Sunday, January 2, 2011

Karmen Cake / Տորթ Կարմեն


Այս տորթը և իր տեսքով և համով շատ է առանձնանում մյուս տորթերից: Իսկ Ամանորի սեղանի թխվածքի ափսեի մեջ այն ակամայից կգրավի կենտրոնական դիրք: Այս տորթն առաջինն է վերջանում մեր սեղանից և նույնն էլ հաստատ կսպասվի ձեզ, եթե այն փորձեք:



ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ


Խմոր
2 ձվի դեղնուց
2 ճաշի գդալ շաքարավազ
200 գրամ կարագ
200 գրամ թթվասեր
1 թեյի գդալից մի փոքր քիչ սոդա
4 բաժակ ալյուր


Բեզե
8 ձու
2 բաժակ շաքարավազ


Կրեմ 
200 գրամ կարագ
1,5 եփած խտացրած կաթ

1. 2 ձվի դեղնուցները շաքարավազի հետ հարել, ավելացնել թուլացած կարագը, թթվասերին ավելացնել սոդան և լցնել մասսայի վրա: Այնուհետև ավելացնել ալյուրը այնքան մինչև ստացվի պինդ խմոր: Խմորը բաժանել երկու հավասար մասերի ու, գրտնակելով ձեր ջեռոցի թավայի չափով, թխեք 200 աստիճան տաքացրած ջեռոցում:

2. Թխեք այնքան, որ ստացվեն կարմրած շերտեր:







3. Շերտերի թխելուց հետո անցնում ենք բեզեների պատրաստմանը: 4 ձվի սպիտակուցներն առանձնացնել մետաղյա տարրայի մեջ, ավելացնել 1 բաժակ շաքարավազ ու, տեղադրելով գոլորշու վրա, հարել այնքան մինչև ստացվի պինդ զանգված` բեզե:



4.Ջեռոցի թավայի վրա տեղադրել յուղաթուղթ և վրան մեծ թեյի գդալով լցնում ենք բեզեն այնպես, որ ստացվի գեղեցիկ կոնի նման, այն կարելի է ստանալ նաև  կրեմի ձևավորման գործիքներով:




5.Հետո եփում եք 50-80 աստիճան տաք ջեռոցում մոտ 1-2 ժամ: Այնքան մինչև կոները չորանան ու պնդանան:Այնուհետև անջատում ենք ջեռոցը և 30րոպեից 1ժամ թողնել ջեռոցի մեջ:
Կամ կարող եք այսքանի փոխարեն գնել պատրաստի բեզեների կոներ:


6. Մեջտեղի շերտի համար մնացած մյուս ձվերի սպիտակուցներից ու շաքարավազից նույն կերպ պատրաստել բեզե ու ջեռոցի թավայի մեջ տեղադրելով յուղաթուղթ, ամբողջովին լցնել ու հարթեցնել շերտի նման: Այնուհետև թխել նույն մեթոդով, ինչ բեզեյի կոները:



7. Կրեմի պատրաստման համար փափկեցնել հարիչով կարագը ու ավելացնել եփած խտացրած կաթը և հարիչով հարում ենք այնքան, որ ստացվի միասեռ, հարթ զանգված:




8. Թխված խմորի շերտի վրա հարթ քսել կրեմի 1/3 մասը: Քսելուց հետո վրան տեղադրել բեզեի թխված շերտը:





9.Այնուհետև լցնել կրեմի մյուս մասը ու վրան դնել մյուս խմորի շերտը: Վրան հարթ քսել կրեմի մնացած մասը:







10. Այնուհետև շարքով շարել թխված բեզեի կոները: Վրան կարող եք ձևավորման համար շաղ տալ մանրացրած բեզեի կտորներ կամ մանրացրած ընկույզ /մեր դեպքում ընկույզ էր/:







7 comments:

  1. Լիլ ուզում եմ սա մենք երկուսով պատրաստենք, ինզ թվում է, թե մենակ չեմ կարա:)))

    ReplyDelete
  2. Ok henc uzenas patrastes dzen hani...bayc torti kesy utelu em texum, im siraz tortna)))))))))))))))

    ReplyDelete
  3. joxovurd jan vorpeszi bezen pxrun stacvi u mej@ tac chmna, hareluc heto bezei pndacac zngvacin kraxmal avelacreq, cankali e kartofili, gdalov zgushutyamb xarneq, heto dreq jerocum mot 1 jamov 100 astichanum, amenakarevor@ jerocic miangamic mi haneq, toxeq mi kes jam, 40 rope, u hastat lav kstacvi))))

    ReplyDelete
  4. Lil jan ays torte mot mek amis araj patrasnecinq enkeruhus het, aynqan lav er stacvel shat shat hamex er, im kartiqov tarbervum e bolor myus torteric ir hamov:) shat met hajuyqov txecinq de bnakanabar shat hajeli e enkerovi xmorexen patrastele qani vor ches zgum te vonc e jamanake ancnum ev xmorexene arden patrast e:) shat apres Lil jan, shnorakalutyun ***

    ReplyDelete
  5. Arden mi qani amis e, uzum ei patrastem ays txvacq@, bayc vaxenum ei bezen chstacvi. Verjapes porceci u ays pahin el vayelum em surchi het miasin. Asem, vor bezem shaaaaat lav stacvec, bayc ay sherter@ chor en. Cheq asi inchic klini???????

    ReplyDelete
  6. ete bezei shert@ nkati uneq kes teyi gdal limoni ax avelacreq

    ReplyDelete
  7. Lilit jan kaseq xi goloshu vra bezen xpenq????

    ReplyDelete

Գրեք ձեր մեկնաբանությունները...
Մեկնաբանությունը հրապարակելու համար անհրաժեշտ է «Comments as:» տողում ընտրել էլ.փոստի հասցեով գրանցման առաջարկվող տարբերակներից մեկը, կամ այն հրապարակել «Անանուն» (Anonymous) տարբերակով ու վերջում սեղմել Post comment կոճակը։ Preview կոճակը թույլ է տալիս տեսնել մեկնաբանության ընդհանուր տեսքը մինչև այն հրապարակելը։