"Ինչ կարող ենք պատրաստել այսօր?" հարցին պատասխանելու համար է այս բլոգը: Առաջարկեք ձեր խոհանոցի հրաշքները և մենք միասին կպատրաստենք դրանք......
Tuesday, December 28, 2010
Tart from Loran / Լորանյան Բլիթ /պիրոգ/
Իրականում այս բլիթը պատրաստվում է հավով և սնկով, բայց ես իմպրովիզներ արեցի և սնկին փոխարինելու համար ավելացրեցի խոզի ֆիլե և զեյթուն: Արդյունքում ստացվեց հրաշալի բլիթ: Շատ արագ է պատրաստվում և շատ համեղ է ստացվում:
Sunday, December 12, 2010
Friday, December 10, 2010
Liver Cake / Թոքով Տորթ
Այ հիմա կուզեի Ձեզ պատմել ու Ամանորի նախաշեմին առաջարկել այս ճաշատեսակը, որն իր և համով, և տեսքով հաստատ արժանի է տեղ գտնելու Ամանորյա սեղանին: Այն իսկապես շատ համեղ էր, և տեսքով շատ տոնական և անգամ եթե խուսափում եք թոքից, ապա կարող եք պատրաստել աղացած կամ քյուֆթայի մսից, անգամ սնկից ինձ թվում է հրաշալի բան կստացվի /իհարկե այդ դեպքում սունկը շատ մանր պետք է կտրատել այլ ոչ թե աղալ/:
Liver tart / Թոքի բլիթ
Այս լյարդով /հայերեն սև թոքով/ բլիթը հետաքրքիր է իր բնույթով, սակայն համը մեզ այդքան էլ դուր չեկավ, բայց ինձ թվում է այլ իմպրովիզներով շատ լավ բան կստացվի: ՈՒղղակի թոքով ինքը մի տեսակ շատ տարօրինակ էր , ոչ թե համն էր տարօրինակ, այլև ձևը: Բայց եթե թոքի տեղը պատրաստեի աղացած կամ քյուֆթայի մսով շատ ավելի համեղ ու ախորժելի կստացվեր: Ինչև, ներկայացնում եմ ձեզ, ինչով կուզեք պատրաստեք, որպես կերակրի միտք լավն է:
Thursday, November 25, 2010
Roast Pork With Wine / Խոզի Տապակա Գինով
Այս խոզի տապական ևս Ջուլիա Չայլդի հիանալի խոհանոցից եմ վերցրել: Խոստովանեմ, որ սա վաղուց էի պատրաստել և պատրաստման ողջ ընթացքը լուսանկարել էի, սակայն մոռացել էի ամենագլխավոր նկարը նկարել, երբ այն պատրաստ վերջացված էր, և այդ իսկ պատճառով էլ չէի ներկայացրել Ձեզ: Հիմա պատիվ ունեմ ներկայացնելու...
Saturday, November 20, 2010
Cheese Tart / Պանրե Բլիթ /պիռոգ/
Այսօր ուզում եմ Ձեզ ներկայացնել հայրիկիս պատրաստած բլիթը /պիռոգը/: Ես շատ եմ սիրում, երբ հայրս մեեեեեեծ տրամադրությամբ սկսում է ինչ-որ համեղ բան պատրաստել, որն անպայման պետք է լինի նորություն ու տարբերվի մամայի սարքածից: Իհարկե այդ դեպքերում հիմնականում մենք` այսինքն տան կանայք, դառնում ենք իր օգնականները, որպեսզի մատուցենք իրեն պետք եկած տարրաները կամ սննդամթերքը /քանի-որ, ինչպես համարյա բոլոր տղամարդիկ, ինքը մեր խոհանոցում համարյա ոչնչի տեղը չգիտե/ : Շեղվեցի, խոսեմ բլիթից: Մեր բլիթը շատ հետաքրքիր պիռոգ էր :))), պանիրով, ես նրա խմորը շատ սիրեցի ու ինձ թվում է, որ այլ լցոններով էլ այն լավ կլինի,ինչպես նաև մրգերով ու քաղցրով:
Sunday, November 7, 2010
Lahmajoun / Լահմաջո
Այս բաղադրատոմսով պատրաստելիս լահմաջոն շատ-շատ է ստացվում, մոտ 60-65 հատ, այդ իսկ պատճառով կարող եք պատրաստել կեսը, ես միշտ այդպես եմ պատրաստում և լավ է ստացվում:
A La Sacivi (chicken) / Ա Լա Սացիվի
Այս ճաշատեսակ-ը լիովին իմ իմպրովիզ-ն է ու հիշեցնում է վրացական Սացիվիին, ես այն անվանեցի Ա Լա Սացիվի, քանի որ սացիվիին ավելացրել էի Ջուլիա Չայլդի սոուսի պատրաստման եղանակը: Պատրաստելու համար շատ քիչ ժամանակ է պահանջվում:
Friday, October 15, 2010
Orange Sponge Cake / Նարնջե Բիսկվիտ
Այս բիսկվիտ-ի թխել-ը պահանջում է ընդամենը 30 րոպե: Խմորը ստացվում է շատ փափուկ, իսկ համը շատ լավ: Եվ գլխավորն այն է, որ կարող եք նրան տալ ցանկացած մրգի կամ համեմունքի համ /կակաո, լիմոն, խնձոր և այլն/:
Saturday, October 9, 2010
Bird's Nests / Թռչնաբույն Լյարդի Լցոնով
Այս թռչնի բույներ-ը շատ հարմար ու արագ են պատրաստվում: Պատրաստման համար միայն անհրաժեշտ են համապատասխան մակարոոն ու ինչ-որ միջուկ` ըստ ձեր ճաշակի կամ սառնարանի: Ես լցոն-ը պատրաստեցի հավ-ի թոք ու սրտով, բայց կարելի է պատրաստել նաև աղացած մսով կամ բանջարեղենով:
Monday, September 27, 2010
Chiken With Celery from Chinese cuisine / Նեխուրով /Քյարավուզով/ Հավ Չինական խոհանոցից
Այս ուտեստը շատ-շատ համեղ է, ես գտա այս բաղադրատոմս-ն ինտերնետից, միայն այն բանի համար, որ տանը մեծ քանակությամբ նեխուր /քյարավուզ/ ունեի ու որոշեցի փնտրել դրան համապատասխան բաղադրատոմս: Գտա Չինական խոհանոցից, որի մեջ գնում էր սոյաի սոուս, բրնձի գինի և թարմ իմբիր, որոնք համարյա թե անհնարին է մեզ մոտ գտնել /չհաշված, որ ես չեմ սիրում սոյաի սոուսի համը/: Ես էլ որոշեցի այնուամենայնիվ սարքել այն, բայց, իհարկե, հայկական ձևով: Այն սարսափելի համեղ էր ստացվել, ես ուղղակի զարմացել էի ինձ վրա, որովհետև նախկինում այդպիսի համեղ բան չէի համտեսել և մանավանդ, որ դա ինքս էի պատրաստել/գերագույն հաճույք/:
Saturday, September 25, 2010
Risotto Cake / Ռիզոտտո Տորթ
Այս Ռիզոտտո-ն շատ համեղ էր և այն շատ հարմար է պատրաստել տոնական սեղանների համար: Այն ավելի գեղեցիկ կլինի, եթե այն պատրաստվի կլոր ափսեի չափով կաղապարների մեջ: Այդպես այն ավելի լավ կընդունի տորթի ձև: ՈՒզում եմ ձեզ հետ կիսվել իմ բացահայտման մասին: Ես վերջերս հայտնաբերել եմ Պորտաբելլա սնկի տեսակը, այն նման է շամպինիոն-ին, բայց ավելի մուգ գույն ունի և արտակարգ համ, շատ խիտ սնկի համ ունի և հաստատ համոզված եղեք, որ նրանով պատրաստված ձեր ուտեստի համեղ լինել-ը սկզբից արդեն երաշխավորված է: Ավելացնեմ նաև նեխուր-ի /անդուր անվանում է չէ?/ մասին: Այն շատ օգտակար է ու շատ համեղ է, եթե նրան օգտագործեք բանջարեղենների հետ, ես դա հասկացա այս Ռիզոտտո-ն պատրաստելու ժամանակ, շատ լավ ներդաշնակ համ էր փոխանցել ողջ բանջարեղենին:
Thursday, September 23, 2010
Languette With Mushrooms / Սնկով Լանգետ
Thursday, September 16, 2010
Chocolate Sausage/Շոկոլադե Երշիկ
Այս թխվածքն ունի շատ հեշտ պատրաստման եղանակ:Այն ստացվում է արագ,հնարավոր է լինում պահել սառնարանում բավականին երկար ժամանակ և ամենակարևորը առողջարար է, այն իր մեջ պարունակում է հում ձու:
Cauliflower With Mustard / Ծաղկակաղամբ Մանանեխով
Liver With Mustard / Տապակած Լյարդը Մանանեխով
Լյարդին սովորաբար հայերս անվանում ենք ՍԵՎ ԹՈՔ, այսինքն մեր մսավաևառներին դիմելիս անպայման պետք է սև թոք ասենք...
Նշեմ, որ տավարի լյարդը այն հազվագյուտ մսի տեսակներից է, որն իր մեջ պարունակում է համարյա թե բոլոր վիտամիններն ու հագեցած է սպիտակուցով, այդ իսկ պատճառով խորհուրդ եմ տալիս այն հաճախակի պատրաստել: Լյարդը պատրաստելիս չի կարելի այն երկար ժամանակ թողնել ջրի մեջ, քանի որ նրա միջի արյունը /հետևաբար օգտակար տարրերը/ դուրս են գալիս ու լուծվում ջրին: Լյարդը պատրաստելիս հարկավոր է այն արագ լվանալ ջրով ու քամել, լյարդի վրա գոյություն ունի բարակ թաղանթ, այն հեռացնելիս շատ ավելի արագ կեփվի լյարդը ու նրա վիտամինները երկար եփվելուց չեն քայքայվի: Պետք չէ լյարդը մանր կտրատել, որքան մեծ -մեծ լինեն կտորները, այնքան ավելի օգտակար. ինչպես նաև համեղ, կլինի այն:
Նշեմ, որ հետևյալ բաղադրատոմսն ու խորհուրդներիս մի մասը վերցրել եմ հայտնի ու իմ սիրելի Ջուլիա Չայլդից:
Saturday, September 11, 2010
Risotto With Mushrooms (Italian cuisine) / Ռիզոտտո Սնկով /Իտալական խոհանոց/
Ռիզոտտոն իտալական ճաշատեսակ է, որի հիմքը կազմում է բրինձը և, քանի որ մենք ընտանիքով շատ ենք սիրում բրինձ, ես սկսեցի ուսումնասիրել Ռիզոտտոյի բոլոր ռեցեպտները: Այսօր ձեզ հետ կիսվում եմ սնկով Ռիզոտտոյի ռեցեպտով:
Monday, September 6, 2010
Eggplant Caviar "Special" / Բադրջանով խավիար "Հատուկ"
Այս բաղադրատոմսը ես ինտերնետից եմ վերցրել, և այն նորություն է ինձ համար, քանի որ այն պարունակում է ձու և եփել հարկավոր չէ:
Saturday, August 7, 2010
Lasagna With Mushrooms&Chicken / Հավով և Սնկով Լազանյա
Այս Լազանյան նույնպես շատ համեղ էր ստացվել, սա ուղղակի մյուս Լազանյայի քույրիկն է և իր համով ամենևին չի զիջում նրան: Ասեմ, որ սնկի ու հավի միջուկն այնքան համեղ էր ստացվել, որ կարելի էր հենց այդպես էլ ուտել, հրաշք համադրություն է:
Carbonnades A La Flamande /from French cuisine/ / Տապակած Միս Ֆլամանդական Ձևով
Այս ռեցեպտը ես նույնպես վերցրել եմ Ջուլիա Չայլդի հայտնի գրքից, պատրաստման տեսակետից այն շատ հետաքրքիր էր ու համեղ, իհարկե Բուֆ Բուգինիոնն ավելի համեղ էր ինձ համար, բայց դե հո միայն Բուֆ Բուգինիոն չենք պատրաստելու անընդհատ? Լավ սկսեմ նկարագրել այս Կարբոնադս Ա Լա Ֆլամանդե ճաշատեսակի գաղտնիքները:
Labels:
Ջուլիա Չայլդ,
տավարի միս,
ֆրանսիական խոհանոց
Friday, August 6, 2010
Salad with crab / Կռաբով /ծովախեցգետնով/ սալաթ
Ես որ լսում եմ կռաբով /ծովախեցգետինով/ սալաթի մասին, միանգամից ինձ մոտ առաջ է գալիս կռաբն առաջին հերթին միայն տվյալ համատեղելիությամբ: Այս սալաթն ահավոր ներդաշնակ, թարմ սալաթ է, ներդաշնակ է այն առումով, որովհետև դժվար է կռաբի ակտիվ համի հետ հարմարացնել մյուս սննդամթերքները: Նկարագրեմ իմ սիրելի սալաթը: Հա նշեմ, որ ահավոր զարմանում եմ այն մարդկանց վրա, որոնք չեն սիրում կռաբը սալաթների մեջ և ընդհանրապես կռաբը, ասեմ, որ շաաաաատ համեղ է ամենուրեք /իհարկե ինձ համար/:
Wednesday, August 4, 2010
Cake With 12 Eggs / 12 Ձվանի Տորթ
Գուցե թվա քեզ, որ սովորական բանա էլի էս ձվանի տորթ սարքելը, բայց ես մինչ վերջերս գիտեի, որ դա շատ դժվար է պատրաստել ու գերադասում էի գնել այս տիպի տորթերը, բայց ի վերջո որոշեցինք ինքնուրույն պատրաստել այն ու պատկերացրեք դժվար չէր, իսկ ամենագլխավորն ու հաճելին նրա ձևավորումն է ու երբ դա ձևավորեք վերջացնեք արդեն ձեր ուղեղում կունենաք հաջորդի ձևավորման գաղափարը: Ամսի 29-ին մեր Մերիի /եղբորս աղջկա/ խնունդն էր ու ես որոշեցի առիթը բաց չթողնեմ ու մամայիս համոզեցի, որ հենց մենք պատրաստենք տոնական տորթը, մանավանդ ես անընդհատ ուզում էի փորձել սերուցքային /slivki-ov/ կրեմը:
Sunday, August 1, 2010
Gata From Ann / Գաթա Աննայից
Ինձ համար, ինչպես նաև բոլոր հայերիս համար գաթան շատ մեծ տեղ է զբաղեցնում տոնական և ոչ տոնական սեղաններին: Այսօր ուզում եմ ձեզ հետ կիսել մի շատ համեղ բաղադրատոմս, որը սովորել եմ իմ շատ սիրելի մայրիկից և հավատացնում եմ, որ ստացվում է աշխարհի ամենահամեղ գաթան, իհարկե ճիշտ պատրաստելու դեպքում: Այն պատրաստելը շատ հեշտ է և պահանջում է քիչ ժամանակ: Այս գաթան առանձնապես լավ է պատրաստել նրանց համար, ովքեր ձու չեն սիրում կամ առողջական խնդիրներ ունեն դրա հետ կապված: Ինչպես նաև կարելի է խորիզի փոխարեն խմորի մեջ տեղադրել տապակած կարտոֆիլ և այն կդառնա <ՊԵՌԱՇԿԻ>, իհարկե գաթայի նման պետք չէ կտրատել, այլև պետք է տալ խմորին պեռաշկու ձև, շատ համեղ է ստացվում փորձեք և կտեսնեք:
Friday, July 30, 2010
Chikcen Roll From Ann/ Հավի ռուլետ Աննայից
Այս ռեցեպտը ինձ ուղարկել է իմ շատ սիրելի նոր քույրիկն ԱՄՆ-ից` Աննան: Ինչու նոր, որովհետև ես նրան ձեռք եմ բերել իմ ամուսնության շնորհիվ))) Աննան Արթուրի քույրն է, հիմա կներկայացնեմ իր առաջարկած բաղադրատոմսը.
- Քանի որ իմ աղջիկը շատ է սիրում հավ և սունկ,- ասում է Աննան- ես որոշեցի այնպիսի բան պատրաստել, որ համեղ լինի, ինչպես նաև հետաքրքիր լինի պատրաստման պրոցեսը, քանի որ մենք միասին ենք պատրաստում, այս ռեցեպտն իմ իմպրովիզն է.
- Քանի որ իմ աղջիկը շատ է սիրում հավ և սունկ,- ասում է Աննան- ես որոշեցի այնպիսի բան պատրաստել, որ համեղ լինի, ինչպես նաև հետաքրքիր լինի պատրաստման պրոցեսը, քանի որ մենք միասին ենք պատրաստում, այս ռեցեպտն իմ իմպրովիզն է.
"Proper" dough for meat dumplings / "Ճիշտ" խմոր պելմենիի համար
Շատ բարդ է լավ խմոր ստանալ պելմենիի համար: Ես այս բաղադրատոմսը գտա ցանցում: Իսկապես ստացվում է հիանալի առաձգական և համեղ խմոր:
Wednesday, July 28, 2010
Black Prince / Սև արքայազն
Այս թխվածքի բաղադրությունը ես վերցրել եմ որդուս կոմիքսից: Մենք այն շատ հաճախ ենք պատրաստում, քանի որ այն ունի շատ պարզ պատրաստման եղանակ և չափազանց համեղ է:
Tuesday, July 27, 2010
CHICKEN BREAST WITH MUSHROOMS / ՀԱՎԻ ԿՐԾՔԱՄԻՍԸ ՍՆԿՈՎ
Ես շատ եմ սիրում հավի կրծքամիսը պատրաստել տարբեր ձևերով, սա իմ իմպրովիզն է, այսինքն հենց իմ ռեցեպտը իմ խոհանոցից: Սա շատ հետաքրքիր ձևով համեղ է և ով, որ սնկի իսկական սիրահար է, ապա անտարբեր չի կարող լինել այս ճաշատեսակի նկատմամբ: Իմ սնկերի ներսի կողմը սև էր այդ իսկ պատճառով շատ ախորժելի տեսք չունի պատրաստածս, բայց հավատացնում եմ, որ շատ համեղ էր: Երեկոյան սա պատրաստեցի ու այդ իսկ պատճառով չկարողացա շատ լուսանկարել, որի համար իմ ներողությունն եմ հայտնում:
Monday, July 26, 2010
Ratatuy from French cuisine / Ռատատույ ֆրանսիական խոհանոց
Երևի տեսել եք համանուն մուլտֆիլմը, իսկ եթե չեք տեսել, ուրեմն անպայման նայեք: Այդ մուլտֆիլմը նայելուց առաջին հերթին ցանկություն է առաջանում փորձելու այդ առնետիկի ամենահաջողված ճաշատեսակը, որն էլ ես երեկ փորձեցի պատրաստել: Այն շատ համեղ ամառային թեթև ճաշատեսակ է: Ratatouille ֆրանսերենից թարգմանված նշանակում է` rata- կերակուր, toiller- խառնել, լուծել:
Նախ ասեմ, որ ես սխալներ ունեցա, սոուսը շատ էի պատրաստել, և այդ իսկ պատճառով ես ձեզ ներկայացնում եմ սխալներս ըստ իս ուղղած ձևով: Հաջողություն ձեզ....
Recipe Lasagna Sheets/ԼԱԶԱՆՅԱՅԻ ՇԵՐՏԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ
Քանի որ պատրաստել էի Լազանյան պատրաստի իտալական շերտերով, ինձ շատ հետաքրքիր էր ինչպես կստացվի իմ պատրաստած շերտերը, ինտերնետից գտա մի քանի ռեցեպտներ, և իմ տրամաբանությանն ու ներքին ձայնին լսելով ընտրեցի այս մեկը ու չսխալվեցի, իսկապես շատ հաջող ստացվեց ու շատ արագ, համն էլ Ճիշտ պատրաստի իտալական լազանյայի շերտերի համն էր:
Thursday, July 22, 2010
BOEUF BOURGUIGNON from French cuisine / ԲՈՒՖ ԲՈՒԳԻՆԻՈՆ Ֆրանսիական խոհանոց
Երեկ մեր ամուսնության 3-րդ տարելիցն էր և դրա կապակցությամբ որոշեցի այնպիսի մի բան պատրաստել, որ հենց իր պատրաստելու արարողությունն ու մատուցումը մի յուրահատուկ տոն դառնա: Այդ իսկ պատճառով էլ ընտրեցի Ջուլիա Չայլդի "Mastering The Art Of French Cooking" գրքից Բուֆ Բուգինիոնը, որի մասին առաջին անգամ լսել էի Ջուլի & Ջուլիա ֆիլմից /որն էլ հենց ինձ ոգեշնչել էր վերջնականապես ստեղծելու այս բլոգը/: Բոլորին խորհուրդ կտամ դիտել այդ ֆիլմը, որից հետո ուղղակի անտարբեր չեք մնա Ջուլիա Չայլդի ֆրանսիական խոհանոցի ու ընդհանրապես խոհանոցի նկատմամբ: Ասեմ ձեզ, որ Բուֆ Բուգինիոն պատրաստելը բավականին երկար ժամանակ է պահանջում, բայց այդ ժամանակն ամենևին չեք ափսոսա այն փորձելուց հետո: Միսն այնպիսի փափկություն ու համ է ձեռք բերում, որ ուղղակի հալվում է բերանում:
Սկսեմ ներկայացնել Բուֆ Բուգինիոնի գաղտնիքները.
Սկսեմ ներկայացնել Բուֆ Բուգինիոնի գաղտնիքները.
Labels:
Ջուլիա Չայլդ,
տավարի միս,
ֆրանսիական խոհանոց
Wednesday, July 21, 2010
SOUP KHARCHO From Georgian Cuisine / ՍՈՒՊ ԽԱՐՉՈ
Սուպ Խարչոն վրացական ազգային սուպ է, որի անվանումն իմ կարծիքով չի արտացոլում նրա հրաշալի համը....
Նկարագրեմ Սուպ Խարչոյի պատրաստումը.
Վերցնում ենք.
Tuesday, July 20, 2010
Lasagna From Italian Cuisine / ԼԱԶԱՆՅԱ Իտալական Խոհանոց
Այսօր ես պատրաստել էի Իտալական հայտնի Լազանյան....
Էս Լազանյաի մասին լիքը լսել էի ու մի անգամ փորձելուց հետո հիասթափվել, հեչ համով չէր /չնայած սոված էի/, փորձել էի Հյուսիսային պողոտայի մոտ սկզբի Ֆաստ ֆուդի նման տեղ էր, վերջը դա ասեցի, որ էնտեղ հանկարծ չուտեք Լազանյա....
բայց ասեմ քեզ, որ շաաաատ համեղ էր իսկական, բարեխղճորեն սարքած Լազանյան, ասեմ, որ շատ կասկածանքով եմ սարքել, մանավանդ, որ իմ սերը մակարոնեղենի սիրահար չէ: Վերջը անիմնալի համեղ բան ստացվեց...Լավ սկսեմ նկարագրել այդ ամբողջ պրոցեսը.
Հա մեկ էլ նշեմ ի գիտություն բոլոր մասիվցիներին, մեզ մոտ Սթար, Երևան Սիթի, ՈՒրարտու այս <Սուպեր մարկետներից> և ոչ մեկում չկարողացա գտնել պատրաստի Լազանյայի լիստեր, միայն Երիցյաններում կար....ՄԱՍԻՎՈՒՄ ԼԱԶԱՆՅԱՅԻ ԼԻՍՏԵՐԸ ՏԵՂ ԵՆ ԳՏԵԼ ՄԻԱՅՆ ԵՐԻՑՅԱՆՆԵՐԻ ԴԱՐԱԿՆԵՐՈՒՄ...
Էս Լազանյաի մասին լիքը լսել էի ու մի անգամ փորձելուց հետո հիասթափվել, հեչ համով չէր /չնայած սոված էի/, փորձել էի Հյուսիսային պողոտայի մոտ սկզբի Ֆաստ ֆուդի նման տեղ էր, վերջը դա ասեցի, որ էնտեղ հանկարծ չուտեք Լազանյա....
բայց ասեմ քեզ, որ շաաաատ համեղ էր իսկական, բարեխղճորեն սարքած Լազանյան, ասեմ, որ շատ կասկածանքով եմ սարքել, մանավանդ, որ իմ սերը մակարոնեղենի սիրահար չէ: Վերջը անիմնալի համեղ բան ստացվեց...Լավ սկսեմ նկարագրել այդ ամբողջ պրոցեսը.
Հա մեկ էլ նշեմ ի գիտություն բոլոր մասիվցիներին, մեզ մոտ Սթար, Երևան Սիթի, ՈՒրարտու այս <Սուպեր մարկետներից> և ոչ մեկում չկարողացա գտնել պատրաստի Լազանյայի լիստեր, միայն Երիցյաններում կար....ՄԱՍԻՎՈՒՄ ԼԱԶԱՆՅԱՅԻ ԼԻՍՏԵՐԸ ՏԵՂ ԵՆ ԳՏԵԼ ՄԻԱՅՆ ԵՐԻՑՅԱՆՆԵՐԻ ԴԱՐԱԿՆԵՐՈՒՄ...
Monday, July 19, 2010
Summer dish with eggplant/ Սմբուկով ամառային ուտեստ
Ինձ մտահոգում էր, թե կոնկրետ ինչ կարող եմ պատրաստել որպես առաջին կերակուր: Բայց հանգամանքներն իրենցը թելադրեցին, հյուրեր ունեցա ու այդպես էլ չկարողացա հասցնել գնալ մեր մոտակա Super Market և ստիպված բավարարվեցի տան եղածով :)
Subscribe to:
Posts (Atom)