Այս ռեցեպտը ես նույնպես վերցրել եմ Ջուլիա Չայլդի հայտնի գրքից, պատրաստման տեսակետից այն շատ հետաքրքիր էր ու համեղ, իհարկե Բուֆ Բուգինիոնն ավելի համեղ էր ինձ համար, բայց դե հո միայն Բուֆ Բուգինիոն չենք պատրաստելու անընդհատ? Լավ սկսեմ նկարագրել այս Կարբոնադս Ա Լա Ֆլամանդե ճաշատեսակի գաղտնիքները:
ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆ. 4-5 հոգու համար
1կգ տավարի փափուկ թարմ միս
50գ խոզի սալ կամ 100գ տապակման ձեթ
400գ սոխ
3 հատիկ սխտոր
3բ չեխական բաց գույնի, թեթև /light/ գարեջուր
2բ տավարի մսի արգանակ կամ ջուր
6 ճյուղ մաղադանոս
0.5թգ ուրց
1 դափնու տերև
1.5թգ օսլա
աղ
սև պղպեղ
2. Այդ ընթացքում կարող եք կտրատել տավարի միսը 1սմ հաստությամբ և 510սմ լայնությամբ ու երկարությամբ:
4. Դրանից հետո մսի կտորները վերցրեք կրակից ու թղթե սրբիչով սրբեք դուրս տված արյունն ու հեղուկը:
6. Կտրատեք մեծ-մեծ սոխը և տապակեք նույն թավայի մեջ ու ավելացրեք սոխին ճզմած սխտորը, խառնեք ու դրեք մի կողմ:
9. Տարայի մեջ նորից լցրեք աղով համեմված միսն ու սոխը: Ավելացրեք վրան գարեջուրը, տաքացրած 1բ արգանակ, ուրցը, դափնու տերևը, մաղադանոսի ճյուղերը և, ծածկելով տարան, տեղադրեք նախապես 250 աստիճան տաքացրած ջեռոցում: 10-15 րոպե մնալուց հետո ջեռոցի ջերմաստճանն իջեցրեք 150-180 և թողեք այսպես եփվի 2-2.5 ժամ:
10.Երբ զգաք, որ եփվել է, հանեք ջեռոցից, հեռացրեք մաղադանոսն ու դափնու տերևը, և միջի հեղուկը լցրեք խորը թավայի մեջ: Ստացվելու է մոտ 1-1.5 բաժակ հեղուկ, 1 բաժակ մնացած արգանակի մեջ լցրեք օսլան լավ լուծեք մեջը և ավելացրեք հեղուկով թավայի վրա: կրակին դրեք ու խառնեք, մինչև կստացվի խիտ կիսելի նման սոուս: Հանեք կրակից և լցրեք մեր պատրաստի մսի վրա: Եթե այն մատուցելու եք առանձին ափսեով, կարող եք միսը դասավորել ափսեի մեջ և միայն հետո ավելացնել սոուսը: Մատուցեք տաք վիճակում` կարտոֆիլի կամ բրնձի հետ:
ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ
Lil jan ,shaaaaaat-shaaaaaat apres du. Mek@ myusic axorjelia tvum. patkeracnum em hamern inch lavn en . henc eka erevan,skselu em boloric el porcel sarqel
ReplyDeleteKECCES!