Wednesday, July 21, 2010

SOUP KHARCHO From Georgian Cuisine / ՍՈՒՊ ԽԱՐՉՈ


Սուպ Խարչոն վրացական ազգային սուպ է, որի անվանումն իմ կարծիքով չի արտացոլում նրա հրաշալի համը....
Նկարագրեմ Սուպ Խարչոյի պատրաստումը.
Վերցնում ենք.



0.5 կգ տավարի միս
100 գ ընկույզ
1 լոլիկ
2 միջին կամ մեծ չափի սոխ
50գ ձեթ կամ կարագ
3/4 բ. բրինձ
150գ տխեմալի
2-3 հատիկ սխտոր
2թ.գ. սունելի-խմելի
0.5թ.գ. շաֆրան
1թ.գ. կարմիր պղպեղ /կարելի է նաև կծու/
0.5թ.գ. սև պղպեղ
3լ ջուր
3/4 տրցակ համեմ

Նախ մանր կտրատում ենք տավարի փափուկ միսն ու 3լ ջրով դնում կրակին եփվելու մոտ 1.5-2 ժամ, մինչև մսի եփելը:






Այնուհետեև ավելացնում ենք բուլյոնին բրինձը ու թողնում եփվի մոտ 10 րոպե: Եթե զգաք, որ ջուրը շատ է գոլորշիացել, ավելացրեք ևս 0.5-1 բաժակ ջուր, դուք կզգաք ըստ թանձրության:




Այդ ընթացքում մանր կտրատում ենք սոխը և թավայի մեջ սոխառած ենք անում, սոխը երբ մի փոքր դեղնում է ավելացնում ենք քերած լոլիկը, ու թողնում եփվի 3-4 րոպե, այնուհետև այդ զանգվածը լցնում ենք մեր սուպի վրա:



Սուպին ենք ավելացնում մանրացրած ընկույզը , ես այն մանրացրեցի իմ քերիչով, այն շատ հարմար է, բայց կարելի է օգտագործել բլենդեռի աղացը կամ վերջին դեպքում մանրացնել դանակով :




Ավելացնում ենք վրացական տխեմալին /որն ի դեպ վաճառվում է մեր խանութներում/, այստեղ շատ լավ կլիներ ավելացնել նաև թթու սալորաչիր մոտ 6-7 հատ,  բայց ես չունեի :(




Այնուհետև մյուս բոլոր համեմունքները` սունելի-խմելին, շաֆրանը, սև և կարմիր պղպեղները և ճզմած սխտորը:





5 րոպե այս բոլորը եփվելուց հետո կտրատեք համեմը ու լցնելով` սուպին կրակից վերցրեք:
Ձեր սուպն արդեն պատրաստ է, այն մատուցեք տաք վիճակում:

ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ



2 comments:

  1. vonc kuteiiiiiiii supik
    Sat apsos vor Jermukum vorosh baxadrichner chem karox gtnel,te che hachuyqov kpatrastei

    ReplyDelete
  2. Anush jan achqis petqa gas Yerevan))))

    ReplyDelete

Գրեք ձեր մեկնաբանությունները...
Մեկնաբանությունը հրապարակելու համար անհրաժեշտ է «Comments as:» տողում ընտրել էլ.փոստի հասցեով գրանցման առաջարկվող տարբերակներից մեկը, կամ այն հրապարակել «Անանուն» (Anonymous) տարբերակով ու վերջում սեղմել Post comment կոճակը։ Preview կոճակը թույլ է տալիս տեսնել մեկնաբանության ընդհանուր տեսքը մինչև այն հրապարակելը։