Wednesday, January 5, 2011

Pakhlava / Փախլավա


Այս թխվածքի տեսակը երևի թե տոլմայի կամ բլինչիկի նման պարտադիր է մեր հայկական ամանորյա սեղաններին: ՈՒ հետաքրքրականն այն է, որ համարյա թե ներկա է միայն Նոր Տարուն թեկուզ և ամենասիրելիներից է համարվում: Այս թխվածքը իրականում հայերը պատրաստել և պատրաստում են 40 շերտերից և այն թխում էին թոնրում, բայց մեր օրերում  ավելի հարմար և հեշտ է պատրաստել շերտավոր /слойонный/ խմորից, ես հիմա չեմ ներկայացնի շերտավոր խմորի բաղադրատոմսը, բայց դուք կարող եք հետևյալ լինկով ծանոթանալ շերտավոր խմորի մի քանի բաղադրատոմսերի հետ:
http://liloart.blogspot.com/2011/01/puff-pastry.html

ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ


3 գունդ շերտավոր խմոր
2 բաժակ մանրացրած ընկույզ
1 ճաշի գդալ դարչին
1 բաժակ մեղր
8 ձվի սպիտակուց
3 բաժակ շաքարավազ


1. Մեկ շերտավոր խմորը գրտնակել թավայի չափով և եփել 200 աստիճան տաքացրած ջեռոցում` մինչև շերտի կարմրելը:
2. Ձվի սպիտակուցները լավ հարել հարիչով, մինչև բեզեի նման թանձրանա, այնուհետև ավելացնում ենք քիչ-քիչ 2 բաժակ շաքարավազը ու հարում, արդյունքում ստացվում է բեզե:
3.Ընկույզի հետ խառնել դարչինը, 1 բաժակ շաքարավազը և լավ խառնել:

4.Գնդերից երկրորդը գրտնակել թավայի չափով ու տեղադրել թավայի մեջ, վրան լցնել պատրաստի բեզեի կեսը ու վրան լցնել ընկույզի կեսը:

5. Վրան դնել մեր եփած շերտը, որից հետո եփած շերտի վրա քսել բեզեի մյուս մասը, վրան լցնել ընկույզի մյուս մասը:



6. Այնուհետև գրտնակել մյուս շերտավոր գունդը և դնել մեր ընկույզով պատված շերտի վրա, որից հետո դանակով շեղանկյունիների ձև տալ խմորին` այն կտրելով: Շատ ավելի նպատակահարմար է այն մինչև վերջ կտրատել, քանի որ այդ դեպքում մեղրը մինչև առաջին շերտը կներծծվի: Շեղանկյունիներ կտրատելուց հետո դնել 200 աստիճան ջեռոցը և թխել այնքան, մինչև երեսը մի փոքր կարմրի:


7. Կարմրած փախլավան հանում ենք ջեռոցից, շեղանկյան արանքներում լցնում ենք մեղրը ու նորից դնում ջեռոցը մոտ 5 րոպե: Այնուհետև հանում ենք ջեռոցից և թողնում սառչի մեր փախլավան:





ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ







11 comments:

  1. Ինչպես միշտ բավական մատչելի նկարագրում, և ով չի փորձել այն պատրաստել, համարձակ անցեք գործի, կստացվի անպայման!!!

    ReplyDelete
  2. hiasqanch er,, arden ham@ zgum em,,, im amenasirac xmoreghenna

    ReplyDelete
  3. Shnorhakal em, es araghin angam ayn patrasteluc hishoxutyamb ei arel, mamyi patrastely hishelov, u et paxlavan yndhanrapes utelu ban cher exel, dra hamar partqs hamareci blogums texadrel manramasn dra patrastely:)

    ReplyDelete
  4. shat hamov tesq uni,uzum em utem.Marianna

    ReplyDelete
  5. shat lavna,uzum em utem.MARIANNA

    ReplyDelete
  6. Mar jan manramasn grel em sarqi kam el hameci mer tun:)))

    ReplyDelete
  7. Lilit jan yete maqur megrovem anum vonc anem vor jrikana megr@ vor normal cori?

    ReplyDelete
    Replies
    1. Մեղրը լցնել ապակե տարայի` ցանկալի է բանկայի մեջ: Բանկան դնել տաք ջրով թասի մեջ և մարմանդ կրակի վրա ջուրը հասցնել եռման: Մեղրը կսկսի հալվել, ուշադիր հետևել, որ մեղրը չեռա:

      Delete
    2. This comment has been removed by a blog administrator.

      Delete
    3. shnorhakalutyun shat lav xorhurd eq talis

      Delete
    4. This comment has been removed by the author.

      Delete

Գրեք ձեր մեկնաբանությունները...
Մեկնաբանությունը հրապարակելու համար անհրաժեշտ է «Comments as:» տողում ընտրել էլ.փոստի հասցեով գրանցման առաջարկվող տարբերակներից մեկը, կամ այն հրապարակել «Անանուն» (Anonymous) տարբերակով ու վերջում սեղմել Post comment կոճակը։ Preview կոճակը թույլ է տալիս տեսնել մեկնաբանության ընդհանուր տեսքը մինչև այն հրապարակելը։