Friday, December 10, 2010

Liver tart / Թոքի բլիթ


Այս լյարդով /հայերեն սև թոքով/ բլիթը հետաքրքիր է իր բնույթով, սակայն համը մեզ այդքան էլ դուր չեկավ, բայց ինձ թվում է այլ իմպրովիզներով շատ լավ բան կստացվի: ՈՒղղակի թոքով ինքը մի տեսակ շատ տարօրինակ էր , ոչ թե համն էր տարօրինակ, այլև ձևը: Բայց եթե թոքի տեղը պատրաստեի աղացած  կամ քյուֆթայի մսով շատ ավելի համեղ ու ախորժելի կստացվեր: Ինչև, ներկայացնում եմ ձեզ, ինչով կուզեք պատրաստեք, որպես կերակրի միտք լավն է:
ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ /6 հոգու համար/

0,5 կգ լյարդ
100գ կաթ կամ կաթի սեր
0,5 բաժակ ալյուր
150գրամ կամ 3 գլուխ սոխ
2 հատիկ սխտոր
150 գրամ կամ 4-5 գազար
2 ձու
աղ և սև պղպեղ


1. Աղալ միսը, գազարը, սխտորն ու սոխը, խառնել, ավելացնել աղն ու սև պղպեղը:
2. Այնուհետև ավելացնել ձվերը, կաթի սերն ու ալյուրը և լավ խառնել, որպեսզի ստացվի միատարր զանգված: 
3. Այնուհետև այն լցնել նախապես յուղած ջեռոցի տարրայի մեջ, ցանկալի է այսպիսի ձևավոր տարրայի և դնել 180 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ մոտ 40 րոպե: Մատուցել անմիջապես:
ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ






No comments:

Post a Comment

Գրեք ձեր մեկնաբանությունները...
Մեկնաբանությունը հրապարակելու համար անհրաժեշտ է «Comments as:» տողում ընտրել էլ.փոստի հասցեով գրանցման առաջարկվող տարբերակներից մեկը, կամ այն հրապարակել «Անանուն» (Anonymous) տարբերակով ու վերջում սեղմել Post comment կոճակը։ Preview կոճակը թույլ է տալիս տեսնել մեկնաբանության ընդհանուր տեսքը մինչև այն հրապարակելը։