Friday, December 10, 2010

Liver Cake / Թոքով Տորթ

Այ հիմա կուզեի Ձեզ պատմել ու Ամանորի նախաշեմին առաջարկել այս ճաշատեսակը, որն իր և համով, և տեսքով հաստատ արժանի է տեղ գտնելու Ամանորյա սեղանին: Այն իսկապես շատ համեղ էր, և տեսքով շատ տոնական և անգամ եթե խուսափում եք թոքից, ապա կարող եք պատրաստել աղացած կամ քյուֆթայի մսից, անգամ սնկից ինձ թվում է հրաշալի բան կստացվի /իհարկե այդ դեպքում սունկը շատ մանր պետք է կտրատել այլ ոչ թե աղալ/: 
ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ /6 հոգու համար/
700գրամ լյարդ /սև թոք/
200գրամ կամ 3 մեծ գլուխ սոխ
3 հատիկ սխտոր
200գրամ կամ 5 հատ գազար
5 ձու /որից 3-ը ձևավորման համար/
100 գրամ կաթ կամ կաթի սեր
100 գրամ կամ 0.5 բաժակ ալյուր
250 գրամ մայոնեզ
աղ և սև պղպեղ

1.  Առաջին հերթին աղացեք միսը:
 2. Այնուհետև ավելացրեք աղն ու պղպեղը, 2 ձու, կաթը կամ սերը և ալյուրը, այս բոլորը լավ խառնեք իրար, որ ստացվի միատարր զանգված:







3. Սոխը կտրատեք ու լցնելով թավայի մեջ դրեք կրակին,
 ավելացրեք քերած գազարն ու ճզմած սխտորը և  տապակեք 5-7 րոպե:






 4. Մսի զանգվածի մի մասը բարակ շերտով լցրեք ձեթած թավայի մեջ /իմը 18սմ տրամագծով թավա է/ ու 5 րոպեի չափով ամեն երեսը կարմրացրեք: Այս շերտի շուռ տալու համար շինձ օգնեց մեծ թավայի չափի ափսեն:






Ես դատարկում էի ափսեի վրա, ապա ափսեն շուռ տալիս թավայի մեջ` հակառակ ուղղությամբ:



5. Այս ընթացքում 3 ձվերը եփեք 7-10 րոպե, որպեսզի ստացվի պինդ ձու ու անցկացրեք քերիչով:


6. Ինձ մոտ ստացվեց 4 շերտ, շերտի վրա քսում եք մայոնեզ տորթի կրեմի նման:

7. Այնուհետև գազարով զանգվածը ու նորից վրան դրեք հաջորդ շերտը: Այդպես մինչև վերջ քսելուց ու դասավորելուց հետո, մայոնեզով պատեք մեր տորթի երեսն ու կողքերը ու այնուհետև վրան ձևավորեք ձվով: Կարող եք վրայի ձևավորմանը տալ այլ լուծում, ինչպես արդեն դուք կցանկանաք: Այն շատ համեղ է սառը վիճակում:




ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ




No comments:

Post a Comment

Գրեք ձեր մեկնաբանությունները...
Մեկնաբանությունը հրապարակելու համար անհրաժեշտ է «Comments as:» տողում ընտրել էլ.փոստի հասցեով գրանցման առաջարկվող տարբերակներից մեկը, կամ այն հրապարակել «Անանուն» (Anonymous) տարբերակով ու վերջում սեղմել Post comment կոճակը։ Preview կոճակը թույլ է տալիս տեսնել մեկնաբանության ընդհանուր տեսքը մինչև այն հրապարակելը։