Saturday, August 7, 2010

Lasagna With Mushrooms&Chicken / Հավով և Սնկով Լազանյա


Այս Լազանյան նույնպես շատ համեղ էր ստացվել, սա ուղղակի մյուս Լազանյայի քույրիկն է և իր համով ամենևին չի զիջում նրան: Ասեմ, որ սնկի ու հավի միջուկն այնքան համեղ էր ստացվել, որ կարելի էր հենց այդպես էլ ուտել, հրաշք համադրություն է:

ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ /4-6 հոգու համար/


Միջուկ


0.5 կգ հավի կրծքամիս
0.5կգ սունկ /իմ դեպքում շամպինիոն/
400գ պոմիդոր
2 միջին չափի սոխ
2հատիկ սխտոր
0.5բ կարմիր անապակ գինի
0.25բ ջուր
50գ ձեթ կամ կարագ

աղ
սև պղպեղ


Բեշամել սոուս


100գ կարագ
3/4բ ալյուր 
1լ կաթ
1հատիկ սխտոր
1պտղունց աղ


ԵՎ


12 հատ լազանյայի շերտեր
300-400գ պանիր /իմ դեպքում լոռի/


1. Առաջին հերթին կտրատում ենք սոխն ու սխտորը, լցնում ենք թավայի մեջ ու տապակում 3-4 րոպե:







2. Այնուհետև ավելացնում ենք կտրատած սունկն ու հավի կրծքամիսը:






3. Համեմում ենք աղով և պղպեղով ու կրակին թողնում 4-5 րոպե, որից հետո վերցնում ենք գինին, խառնում ջրի հետ ու ավելացնում մեր զանգվածին: Թողնում ենք այն եփվի  15-20 րոպե:






4. Այդ ընթացքում քերիչով անցկացնում ենք պոմիդորը և ավելացնում մեր մասսային:





5. Մեր միջուկը պատրաստ կլինի այն ժամանակ, երբ որ զգանք, որ համարյա հեղուկ չի մնացել թավայում: Կրակից վերցնում ենք ու դնում մի կողմ:





6. Մինչ կեփվի միջուկը կարելի է այդ ընթացքում պատրաստել Բեշամել սոուսը, որը ես նկարագրել եմ նախորդ Լազանյայի փոստում, բայց ձեզ նեղություն չպատճառելու համար այն նորից կկրկնեմ: ՈՒրեմն կրակին դրված թավայի մեջ ավելացրեք կարագը և թողեք մինչև հալվի, այնուհետև ավելացրեք ալյուրն ու խառնեք մոտ 2 րոպե, ապա ավելացրեք կաթը:


7. Այն խառնեք, որպեսզի ալյուրը լավ լուծվի կաթին ու մեկ-մեկ խառնելով թողեք կրակին մինչև եռալն ու պնդանալը, երբ այն թթվասերից մի փոքր ջրիկ լինի ուրեմն պատրաստ է, ավելացրեք ճզմած սխտորն ու հեռացրեք կրակից, թողեք մի փոքր սառչի: 








8. Քերեք ողջ պանիրը և դրեք մի կողմ:


9. Լազանյայի շերտերը մեկիկ-մեկիկ գցեք եռացող ջրի մեջ և թողեք եռա 3-4 րոպե, որից հետո հանեք ու ջեռոցի թավայի մեջ դասավորեք` կողք-կողքի:














10. Վրան լցրեք միջուկի կեսը, այնուհետև բեշամել սոուսի 1/3 մասը և վրան լցրեք քերած պանրի կեսը: 












11. Նորից վրան դրեք լազանյայի շերտերը ու կրկնեք մնացածը նույն հերթականությամբ` միայն լցնելով Բեշամել սոուսի մնացած մյուս կեսը: Ապա նորից ծածկեք շերտերով ու մնացած ողջ Բեշամել սոուսը լցրեք վրան ու դրեք նախապես 200 աստիճան տաքացրած ջեռոցը 30 րոպե: Այն կտրատեք և մատուցեք տաք վիճակում:






ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ






No comments:

Post a Comment

Գրեք ձեր մեկնաբանությունները...
Մեկնաբանությունը հրապարակելու համար անհրաժեշտ է «Comments as:» տողում ընտրել էլ.փոստի հասցեով գրանցման առաջարկվող տարբերակներից մեկը, կամ այն հրապարակել «Անանուն» (Anonymous) տարբերակով ու վերջում սեղմել Post comment կոճակը։ Preview կոճակը թույլ է տալիս տեսնել մեկնաբանության ընդհանուր տեսքը մինչև այն հրապարակելը։