Ես որ լսում եմ կռաբով /ծովախեցգետինով/ սալաթի մասին, միանգամից ինձ մոտ առաջ է գալիս կռաբն առաջին հերթին միայն տվյալ համատեղելիությամբ: Այս սալաթն ահավոր ներդաշնակ, թարմ սալաթ է, ներդաշնակ է այն առումով, որովհետև դժվար է կռաբի ակտիվ համի հետ հարմարացնել մյուս սննդամթերքները: Նկարագրեմ իմ սիրելի սալաթը: Հա նշեմ, որ ահավոր զարմանում եմ այն մարդկանց վրա, որոնք չեն սիրում կռաբը սալաթների մեջ և ընդհանրապես կռաբը, ասեմ, որ շաաաաատ համեղ է ամենուրեք /իհարկե ինձ համար/:
ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆ
1տ կռաբի ձողիկներ /ծովախեցգետին/
1տ /300-400գ/ պահածոյացված եգիպտացորեն
2 գազար
3 միջին չափի թարմ վարունգ
կես կապոց սամիթ
100-200գ մայոնեզ
աղ
սև պղպեղ
1. Առաջին հերթին կտրատում ենք կռաբի ձողիկները երկար-երկար: Ինչու երկար` նախ գեղեցիկ է և նաև զգալի համեղ է մյուս մթերքների հետ, նրա համը ակտիվ է ստացվում:
2. Այն լցնում ենք եգիպտացորենի վրա:
3. Կռաբի նման երկար-երկար կտրատում ենք նախօրոք մի փոքր եփած գազարն ու թարմ վարունգը և ավելացնում մասսային:
4. Մանր կտրատում ենք և ավելացնում սամիթը, համեմում ենք սալաթը աղով և պղպեղով և միայն մատուցելիս ավելացնում ենք մայոնեզըն ու լավ խառնում: ՈՒ արդեն պատրաստ է մեր սալաթը:
ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ
Դեռ չեմ փորձել, բայց արդեն ախորժակս բացվեց: Շնորհակալություն
ReplyDeleteշաաաաաաաաաաաաաատ լավն ա
ReplyDelete