Monday, January 3, 2011

Iris / Իրիս Տորթ



Այս իրիս տորթը շատ նման է շերտավոր մեղրով տորթին, ուղղակի այն ավելի հարուստ է մեղրի համով ու իրիս կոնֆետի նման տպավորություն է թողնում ուտելիս, և այդ պատճառով էլ հենց ձեռք է բերել իր անվանումը:


ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Խմորը
4 ձու
1 բաժակ շաքարավազ
200 գրամ կարագ
3/4 բաժակ մեղր
1 թեյի գդալ սոդա
2-2,5 բաժակ ալյուր
Կրեմը
200 գրամ կարագ
1 /400գրամ/եփած խտացրած կաթ 

1.Ձվերը շաքարավազի հետ լավ հարել ու դնել գոլորշու վրա, այնուհետև ավելացնում եք կարագը, սոդան և մեղրը: Գոլորշու վրա անընդհատ հարում եք և այնքան եք թողնում գոլորշու վրա, որ այն ստանա կարմիր գույն:
2. Գոլորշուց  վերցնում ենք և ավելացնում ալյուրը, ալյուրն այնքան պետք է լինի, որ ստացվի ծորացող խմոր:



3. Ջեռոցի թավայի վրա դրեք նույն չափի յուղաթուղթ և , խմորը բաժանելով երեք մասի մի մասը քսեք յուղաթղթի վրա: Ապա թխեք 200 աստիճան ջեռոցում մոտ 15 րոպե, այնքան, մինչև շերտի կարմրելը: Այնուհետև հեռացնում ենք յուղաթուղթը:
4. Կրեմի պատրաստման համար կարագը հարելով թուլացնում եք թասի մեջ ու ավելացնում եք խտացրած կաթը, հարիչով այնքան եք հարում, որ ստացվի հարթ կրեմ:
5. Եփված երեք շերտերի վրա քսում ենք կրեմը, իսկ վրան ձևավորում եք կամ մանրացրած ընկույզով, քերած շոկոլադով կամ իրիս կոնֆետով:

ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ







3 comments:

  1. 3/4 բաժակ մեղր??? bajak te gdal??? shnorhakalutyun:)

    ReplyDelete
  2. Bajak, qani vor sa iris e mexr sovorakanic shat e ogtagorzvum....

    ReplyDelete

Գրեք ձեր մեկնաբանությունները...
Մեկնաբանությունը հրապարակելու համար անհրաժեշտ է «Comments as:» տողում ընտրել էլ.փոստի հասցեով գրանցման առաջարկվող տարբերակներից մեկը, կամ այն հրապարակել «Անանուն» (Anonymous) տարբերակով ու վերջում սեղմել Post comment կոճակը։ Preview կոճակը թույլ է տալիս տեսնել մեկնաբանության ընդհանուր տեսքը մինչև այն հրապարակելը։