Saturday, August 7, 2010

Lasagna With Mushrooms&Chicken / Հավով և Սնկով Լազանյա


Այս Լազանյան նույնպես շատ համեղ էր ստացվել, սա ուղղակի մյուս Լազանյայի քույրիկն է և իր համով ամենևին չի զիջում նրան: Ասեմ, որ սնկի ու հավի միջուկն այնքան համեղ էր ստացվել, որ կարելի էր հենց այդպես էլ ուտել, հրաշք համադրություն է:

Carbonnades A La Flamande /from French cuisine/ / Տապակած Միս Ֆլամանդական Ձևով



Այս ռեցեպտը ես նույնպես վերցրել եմ Ջուլիա Չայլդի հայտնի գրքից, պատրաստման տեսակետից այն շատ հետաքրքիր էր ու համեղ, իհարկե Բուֆ Բուգինիոնն ավելի համեղ էր ինձ համար, բայց դե հո միայն Բուֆ Բուգինիոն չենք պատրաստելու անընդհատ? Լավ սկսեմ նկարագրել այս Կարբոնադս Ա Լա Ֆլամանդե ճաշատեսակի գաղտնիքները:

Friday, August 6, 2010

Salad with crab / Կռաբով /ծովախեցգետնով/ սալաթ


Ես որ լսում եմ կռաբով /ծովախեցգետինով/ սալաթի մասին, միանգամից ինձ մոտ առաջ է գալիս կռաբն առաջին հերթին միայն տվյալ համատեղելիությամբ: Այս սալաթն ահավոր ներդաշնակ, թարմ սալաթ է, ներդաշնակ է այն առումով, որովհետև դժվար է կռաբի ակտիվ համի հետ հարմարացնել մյուս սննդամթերքները: Նկարագրեմ իմ սիրելի սալաթը: Հա նշեմ, որ ահավոր զարմանում եմ այն մարդկանց վրա, որոնք չեն սիրում կռաբը սալաթների մեջ և ընդհանրապես կռաբը, ասեմ, որ շաաաաատ համեղ է ամենուրեք /իհարկե ինձ համար/:

Wednesday, August 4, 2010

Cake With 12 Eggs / 12 Ձվանի Տորթ



Գուցե թվա քեզ, որ սովորական բանա էլի էս ձվանի տորթ սարքելը, բայց ես մինչ վերջերս գիտեի, որ դա շատ դժվար է պատրաստել ու գերադասում էի գնել այս տիպի տորթերը, բայց ի վերջո որոշեցինք ինքնուրույն պատրաստել այն ու պատկերացրեք դժվար չէր, իսկ ամենագլխավորն ու հաճելին նրա ձևավորումն է ու երբ դա ձևավորեք վերջացնեք արդեն ձեր ուղեղում կունենաք հաջորդի ձևավորման գաղափարը: Ամսի 29-ին մեր Մերիի /եղբորս աղջկա/ խնունդն էր ու ես որոշեցի առիթը բաց չթողնեմ ու մամայիս համոզեցի, որ հենց մենք պատրաստենք տոնական տորթը, մանավանդ ես անընդհատ ուզում էի փորձել սերուցքային /slivki-ov/ կրեմը:

Sunday, August 1, 2010

Gata From Ann / Գաթա Աննայից


Ինձ համար, ինչպես նաև բոլոր հայերիս համար գաթան շատ մեծ տեղ է զբաղեցնում տոնական և ոչ տոնական սեղաններին: Այսօր ուզում եմ ձեզ հետ կիսել մի շատ համեղ բաղադրատոմս, որը սովորել եմ իմ շատ սիրելի մայրիկից և հավատացնում եմ, որ ստացվում է աշխարհի ամենահամեղ գաթան, իհարկե ճիշտ պատրաստելու դեպքում: Այն պատրաստելը շատ հեշտ է և պահանջում է քիչ ժամանակ: Այս գաթան առանձնապես լավ է պատրաստել նրանց համար, ովքեր ձու չեն սիրում կամ առողջական խնդիրներ ունեն դրա հետ կապված: Ինչպես նաև կարելի է խորիզի փոխարեն խմորի մեջ տեղադրել  տապակած կարտոֆիլ և այն կդառնա <ՊԵՌԱՇԿԻ>, իհարկե գաթայի նման պետք չէ կտրատել, այլև պետք է տալ խմորին պեռաշկու ձև, շատ համեղ է ստացվում փորձեք և կտեսնեք: