Ինձ համար, ինչպես նաև բոլոր հայերիս համար գաթան շատ մեծ տեղ է զբաղեցնում տոնական և ոչ տոնական սեղաններին: Այսօր ուզում եմ ձեզ հետ կիսել մի շատ համեղ բաղադրատոմս, որը սովորել եմ իմ շատ սիրելի մայրիկից և հավատացնում եմ, որ ստացվում է աշխարհի ամենահամեղ գաթան, իհարկե ճիշտ պատրաստելու դեպքում: Այն պատրաստելը շատ հեշտ է և պահանջում է քիչ ժամանակ: Այս գաթան առանձնապես լավ է պատրաստել նրանց համար, ովքեր ձու չեն սիրում կամ առողջական խնդիրներ ունեն դրա հետ կապված: Ինչպես նաև կարելի է խորիզի փոխարեն խմորի մեջ տեղադրել տապակած կարտոֆիլ և այն կդառնա <ՊԵՌԱՇԿԻ>, իհարկե գաթայի նման պետք չէ կտրատել, այլև պետք է տալ խմորին պեռաշկու ձև, շատ համեղ է ստացվում փորձեք և կտեսնեք:
ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Խմոր 6բ ալյուր 400գ կարագ 0.5լ մածուն 1թգ աղ 1թգ սոդա 2ձու վրան քսելու համար Խորիզ 3ճգ կարագ 1բ ալյուր 1բ շաքարավազ 1 պտղց. վանիլ 1. Նախապես կարագը հարելով թուլացրեք կամ քերիչով անցկացրեք: 2.Ալյուրն ու կարագը լավ խառնել իրար հետ /ձեռքով լավ տրորել/ , ապա ավելացնել մածունը, աղը և սոդան: 3. Խմորը բաժանել 5 հավասար մասերի, գնդեր պատրաստել և ուղղանկյունու տեսքով գրտնակել: 4.Գրտնակած խմորի մեջտեղում լցնել խորիզը, երկու կողմից փակել ու վրան պատառաքաղով ծակել ու նախշեր անել: 5. Այնուհետև կտրատեք / գեղեցիկ կլինի ձևավոր դանակով/ և դասավորեք ջեռոցի թավայի մեջ: 6. Դասավորելուց հետո վրան ձու քսեք /եթե խուսափում եք ձու օգտագործելուց կարող եք վրան մածուն քսել/ ու դրեք նախապես տաքացրած ջեռոցում 150-180 աստիճանի տակ: Այն պատրաստ է լինում մոտ 20 րոպեում: ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ |
Lil jan es inch lavn e!!!! u karevory parz patrastman mej:)
ReplyDeleteIsk kloni macuni poxaren smetan lcnel
ReplyDeleteIsk kloni macuni poxaren smetan lcnel
ReplyDeleteIsk klini macuni poxaren smetan lcnel
ReplyDeleteIsk klini macuni poxaren smetan lcnel
ReplyDelete