Thursday, September 16, 2010

Chocolate Sausage/Շոկոլադե Երշիկ


Այս թխվածքն ունի շատ հեշտ պատրաստման եղանակ:Այն ստացվում է արագ,հնարավոր է լինում պահել սառնարանում բավականին երկար ժամանակ և ամենակարևորը առողջարար է, այն իր մեջ պարունակում է հում ձու:

Cauliflower With Mustard / Ծաղկակաղամբ Մանանեխով








Մեր հայկական իրականությունում ծաղկակաղամբ-ը հիմնականում պատրաստում են ձվով տապակա: ՈՒ ես գիտեի, թե միայն այդ կերպ են պատրաստում ծաղկակաղամբ-ը, և իմ զարմանքն այնքան մեծ եղավ, երբ ես հայտնաբերեցի ինտերնետում մի ամբողջ կույտ ծաղկակաղամբի ռեցեպտներ: Ձեզ եմ ներկայացնում դրանցից մեկը և խոստանում եմ ապագայում հարստացնել բլոգս ծաղկակաղամբի նոր բաղադրատոմսերով:





Liver With Mustard / Տապակած Լյարդը Մանանեխով


Լյարդին սովորաբար հայերս անվանում ենք ՍԵՎ ԹՈՔ, այսինքն մեր մսավաևառներին դիմելիս անպայման պետք է սև թոք ասենք...
Նշեմ, որ տավարի լյարդը այն հազվագյուտ մսի տեսակներից է, որն իր մեջ պարունակում է համարյա թե բոլոր վիտամիններն ու հագեցած է սպիտակուցով, այդ իսկ պատճառով խորհուրդ եմ տալիս այն հաճախակի պատրաստել: Լյարդը պատրաստելիս չի կարելի այն երկար ժամանակ թողնել ջրի մեջ, քանի որ նրա միջի արյունը /հետևաբար օգտակար տարրերը/ դուրս են գալիս ու լուծվում ջրին: Լյարդը պատրաստելիս հարկավոր է այն արագ լվանալ ջրով ու քամել, լյարդի վրա գոյություն ունի բարակ թաղանթ, այն հեռացնելիս շատ ավելի արագ կեփվի լյարդը ու նրա վիտամինները երկար եփվելուց չեն քայքայվի: Պետք չէ լյարդը մանր կտրատել, որքան մեծ -մեծ լինեն կտորները, այնքան ավելի օգտակար. ինչպես նաև համեղ, կլինի այն:
Նշեմ, որ հետևյալ բաղադրատոմսն ու խորհուրդներիս մի մասը վերցրել եմ հայտնի ու իմ սիրելի Ջուլիա Չայլդից: