Friday, December 10, 2010

Liver Cake / Թոքով Տորթ

Այ հիմա կուզեի Ձեզ պատմել ու Ամանորի նախաշեմին առաջարկել այս ճաշատեսակը, որն իր և համով, և տեսքով հաստատ արժանի է տեղ գտնելու Ամանորյա սեղանին: Այն իսկապես շատ համեղ էր, և տեսքով շատ տոնական և անգամ եթե խուսափում եք թոքից, ապա կարող եք պատրաստել աղացած կամ քյուֆթայի մսից, անգամ սնկից ինձ թվում է հրաշալի բան կստացվի /իհարկե այդ դեպքում սունկը շատ մանր պետք է կտրատել այլ ոչ թե աղալ/: 

Liver tart / Թոքի բլիթ


Այս լյարդով /հայերեն սև թոքով/ բլիթը հետաքրքիր է իր բնույթով, սակայն համը մեզ այդքան էլ դուր չեկավ, բայց ինձ թվում է այլ իմպրովիզներով շատ լավ բան կստացվի: ՈՒղղակի թոքով ինքը մի տեսակ շատ տարօրինակ էր , ոչ թե համն էր տարօրինակ, այլև ձևը: Բայց եթե թոքի տեղը պատրաստեի աղացած  կամ քյուֆթայի մսով շատ ավելի համեղ ու ախորժելի կստացվեր: Ինչև, ներկայացնում եմ ձեզ, ինչով կուզեք պատրաստեք, որպես կերակրի միտք լավն է: