Երևի տեսել եք համանուն մուլտֆիլմը, իսկ եթե չեք տեսել, ուրեմն անպայման նայեք: Այդ մուլտֆիլմը նայելուց առաջին հերթին ցանկություն է առաջանում փորձելու այդ առնետիկի ամենահաջողված ճաշատեսակը, որն էլ ես երեկ փորձեցի պատրաստել: Այն շատ համեղ ամառային թեթև ճաշատեսակ է: Ratatouille ֆրանսերենից թարգմանված նշանակում է` rata- կերակուր, toiller- խառնել, լուծել:
Նախ ասեմ, որ ես սխալներ ունեցա, սոուսը շատ էի պատրաստել, և այդ իսկ պատճառով ես ձեզ ներկայացնում եմ սխալներս ըստ իս ուղղած ձևով: Հաջողություն ձեզ....
ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ /4-6 հոգու համար/
Սոուսի համար
2 մեծ պղպեղ լավ կլինի կարմիր և դեղին
2 միջին չափի լոլիկ
2 հատիկ սխտոր
2 միջին չափի սոխ
1թգ մանրացրած ուրց
մի պտղունց աղ
Հիմնական լցոնի համար
2 սմբուկ
2 դդմիկ
3-4 լոլիկ
մի պտղունց աղ
լավ կլինի, եթե դդմիկի, սմբուկի լոլիկի լայնությունները հավասար լինեն
Վերին լցոնը
կանաչի ըստ ցանկության /ես համեմ ու մաղադանոս էի վերցրել/
5ճգ ձեթ
2-3 հատիկ սխտոր
մի պտղունց աղ
սև պղպեղ
1. Նախ պղպեղները կրակի վրա խորովում ենք, այնքան, որ կաշին սևանա, այնուհետև նրանց փաթաթումենք պոլիէթիլենային տոպրակի մեջ: Այսպես պղպեղները խոնավանում են ու հեշտությամբ վառված կաշին դուրս է գալիս, խորոված սմբուկի ժամանակ էլ այս մեթոդը շատ օգտակար է: Պղպեղները թողնում ենք 5-7 րոպե մնա:
2. Այդ ընթացքում կտրատում ենք սոխն ու սխտորը, լցնում թավայի մեջ ու տապակում 3-4 րոպե:
3. Մաքրում ենք կաշվից պղպեղները, կտրատում ու ավելացնում սոխառածին:
4. Այդ ընթացքում քերիչով անցկացնում ենք լոլիկը ու ավելացնում մասսային:
5. 5-7 րոպե եփվելուց հետո, երբ մի փոքր թանձրանում է մեր զանգվածը, վերցնում ենք կրակից ու թողնում մի փոքր սառչի, որից հետո այն լցնում ենք բլենդեռի մեջ և ստանում ենք միասեռ սոուս:
6. Սմբուկը, դդմիկն ու լոլիկը կտրատում ենք կլոր-կլոր/ ինչպես նկարում է/ բարակ շերտեր /շատ հարմար է այստեղ օգտագործել հատուկ քերիչներ, որոնք նույնանման հաստությամբ կարող են կտրատել բանջարեղենը/:
7. Ջեռոցի տարայի մեջ /որը պետք է ունենա 5-7 սմ խորությունև լավ կլինի, եթե այն կլոր լինի/ լցնում ենք մեր պատրաստի սոուսը ու ավելացնում մեկ կամ երկու փոքրի դափնու տերև:
8. Տարայի մեջ սկսում ենք դասավորել պարույրի /спирал/ ձևով մեր կտրատած բանջարեղենը, ինչպես նկարում է:
9. Այնուհետև անցնում ենք վրայի լցոնի պատրաստմանը կտրատում ենք կանաչին, ճզմում սխտորը, ավելացնում ձեթը, աղն ու պղպեղը ու խառնում:
10. Այս լցոնը հավասարապես բաշխելով լցնում ենք մեր պարուրաձև բանջարեղենի վրա:
11. Տարան փակում ենք կափարիչով կամ փայլաթիթեղով ու դնում նախապես տաքացրած ջեռոցում 180 աստիճան ու եփում ենք 40-50 րոպե: Ընթացքում կարող եք բացել և ստուգել, եթե եփվել է հանեք ջեռոցից կամ հակառակը ավելի երկար եփեք:
12. Երբ եփվել է մեր Ռատատույը, հանեք ջեռոցից 5-10 րոպե թողեք թող հանգստանա և մատուցեք տաք վիճակում` ինչպես տարայով, այնպես էլ զգուշությամբ տեղափոխելով խորը մեծ ափսեի մեջ:
ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ
Lil jan inz tvuma nuynisk kareli e ayd sous@ patrastel ev matucel msi het,langeti ev ayln.:)Apres!!!
ReplyDeleteAyd multfilm@ shat em sirum:)
Ռիմ ջան հաստատ լավ կլինի, բայց ինձ թվում է, որ անպայման պետք է եփվի այն, ասենք լանգետը տապակելւց հետո կարելի է այս սոուսի մեջ եփել մոտ 10-15 րոպե, ինձ թվում է շատ համեղ կլինի.....
ReplyDeleteLil jan es u Mimushiks ays multfilm@ shat enq nayum shat lavna u aynqan uraxaca vor tesa du patrastel es ays hrashali utest@, Lil jan nenc kutei qo sarqat@ sht apres senc hetaqrqir baxadratomseri hamar:) pachikner qez...
ReplyDeleteLIl jan verjapes sarqeci Ratatui sous@..bayc iharke popoxelov..mis@ ktrareci erkar ,jariteci mi qani rope,heto avelacreci ratatui sous@ vran..qani vor msi het ei anum ayd sous@,avelacreci citron,kcu bibar,chili kcu ev qo asac urc@..zerqic tak dapnu terev chkar..msi het epeci mi 15-20 rope kaparich@ pak vichakum. Patkeracru hamex er stacvel:)
ReplyDeleteՌիմ ջան շատ ուրախ եմ, որ լավ է ստացվել, ես էլ անպայման կփորձեմ ու կտեղեկացնեմ:
ReplyDeleteGreat ratatouille. Delicious :)
ReplyDeleteCathy
French course
Լիլ, երեկ սարքեցի Ռատատույ: Համերի սիմֆոնիա էր, ինչպես մուլտի մեջ էՃՃՃ, միայն մի քիչ սոուսը քիչ ստացվեց մոտս, մտածում եմ մյուս անգամ 3 կամ 4 լոլիկով կանեմ:
ReplyDelete