Tuesday, December 28, 2010

Tart from Loran / Լորանյան Բլիթ /պիրոգ/

Իրականում այս բլիթը պատրաստվում է հավով և սնկով, բայց ես իմպրովիզներ արեցի և սնկին փոխարինելու համար ավելացրեցի խոզի ֆիլե և զեյթուն: Արդյունքում ստացվեց հրաշալի բլիթ: Շատ արագ է պատրաստվում և շատ համեղ է ստացվում:


ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ /4հոգու համար/
խմորի համար
200գրամ /1բաժակ/ ալյուր
120 գրամ կարագ
100 գրամ թթվասեր
աղ


Հիմնական լցոնի համար
300 գրամ հավի դոշ
300գրամ խոզի ֆիլե
150 գրամ զեյթուն
2 սոխ
0.5 հատիկ սխտոր
3գդալ բուսայուղ
աղ և սև պղպեղ


Վերին լցոնի համար


2 ձու
200գրամ կաթի սեր
100-150 գրամ քերած պանիր

1. Առաջին հերթին պատրաստում ենք խմորը, քանի որ այն 1 ժամ պետք է սառնարանում սառչի: Ալյուրը լցնում ենք ոչ մեծ թասի մեջ կամ սեղանի վրա ու կարագի հետ ձեռքով հունցում, այնպես, որ ստացվի խորիզի նման մասսա:




2. Ապա ավելացնում ենք թթվասերը ու լավ հունցում, այնպես, որ ստացվի պինդ խմոր: Խմորը ծածկում ենք ու դնում սառնարան մեկ ժամ:







3. Անցնում ենք հիմնական լցոնի պատրաստմանը, Նախ հավի միսը կտրատում ենք ու ջրով եփում, ջրի մեջ կավելացնեք աղ: Այնուհետեև միսը բզկտում ենք պատառաքաղով կամ դանակով ավելի ենք մանրացնում:





4. Ոչ մեծ թավայի /20սմ/ մեջ լցնում ենք բուսայուղը, ավելացնում մանր կտրատած սոխն ու ճզմած սխտորը և կրակի վրա տապակում, 3 րոպե տապակելուց հետո ավելացնում ենք մանրացրած հավը:





5. Կտրատում ենք խոզի ֆիլեն, ավելացնում մասսային, աղով և պղպեղով համեմում ենք և մոտ 15 րոպե տապակում:




6. Կտրատում ենք ողջ զեյթունը և ավելացնում արդեն պատրաստի լցոնին:










7. Եթե մեկ ժամը լրացել է, ապա սառնարանից հանում ենք մեր խմորը և գրտնակում, եթե խմորը կպչում է սեղանին, ուրեմն լավ չի սառել մոտ 10-15 րոպե նորից դրեք սառնարանը: Գրտնակում եք խմորը մեր ջեռոցի տարրայից ավելի մեծ չափով և տեղադրում ենք նախօրոք յուղած տարրայի մեջ այնպես, որ եզրերը մնա տարրայի պատերին մոտ 3 սմ:


8. Խմորի վրա լցնում ենք հիմնական լցոնը:





9. Վրայի լցոնի համար հարում ենք ձվերը, ավելացնում կաթի սերն ու քերած պանիրը, ու լցնում մեր լցոնի վրա, որից հետո կարող եք բարձր մնացած խմորը ծալել դեպի ներս: Այնուհետև դնում ենք նախապես 200 աստիճան տաքացրած ջեռոցը 35-40 րոպե:

ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ












2 comments:

  1. կարծում եմ խմորի մեջ ինչ-որ բան պակասում է, ասենք ձու, որովհետև էսպես շատ չոր ստացվեց :Ճ

    ReplyDelete
  2. Chem karoxa asel, indz mot ayn chor cher, qani vor karag ka xmori megh ev ttvaser, bayc kareli e ev zu el avelacnel, ayd depqum xmory aveli hast kdarna u uraz...

    ReplyDelete

Գրեք ձեր մեկնաբանությունները...
Մեկնաբանությունը հրապարակելու համար անհրաժեշտ է «Comments as:» տողում ընտրել էլ.փոստի հասցեով գրանցման առաջարկվող տարբերակներից մեկը, կամ այն հրապարակել «Անանուն» (Anonymous) տարբերակով ու վերջում սեղմել Post comment կոճակը։ Preview կոճակը թույլ է տալիս տեսնել մեկնաբանության ընդհանուր տեսքը մինչև այն հրապարակելը։