Sunday, December 12, 2010

Putuke (Piti) / Պուտուկ (Փիթի)




ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ /2-3 հոգու համար/

 200-350գ ոչխարի միս
 2 գլուխ սոխ 
1 լոլիկ
3-4 սև սալորաչիր
1-2 կարտոֆիլ 
3ճաշի գդալ սիսեռ
6 հատիկ սև պղպեղ
1 ճաշի գդալ համեմ
1ճաշի գդալ մաղադանոս
2 ճ. գդալ կտրատած անանուխի տերևներ




1.Սիսեռը թրջել 3-4 ժամ առաջ: Եթե ժամանակ չունեք, կարող եք եռացրած ջուր լցնել և 1 ժամից պատրաստ է լինում: Հետո հանել սիսեռի թեփիկները: Միսը լվանալ, կտրտել ոչ մեծ կտորների: Սոխը կտրտել կլոր-կլոր: Սև սալորի բացակայության դեպքում, կարելի է երկու կտոր կիտրոն վերցնել, կտա նույն թթվաշ համը: Ջեռոցը տաքացնել 190 ºС:

Ընդհանրապես փիթին պատրաստում են կավից փոքրիկ կճուճների կամ սափորիկների մեջ` առանձին-առանձին, մեկ անձի համար:
/Փիթին տնային պայմաններում կարելի է պատրաստել կաթսայի մեջ և մատուցել ափսեներում:/


2. Միսը, սիսեռը, սոխը, անանուխը լցնել կաթսայի մեջ, վրան լցնել 1լ եռացրած ջուր կափարիչով կամ փայլաթիթեղով փակել և 30րոպե  դնել ջեռոցը:


3. Կարտոֆիլը կտրտել մեծ կտորներով: Լոլիկը քառակուսի կտրտել և ավելացնել մսի վրա: Եփել 40 րոպե:

4. Անանուխի տերևները լվանալ, չորացնել և կտրտել: Կաթսան ջեռոցից հանելուց հետո ավելացնել անանուխը, կանաչին և թողնել 3 րոպե:

Մատուցել տաք վիճակում:



ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ




2 comments:

  1. Շատ շնորհակալություն... Ի դեպ, մի ուղղում, այս ճաշատեսակի իսկական անունն է Պուտուկ, որը հին հայկակական ճաշատեսակ է: Փիթին դա ադրբեջանական անունն է ...

    ReplyDelete
  2. Շատ շնորհակալություն մեկնաբանության համար, ես անպայման կուղղեմ:)

    ReplyDelete

Գրեք ձեր մեկնաբանությունները...
Մեկնաբանությունը հրապարակելու համար անհրաժեշտ է «Comments as:» տողում ընտրել էլ.փոստի հասցեով գրանցման առաջարկվող տարբերակներից մեկը, կամ այն հրապարակել «Անանուն» (Anonymous) տարբերակով ու վերջում սեղմել Post comment կոճակը։ Preview կոճակը թույլ է տալիս տեսնել մեկնաբանության ընդհանուր տեսքը մինչև այն հրապարակելը։