Saturday, September 25, 2010

Risotto Cake / Ռիզոտտո Տորթ

 Այս Ռիզոտտո-ն շատ համեղ էր և այն շատ հարմար է պատրաստել տոնական սեղանների համար: Այն ավելի գեղեցիկ կլինի, եթե այն պատրաստվի կլոր ափսեի չափով կաղապարների մեջ: Այդպես այն ավելի լավ կընդունի տորթի ձև: ՈՒզում եմ ձեզ հետ կիսվել իմ բացահայտման մասին: Ես վերջերս հայտնաբերել եմ Պորտաբելլա սնկի տեսակը, այն նման է շամպինիոն-ին, բայց ավելի մուգ գույն ունի և արտակարգ համ, շատ խիտ սնկի համ ունի և հաստատ համոզված եղեք, որ նրանով պատրաստված ձեր ուտեստի համեղ լինել-ը սկզբից արդեն երաշխավորված է: Ավելացնեմ նաև նեխուր-ի /անդուր անվանում է չէ?/ մասին: Այն շատ օգտակար է ու շատ համեղ է, եթե նրան օգտագործեք բանջարեղենների հետ, ես դա հասկացա այս Ռիզոտտո-ն պատրաստելու ժամանակ, շատ լավ ներդաշնակ համ էր փոխանցել ողջ բանջարեղենին:






ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆ /6հոգու համար/


1,5բաժակ երկար, առանց հոտ-ի բրինձ

4մեծ սունկ /իմ դեպքում պորտաբելլա/
1գլուխ սոխ
1 բադրիջան
1 բիբար
2 լոլիկ
5 ճյուղ մաղադանոս
1 ճյուղ նեխուր /քյարավուզ/
100 գրամ պանիր /իմ դեպքում Լոռի/
4-6 ճաշի գդալ ձեթ
50 գրամ կարագ
աղ և սև պղպեղ

1. Զգուշությամբ առանձնացնում ենք սնկի գլուխներ-ը ոտքերից:
 2. Գլխիկները մեծ-մեծ կ 2. Գլուխներ-ը կտրատում ենք մեծ-մեծ:տրատում ենք:
 3. Թավայի մեջ լցնում ենք 2 ճաշի գդալ ձեթ և սունկ-ը տապակում, այնպես, որ բոլոր կողմերից գեղեցիկ կարմրություն ձեռք բերի: Սնկեր-ը լցրեք ափսեի մեջ, աղ ու պղպեղ ավելացրեք ու դրեք մի կողմ:
 4. Կտրատում ենք սնկի ոտքեր-ը: Լցնում ենք նույն թավայի մեջ ու տապակում ենք 1-2 րոպե:
5.  Ավելացնում ենք սնկի ոտքերի վրա կտրատած նեխուր-ը /քյարավուզը/, մանր կտրատած պղպեղ-ը, սմբուկ-ը, ավելացնում ենք աղ և սև պղպեղ և տապակում բոլորը միասին:

6. Երբ զգաք, որ բանջարեղենը եփվել է, ավելացրեք քերած լոլիկ-ը և շարունակեք եփել 2-3 րոպե:









7. Որից հետո ավելացրեք կտրատած մաղադանոս-ը և վերցրեք կրակից:














8. Բանջարեղենի պատրաստմանը զուգահեռ կարող եք սկսել պատրաստել բրինձ-ը: Մանր կտրատում ենք սոխ-ը և տապակում բրինձ-ը եփվելու համար նախատեսված խորը կաթսայի մեջ:




9. Երբ սոխ-ը ոսկեգույն դառնա, ավելացրեք բրինձ-ը և այդպես տապակեք մոտ 2-3 րոպե, մինչև բրինձ-ը թափանցիկ դառնա, բայց անընդհատ խառնեք, որ բրինձ-ը չկպչի կաթսայի հատակին: Որից հետո լցրեք եռացրած ջրի կամ արգանակի 1,5 բաժակը, ավելացրեք աղ և թողեք եփվի 5 րոպե` բաց բերանով:

10. Երբ զգաք, որ ջուրը քաշվել է բրնձի մեջ, ավելացրեք մնացած ջուրը և ծածկելով կափարիչով, թողեք այն վերջնականապես եփվի: Բրինձը եփված կհամարվի այն ժամանակ, երբ զգաք, որ էլ ջուր չկա կաթսայում, այդ ժամանակ ավելացրեք բրնձին քերած պանիրը, լավ խառնեք և վերցրեք կրակից:

11. Այնուհետև տապակած սունկը գեղեցիկ շարեք ջեռոցի թավայի /լավ կլինի թավան լինի կլոր և ոչ մեծ` մատուցվող ափսեի չափ 22-25սմ տրամագծով/:





12. Պատրաստի բրինձը լցրեք դասավորած սնկի վրա, իսկ մեջտեղի մասը փոս թողեք: Այդ փոսիկում լցրեք մեր պատրաստած բանջարեղենը, վրան շարեք կարագը ու դրեք 200-220 աստիճան ջեռոցը 5-10 րոպե:




13, Այնուհետև հանեք մեր պատրաստի Տորթ Ռիզոտտան և մատուցվող ափսեն դրեք նրա վրա ու շուռ տվեք, այնպես, որ մեր Ռիզոտտոն 180 աստճանով շուռ գա ափսեի մեջ: Եթե մի փոքր քանդված ստացվի, ոչինչ կարգավորեք մեր տորթը գդալի օգնությամբ և մատուցեք այն տաք վիճակում:


ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ




2 comments:

  1. Dear wonderful dish, well done, and very cool photos!!!!

    ReplyDelete
  2. erexeq,iurj em asum,senc hamov ban cheq kerel. Es kerel em u....de barer chkan. shat chem grum,porceq u ktesneq...VERJNA

    ReplyDelete

Գրեք ձեր մեկնաբանությունները...
Մեկնաբանությունը հրապարակելու համար անհրաժեշտ է «Comments as:» տողում ընտրել էլ.փոստի հասցեով գրանցման առաջարկվող տարբերակներից մեկը, կամ այն հրապարակել «Անանուն» (Anonymous) տարբերակով ու վերջում սեղմել Post comment կոճակը։ Preview կոճակը թույլ է տալիս տեսնել մեկնաբանության ընդհանուր տեսքը մինչև այն հրապարակելը։