Thursday, July 22, 2010

BOEUF BOURGUIGNON from French cuisine / ԲՈՒՖ ԲՈՒԳԻՆԻՈՆ Ֆրանսիական խոհանոց

Երեկ մեր ամուսնության 3-րդ տարելիցն էր և դրա կապակցությամբ որոշեցի այնպիսի մի բան պատրաստել, որ հենց իր պատրաստելու արարողությունն ու մատուցումը մի յուրահատուկ տոն դառնա: Այդ իսկ պատճառով էլ ընտրեցի Ջուլիա Չայլդի "Mastering The Art Of French Cooking" գրքից Բուֆ Բուգինիոնը, որի մասին առաջին անգամ լսել էի Ջուլի & Ջուլիա ֆիլմից /որն էլ հենց ինձ ոգեշնչել էր վերջնականապես ստեղծելու այս բլոգը/: Բոլորին խորհուրդ կտամ դիտել այդ ֆիլմը, որից հետո ուղղակի անտարբեր չեք մնա Ջուլիա Չայլդի ֆրանսիական խոհանոցի ու ընդհանրապես խոհանոցի նկատմամբ: Ասեմ ձեզ, որ Բուֆ Բուգինիոն պատրաստելը բավականին երկար ժամանակ է պահանջում, բայց այդ ժամանակն ամենևին չեք ափսոսա այն փորձելուց հետո: Միսն այնպիսի փափկություն ու համ է ձեռք բերում, որ ուղղակի հալվում է բերանում:
Սկսեմ ներկայացնել Բուֆ Բուգինիոնի գաղտնիքները.











Բաղադրությունը 4 հոգու համար.


100գ խոզի սալ
1.3 կգ փափուկ, առանց յուղի ու ջիլերի տավարի միս
50գ ձեթ
1թգ աղ
2ճգ ալյուր
0.25թգ. սև պղպեղ
4միջին չափի գազար
2միջին չափի սոխ
2հատիկ սխտոր
1ճգ տոմատ
2 փոքր չափի դափնու տերև
0.5թգ. ուրց
3բ դառը երիտասարդ կարմիր գինի
1բ մսի արգանակ
15X30 չափով ու 6-7 սմ խորությամբ հրակայուն տարա

1.   Ամենից առաջ խոզի սալը կտրատում ենք մոտ 0.6սմ հաստությամբ և 3սմ երկարությամբ,
և կրակի վրա մի փոքր ջրով եփում ենք 10 րոպե:




2.   Եփված սալերը չորացնում ենք:





3. Կտրատում ենք տավարի միսը 3սմ կուբիկների նման:







4. Սալն ու տավարի միսը լցնում ենք թավայի մեջ ու ձեթով տապակում մոտ 4 րոպե, այնքան, որ տավարի միսը մի քիչ վարդագույն դառնա, երկու կողմը տապակելուց հետո հանում ենք թավայից մսի կտորները և սրբում ենք /հարմար է անձեռոցիկով/: Այս չորացնելը շատ կարևոր մաս է կազմում, քանի որ, երբ առաջին անգամ միսը սկսվում է տապակվել, դուրս է գալիս նրա արյունը և քափ է առաջանում, իսկ սրբելուց վերանում է այդ քափային տգեղ երևույթները ու մեր միսը շատ գեղեցիկ տեսք է ունենում:



5. Չորացված մսի կտորներին աղով համեմում ենք, լցնում  ենք թավայի մեջ ու չորս կողմը կարմրացնում:







6. Կարմրացնելուց հետո մսերը հանում ենք թաթախում ալյուրի մեջ ու նորից տեղադրում թավայի մեջ:







7. Ալյուրոտ մսի կտորները նորից կարմրացնում ենք և հանելով դասավորում կողք-կողքի ջեռոցի տարայի մեջ:








8. Կտրատում ենք սոխը, մեծ-մեծ, կիսալուսնաձև` ինչպես նկարում է:





9. Կտրատում ենք գազարը` ուղղանկյունիների ձևով:






10. Սոխն ու գազարը լցնում ենք նույն միսը տապակած թավայի մեջ ու թողնում կրակին այնքան, մինչև զանգվածը մի փոքր վարդագույն դառնա:






11. Բանջարեղենի զանգվածը լցնում ենք դարսած մսի կտորների վրա:





12. Ավելացնում ենք մսի արգանակն ու գինին, տոմատը, ուրցը, ճզմած սխտորը, սև պղպեղն ու դափնու տերևները:






13. Տարան ծածկում ենք, եթե չունի կափարիչ, ուրեմն ծածկեք այն ինձ նման փայլաթիթեղով:

14. Այնոըհետև տարան դնում ենք կրակին մինչև եռալը:

15.  Երբ սկսում է լավ եռալ, այն տեղադրում ենք նախապես տաքացրած ջեռոցում, 150 աստիճանի տակ ու 3-4 ժամ թողնում ենք, որ եփվի, ընթացքում կարող եք նայել Բուֆ Բուգինիոնին:

16. Եթե զգաք գինին մածուցիկ է դարձել ու լավ քչացել է դա նշանակումէ, որ այն պատրաստ է:





17. Մատուցեք ջեռոցից հանելուց 10 րոպե հետո, տաք վիճակում: Այն պատրաստելուց հետո կարելի է սառնարանում պահել, հետո տաքացնել ու մատուցել:


ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ











9 comments:

  1. Lil jan es erevi chdimanam u Erevan gam.Amen or gjot baner es sarqum.
    Shaaaat axorjeli tesq uni....
    Anush

    ReplyDelete
  2. Lilka shat axorjeli u gravich tesq uni qo bourguignon@!!!!!

    ReplyDelete
  3. Lil jan shat apres,iroq vor shat axorjeli tesq uni es chem hamberum te erb em qo patrastat@ porcelu:) PS. ernek expors amen or senc hamov banera utum:)

    ReplyDelete
  4. Harsik jan shat shat apres du amen inch aynqan lav es anum , aynqan gexecik nerkayacnum, inchpes bolor qo gorterum ays angam el amen inch hrashali e ...

    ReplyDelete
  5. es uzeci henc hima utel.....

    ReplyDelete
  6. Lil jan hajord@ patrastvum em sa pordel tesnem vonc kstacvi ind mot, amen angam ays nkar@ nayum em axorjaks bacvuma, inchqan vat klini vor mard dieta pahi u der tun ga dajan e dajan:) amen inch@ aynqan hamex e erevum ev hamozvat em vor aydpes el ka...

    ReplyDelete
  7. Lil jan demq es!!!!!es sa ampayman ksarqem!!!erevuma,vor shat hamova..mis@ ginu mej shat em patrastel,bayc voch ayspisi garnirov,salov..ampayman kporzem.Mersi qez:)

    ReplyDelete
  8. Ռիմ ջան հաստատ դուրդ կգա շատ զիլ բան է, ու անպայման կիսվիր մեզ հետ տպավորություններով...Մեկ էլ ասեմ, որ լավ կլինի իրեն մատուցել սնկի կամ կարտոֆիլի հետ, սպագետին էլ լավ կլինի....ըստ քո ճաշակի...Մերսի...

    ReplyDelete

Գրեք ձեր մեկնաբանությունները...
Մեկնաբանությունը հրապարակելու համար անհրաժեշտ է «Comments as:» տողում ընտրել էլ.փոստի հասցեով գրանցման առաջարկվող տարբերակներից մեկը, կամ այն հրապարակել «Անանուն» (Anonymous) տարբերակով ու վերջում սեղմել Post comment կոճակը։ Preview կոճակը թույլ է տալիս տեսնել մեկնաբանության ընդհանուր տեսքը մինչև այն հրապարակելը։