Thursday, September 16, 2010

Chocolate Sausage/Շոկոլադե Երշիկ


Այս թխվածքն ունի շատ հեշտ պատրաստման եղանակ:Այն ստացվում է արագ,հնարավոր է լինում պահել սառնարանում բավականին երկար ժամանակ և ամենակարևորը առողջարար է, այն իր մեջ պարունակում է հում ձու:



ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆ

350գ պեչենի
5 ճաշի գդալ   կակաո
7 ճաշի գդալ   շաքարավազ
1 ձու
1բաժակ ջուր
200 գ կարագ




1. Պեչենին մանրացնել:
Ցանկալի է ,որ պեչենին լինի լավ եփված:

Խորհուրդ եմ տալիս Դարոինկ-ը:







2.Կակաոն և շաքարավազը խառնել իրար,վրան ավելացնել 1բաժակ ջուրն ու դնել կրակին:
Երբ սկսի լավ եռալ և մասսան արդեն թանձրացած լինի,վրան ավելացնւմ ենք 200գ կարագը: Նախքան կարագն ավելացնելը կարող եք փորձել քաղցրությունը և ավելացնեք շաքարավազ ըստ ճաշակի: Կարագը հալելուց հետո թավան վերցնւմ ենք կրակից և թողնւմ ենք սառչի:



3. Այդ ընթացքում շատ լավ պետք է հարել ձուն:Երբ շոկոլադն արդեն սառած կլինի, վրան ավելացնւմ ենք ձուն և արագորեն խառնւմ:







4.Վրան ավելացնւմ ենք կտրատած պեչենին և խառնւմ այնպես, որ պեչենու հատիկները ծածկվեն շոկոլադե կրեմով:










5.Մեզ մնում է միայն ստացվածը լցնել տոպրակների մեջ,տալ երշիկի ձև և դնել սառնարանը:Անհրաժեշտ է ,որ տոպրակի մեջ մասսան լավ պրես արվի:
Ըստ նշված չափաբաժինների կստացվի 2 երշիկ.










ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ









3 comments:

  1. Հիանալի բաղադրատոմս!!!!Իմ տղային հաստատ սա շատ դուր կգա: Շնորհակալություն:)

    ReplyDelete
  2. Ապրես Անուշ ջան, ես փորձել եմ շատ-շատ համեղ է, և ով ուզում է փորձել կարող է այսօր մեր տուն գալ, ինձ Անուշը բաժին է հանել ու դեռ մի փոքր կա ))))

    ReplyDelete
  3. Anush jaaaaaaaaaaaaaan shat apres, shat kuzenayi qo sarqat@ porceyi, shat lavna u iroq erexanerin sa shat dur kga shat apres kukles:)

    ReplyDelete

Գրեք ձեր մեկնաբանությունները...
Մեկնաբանությունը հրապարակելու համար անհրաժեշտ է «Comments as:» տողում ընտրել էլ.փոստի հասցեով գրանցման առաջարկվող տարբերակներից մեկը, կամ այն հրապարակել «Անանուն» (Anonymous) տարբերակով ու վերջում սեղմել Post comment կոճակը։ Preview կոճակը թույլ է տալիս տեսնել մեկնաբանության ընդհանուր տեսքը մինչև այն հրապարակելը։