Այս Ռիզոտտո-ն շատ համեղ էր և այն շատ հարմար է պատրաստել տոնական սեղանների համար: Այն ավելի գեղեցիկ կլինի, եթե այն պատրաստվի կլոր ափսեի չափով կաղապարների մեջ: Այդպես այն ավելի լավ կընդունի տորթի ձև: ՈՒզում եմ ձեզ հետ կիսվել իմ բացահայտման մասին: Ես վերջերս հայտնաբերել եմ Պորտաբելլա սնկի տեսակը, այն նման է շամպինիոն-ին, բայց ավելի մուգ գույն ունի և արտակարգ համ, շատ խիտ սնկի համ ունի և հաստատ համոզված եղեք, որ նրանով պատրաստված ձեր ուտեստի համեղ լինել-ը սկզբից արդեն երաշխավորված է: Ավելացնեմ նաև նեխուր-ի /անդուր անվանում է չէ?/ մասին: Այն շատ օգտակար է ու շատ համեղ է, եթե նրան օգտագործեք բանջարեղենների հետ, ես դա հասկացա այս Ռիզոտտո-ն պատրաստելու ժամանակ, շատ լավ ներդաշնակ համ էր փոխանցել ողջ բանջարեղենին:
"Ինչ կարող ենք պատրաստել այսօր?" հարցին պատասխանելու համար է այս բլոգը: Առաջարկեք ձեր խոհանոցի հրաշքները և մենք միասին կպատրաստենք դրանք......
Saturday, September 25, 2010
Risotto Cake / Ռիզոտտո Տորթ
Thursday, September 23, 2010
Languette With Mushrooms / Սնկով Լանգետ
Subscribe to:
Posts (Atom)