Էս Լազանյաի մասին լիքը լսել էի ու մի անգամ փորձելուց հետո հիասթափվել, հեչ համով չէր /չնայած սոված էի/, փորձել էի Հյուսիսային պողոտայի մոտ սկզբի Ֆաստ ֆուդի նման տեղ էր, վերջը դա ասեցի, որ էնտեղ հանկարծ չուտեք Լազանյա....
բայց ասեմ քեզ, որ շաաաատ համեղ էր իսկական, բարեխղճորեն սարքած Լազանյան, ասեմ, որ շատ կասկածանքով եմ սարքել, մանավանդ, որ իմ սերը մակարոնեղենի սիրահար չէ: Վերջը անիմնալի համեղ բան ստացվեց...Լավ սկսեմ նկարագրել այդ ամբողջ պրոցեսը.
Հա մեկ էլ նշեմ ի գիտություն բոլոր մասիվցիներին, մեզ մոտ Սթար, Երևան Սիթի, ՈՒրարտու այս <Սուպեր մարկետներից> և ոչ մեկում չկարողացա գտնել պատրաստի Լազանյայի լիստեր, միայն Երիցյաններում կար....ՄԱՍԻՎՈՒՄ ԼԱԶԱՆՅԱՅԻ ԼԻՍՏԵՐԸ ՏԵՂ ԵՆ ԳՏԵԼ ՄԻԱՅՆ ԵՐԻՑՅԱՆՆԵՐԻ ԴԱՐԱԿՆԵՐՈՒՄ...
Ես պատրաստել եմ 6-8 հոգու համար...
9 պատրաստի Լազանյայի լիստեր
1կգ տավարի միս
5միջին գազար
4 մեծ լոլիկ
4 միջին գլուխ սոխ
5 հատիկ սխտոր
1լ կաթ
100գ կարագ
70գ ալյուր
300գ լոռի պանիր
2ճ.գ. ձեթ
աղ, պղպեղ
Առաջին հերթին միսը աղացի իմ էլեկտրական աղացով, որն ինձ համար փրկություն է /ես չեմ հավանում խանութների պատրաստի աղացած մսերը/, լոռի պանիրը դրեցի ջրի մեջ, քանի որ մեր պանիրները աղի են , որ պանրի աղը չխանգարի ինձ, իմ սուպեռ քերիչով մանրացրեցի ողջ գազարը, հետո սոխն ու երկու հատիկ սխտորները մանր կտրատեցի ու ձեթով տապակեցի,
կրակին դրված թավայի մեջ լցրեցի կարագը և երբ այն հալվեց ավելացրեցի մնացած ալյուրը ու լավ խառնեցի,

Լազանյայի շերտերն ինձ շատ չոր թվացին ու դրա համար էլ ես դրանք հատիկ-հատիկ գցեցի եռացող ջրի մեջ, մի րոպեի չափով թողեցի ջրում և հանելով սկսեցի շարել իմ ջեռոցի թավայի մեջ, իմ թավան մեծ էր իմ պորցիայի համար և ես 2/3 մասը օգտագործեցի, 3 լազանյայի շերտ վրան լցրեցի մսով խյուսի կեսը, խյուսի վրա լցրեցի Բեշամել սոուսի 1/3-րդը ու վրան լցրեցի քերած պանրի կեսը,
հետո նորից շարեցի վրան Լազանյայի 3 շերտեր,ու նորից մսի մնացած խյուսը,
Հուսով եմ մի օր դուք էլ կպատրաստեք այս իտալական հրաշքը...
Lazanian shat axorjeli tesq uni....hachuyqov kpordzei....))))
ReplyDeleteLilit jan verjapes es sarqeci qo hrashq lazanyaic msov..Shat-Shat hamex er stacvel!!!shat tetev u axorjeli chshatesak er!!arajin angam ei utum axacac msov voreve ban,vor@ aydqan tetev er u cankutyun er arajanum utel evs mek ktor!!!Apres!!!
ReplyDeleteP.S.uzum em avelacnel im koxmic,vor 300gr.panir@ inz hamar qich exav ev es avelacteci evs mi 100 gr.
superrr,,lriv inqna,,,tegh@ teghin,,,apresss,,,arden ham@ zgum em beranums
ReplyDeleteՇնորհակալ եմ Հասմիկ ջան:)
ReplyDeleteԵս այսօր պատրաստեցի այս հրաշալի լազանյան, հենց այս նույն բաղադրությամբ: Այն ես հաճախ եմ պատրաստում, քանի որ իմ տղան շատ է սիրում այն "Գարֆիլդ" ֆիլմից հետո))): Եվ եթե ձեր երեխան չի սիրում ուտել, փորձեք այս լազանյան, համոզված եմ այն նրան շատ դուր կգա:
ReplyDeleteSHNORHAKALUTYUN SHAT HAMEX ER ANNA
ReplyDeleteԲարև հարգելի Լիլիթ:
ReplyDeleteԵս բազմիցս անգամներ պատրաստել եմ Լազանիա և ճաշակել եմ այն տարբեր վայրերում,բայց կարդալով քո բաղադրատոմսը որոշեցի պատրաստել այն:Պետք է նշեմ որ ապրում եմ Բարսելոնայում և քանի որ լոռի պանիր չկար ձերքիս տակ ապա օգտագործեցի մի որևէ հալող քերած պանիր:Պարզապես հոյակապ էր ստացվել,ճիշտ և ճիշտ քո նկարնրի և նկարգրածտ համի նման:Այս օրվանից քո բաղադրատոմսն էլ տեղ կգտնի իմ բաղադրատոմսերի տետրի մեջ:
Շնորհակալություն մեզ բոլորիս բացահայտելու քո հրաշք Իտալական Լազանիան:
Լուսինե ջան, ես շատ ուրախ եմ, որ իմ բաղադրատոմսն օգտակար է եղել քեզ, ու կիսվեցիր քո տպավորություններով :)
ReplyDelete