Thursday, July 22, 2010

BOEUF BOURGUIGNON from French cuisine / ԲՈՒՖ ԲՈՒԳԻՆԻՈՆ Ֆրանսիական խոհանոց

Երեկ մեր ամուսնության 3-րդ տարելիցն էր և դրա կապակցությամբ որոշեցի այնպիսի մի բան պատրաստել, որ հենց իր պատրաստելու արարողությունն ու մատուցումը մի յուրահատուկ տոն դառնա: Այդ իսկ պատճառով էլ ընտրեցի Ջուլիա Չայլդի "Mastering The Art Of French Cooking" գրքից Բուֆ Բուգինիոնը, որի մասին առաջին անգամ լսել էի Ջուլի & Ջուլիա ֆիլմից /որն էլ հենց ինձ ոգեշնչել էր վերջնականապես ստեղծելու այս բլոգը/: Բոլորին խորհուրդ կտամ դիտել այդ ֆիլմը, որից հետո ուղղակի անտարբեր չեք մնա Ջուլիա Չայլդի ֆրանսիական խոհանոցի ու ընդհանրապես խոհանոցի նկատմամբ: Ասեմ ձեզ, որ Բուֆ Բուգինիոն պատրաստելը բավականին երկար ժամանակ է պահանջում, բայց այդ ժամանակն ամենևին չեք ափսոսա այն փորձելուց հետո: Միսն այնպիսի փափկություն ու համ է ձեռք բերում, որ ուղղակի հալվում է բերանում:
Սկսեմ ներկայացնել Բուֆ Բուգինիոնի գաղտնիքները.










Wednesday, July 21, 2010

SOUP KHARCHO From Georgian Cuisine / ՍՈՒՊ ԽԱՐՉՈ


Սուպ Խարչոն վրացական ազգային սուպ է, որի անվանումն իմ կարծիքով չի արտացոլում նրա հրաշալի համը....
Նկարագրեմ Սուպ Խարչոյի պատրաստումը.
Վերցնում ենք.

Tuesday, July 20, 2010

Lasagna From Italian Cuisine / ԼԱԶԱՆՅԱ Իտալական Խոհանոց

Այսօր ես պատրաստել էի Իտալական հայտնի Լազանյան....
Էս Լազանյաի մասին լիքը լսել էի ու մի անգամ փորձելուց հետո հիասթափվել, հեչ համով չէր /չնայած սոված էի/, փորձել էի Հյուսիսային պողոտայի մոտ սկզբի Ֆաստ ֆուդի նման տեղ էր, վերջը դա ասեցի, որ էնտեղ հանկարծ չուտեք Լազանյա....
բայց ասեմ քեզ, որ շաաաատ համեղ էր իսկական, բարեխղճորեն սարքած Լազանյան, ասեմ, որ շատ կասկածանքով եմ սարքել, մանավանդ, որ իմ սերը մակարոնեղենի սիրահար չէ: Վերջը անիմնալի համեղ բան ստացվեց...Լավ սկսեմ նկարագրել այդ ամբողջ պրոցեսը.
Հա մեկ էլ նշեմ ի գիտություն բոլոր մասիվցիներին, մեզ մոտ Սթար, Երևան Սիթի, ՈՒրարտու այս <Սուպեր մարկետներից> և ոչ մեկում չկարողացա գտնել պատրաստի Լազանյայի լիստեր, միայն Երիցյաններում կար....ՄԱՍԻՎՈՒՄ ԼԱԶԱՆՅԱՅԻ ԼԻՍՏԵՐԸ ՏԵՂ ԵՆ ԳՏԵԼ ՄԻԱՅՆ ԵՐԻՑՅԱՆՆԵՐԻ ԴԱՐԱԿՆԵՐՈՒՄ...

Monday, July 19, 2010

Summer dish with eggplant/ Սմբուկով ամառային ուտեստ

Ինձ մտահոգում էր, թե կոնկրետ ինչ կարող եմ պատրաստել որպես առաջին կերակուր: Բայց հանգամանքներն իրենցը թելադրեցին, հյուրեր ունեցա ու այդպես էլ չկարողացա հասցնել գնալ մեր մոտակա Super Market և ստիպված բավարարվեցի տան եղածով :)