Քանի որ պատրաստել էի Լազանյան պատրաստի իտալական շերտերով, ինձ շատ հետաքրքիր էր ինչպես կստացվի իմ պատրաստած շերտերը, ինտերնետից գտա մի քանի ռեցեպտներ, և իմ տրամաբանությանն ու ներքին ձայնին լսելով ընտրեցի այս մեկը ու չսխալվեցի, իսկապես շատ հաջող ստացվեց ու շատ արագ, համն էլ Ճիշտ պատրաստի իտալական լազանյայի շերտերի համն էր:
ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ /6-8 հոգու համար/
2 ձու
մի պտղունց աղ
1.5-2բ ալյուր
մի քանի կաթիլ ձեթ
1. Ձվերը կոտրում ենք թասի մեջ և ծփում, ավելացնում ենք ալյուրը և լավ խառնում, այնպես, որ ստացվի միասեռ զանգված:
2. Այնուհետև լցրեք այն սեղանի վրա ու լավ տրորեք ձեռքերով:
Այդպես խմորի բաղադրիչներն ամբողջովին լուծվում են միմյանց, եթե խմորը կպչում է ձեր ձեռքերին, ուրեմն ավելացրեք ալյուր: Ստացվում է լավ առաձգական խմոր: Եթե խմորը շատ չոր է կարող եք ավելացնել մի քանի կաթիլ ձեթ:
3. Բաժանեք մանր գնդիկների, ինձ մոտ ստացվեցին 15-ը և առանձին-առանձին գրտնակեքմոտ 2-3մմ հաստությամբ, չափեք ձեր ջեռոցի տարայի լայնությունը և նույն լայնությամբ խմորից շերտեր կտրեք /իսկ պատրաստի շերտերը չունեն այս հնարավորությունը/:
4. Այնուհետև լայն կաթսայի մեջ ջուր եռացրեք, խմորները միմյանց չկպչելու համար ավելացրեք ձեթ ու թող կրակին եռա:
Մեր շերտերի վրայի ալյուրից նախապես ազատվում ենք խոզանակի օգնությամբ ու շերտերը առանձին-առանձին գցում ենք եռացող կաթսայի մեջ:
5. Կաթսայում շերտերը եփվում են առանձին կերպով և պետք է եփվեն 2-4 րոպե:
6. Շերտերի եփվելուց հետո նրանց մեկ-մեկ զգուշությամբ հանում ենք կաթսայից, չորացնում անձեռնոցիկի կամ սրբիչի օգնությամբ:
7. Այնուհետև չոր, պատրաստի խմորները շարում ենք ջեռոցի տարայի մեջ ու սկսում պատրաստել մեր համեղ Լազանյան:
ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ
No comments:
Post a Comment
Գրեք ձեր մեկնաբանությունները...
Մեկնաբանությունը հրապարակելու համար անհրաժեշտ է «Comments as:» տողում ընտրել էլ.փոստի հասցեով գրանցման առաջարկվող տարբերակներից մեկը, կամ այն հրապարակել «Անանուն» (Anonymous) տարբերակով ու վերջում սեղմել Post comment կոճակը։ Preview կոճակը թույլ է տալիս տեսնել մեկնաբանության ընդհանուր տեսքը մինչև այն հրապարակելը։