ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Խմորը
2 ձվի դեղնուց
1 Ճաշի գդալ շաքարավազ
200 գրամ կարագ
200 գրամ թթվասեր
1թեյի գդալ սոդա
3-4 բաժակ ալյուր
Միջուկը
2 բաժակ մանրացրած ընկույզ
0,5 բաժակ շաքարավազ
1 մեծ ճաշի գդալ դարչին
50 գրամ կարագ
0,25 բաժակ մեղր
1. դեղնուցները, շաքարավազը, կարագը լավ հարել, ավելացնել թթվասերը մեջը ավելացրած սոդան և լավ հարելով ավելացնել ալյուրը, այնքան, որ ստացվի պինդ գրտնակելու խմոր: ԵՎ թողնել 1 ժամ հանգստանալու:
2.Այդ ընթացքում պատրաստում ենք միջուկը: Ընկույզն ու շաքարավազն ու դարչինը խառնում ենք իրար:
3. Խմորը բաժանել մեծ ընկույզի չափով փոքրիկ գնդերի / մեզ մոտ ստացվեց 16 հատ/:
4. Առանձին-առանձին գրտնակել գնդերը 1,5-2մմ հաստությամբ կլոր ափսեի նման:
5. Կարագը հալեցնում ենք, խմորի վրա քսում ենք հալացրած կարագը, այնուհետև շաղ ենք տալիս միջուկը:
6.Այնուհետև վերցնում ենք 1-2 սմ տրամագծով փայտե ձող և փաթաթում ենք խմորը դրանով:
7. Հավաքեք մատներով խմորը, ծալքեր տալով խմորին:
8.Այնուհետև շարում ենք թավայի մեջ և թխում 200 աստիճան ջեռոցում մոտ 10-15րոպե, մինչև բուրմաների կարմրելը: Հանում ենք ջեռոցից, տաք-տաք վրան քսում ենք մեղրի կեսը ու նորից դնել ջեռոցը մոտ 5րոպե, հետո նորից վրան քսեք մեղրի մնացած մասը ու թողեք սառչի, այսպիսի եղանակո մեր բուրմաները ձեռք են բերում փայլ:
ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ
No comments:
Post a Comment
Գրեք ձեր մեկնաբանությունները...
Մեկնաբանությունը հրապարակելու համար անհրաժեշտ է «Comments as:» տողում ընտրել էլ.փոստի հասցեով գրանցման առաջարկվող տարբերակներից մեկը, կամ այն հրապարակել «Անանուն» (Anonymous) տարբերակով ու վերջում սեղմել Post comment կոճակը։ Preview կոճակը թույլ է տալիս տեսնել մեկնաբանության ընդհանուր տեսքը մինչև այն հրապարակելը։