Wednesday, January 5, 2011

Puff Pastry / Շերտավոր Խմոր

Ձեզ ենք ներկայացնում շերտավոր խմորի մի քանի բաղադրատոմսեր, բոլորն էլ փորձված են, ընտրեք, որը ձեզ ավելի նպատակահարմար է:



ՇԵՐՏԱՎՈՐ ԽՄՈՐ 1

Բաղադրությունը


700 գրամ կարագ
1կգ ալյուր
4 ձվի դեղնուց
5 Ճաշի գդալ քացախ
1 բաժակ գոլ ջուր կամ ջերմուկ
1 պտղունց լիմոնի աղ
200 գրամ թթվասեր

500 գրամ կարագը կտրատել մանր ու ալյուրի հետ շաղախել, այպես, որ ստացվի խորիզի նման զանգված: Այնուհետև ավելացնել ձվի դեղնուցները, խառնել, ավելացնել քացախը, ջուրը կամ ջերմուկը, լիմոնի աղն ու թթվասերը: Այդ բոլորն այնքան խառնել միմյանց, լավ հունցել, որ ստացվի միասեռ խմոր, այնուհետև բաժանել 4 գնդերի, թողնել, որ հանգստանա 20 րոպե: Մնացած 200 գրամ կարագը բաժանել 8 մասի ու թողնել, որ թուլանա: Գնդերը գրտնակել մոտ 2-3 մմ հաստոթյամբ, վրան քսել թուլացրած կարագի մի մասը և ծալելով փակել շերտը: Այդպես գրտնակում ենք բոլոր գնդերը ու դնում ենք սառնարան սառելու մոտ 2 ժամ, որից հետո նորից կրկնում ենք: Այնուհետև նորից դնում ենք խմորը սառչի  մոտ 2 ժամ, որից հետո արդեն կարելի է այն թխել: Եթե սառնարանից հանեք և գրտնակեք, բայց խմորը կպչի սեղանին, ուրեմն նորից գունդ սարքեք ու նորից դրեք սառնարանում մոտ 20 րոպե:


ՇԵՐՏԱՎՈՐ ԽՄՈՐ 2

Բաղադրությունը


4,5-6,5 բաժակ ալյուր
500 գրամ կարագ
1,5 ճաշի գդալ քացախ
3ձու
1 բաժակ գոլ ջուր

1,5 բաժակ ալյուրը լցնել սեղանին, 500 գրամ կարագը կտրատել լոբու չափի մեծությամբ, խառնել ալյուրի հետ, ստացվում է խորիզի նման փշրվող զանգված, այն բաժանել երեք մասի  ու դնել սառնարանի սառցի բաժնում: Էմալապատ ամանի մեջ կոտրել ձվերը, հարել, ավելացնել 1 բաժակ գոլ ջուրը,  քացախը  և 3-5 բաժակ ալյուր, որ ստացվի չկպչող փափուկ խմոր, այն հունցել ու 10-15 րոպե թողնել սեղանին, այնուհետև գրտնակով բացել ամբողջ զանգվածը /այստեղ եթե կդժվարանաք բացել ամբողջ զանգվածը, ապա կարող եք բաժանել փոքր գնդերի և հաջորդող գործողությունները համապատասխանաբար կատարել/, բացվածի կեսի վրա լցնել սառնարանի ալյուրախառն զանգվածի 1/3 մասը, խմորի մյուս կեսով ծածկել, կողքերն ամրացնել, որպեսզի ներսի զանգվածը դուրս չգա ու կրկին բացել այն: Այս անգամ բացված խմորն ավելի մեծ պետք է լինի, նույն ձևով լցնել կարագի երկրորդ բաժինը ու կատարել նույն գործողությունը, և նույն կերպ կատարել երրորդ բաժնի հետ: Վերջին անգամ խմորը բացել 0,5 սմ հաստությամբ և ռուլետի նման փաթաթել, ձեռքով բոլոր կողմերին ձեթ քսել և դնել սառնարանի սառցի բաժնում 30 րոպե: Ապա հանել սառնարանից, բաժանել 7 գնդերի, գրտնակել թխելու համար շատ բարակ: Գնդերը աշխատեք գրտնակել առանց ալյուրի, իսկ եթե տակը կպնի, ապա թեթևակի ալյուր ցանել վրան:



2 comments:

  1. Լիլ ջան շատ ապրես այս բաղադրատոմսերի համար, ինձ թվում է մեզ շատ պետք կգան:

    ReplyDelete
  2. Nereceq cheiq asi, te inchpes karox enq shertavor xmorov gatan patatel vor lav bacvac lini ,aysinqn erb jerocic hanenq shat sherter unena,barcracac lini.Ruleti nman patatelov ayd sherter@ chi arajanum.

    ReplyDelete

Գրեք ձեր մեկնաբանությունները...
Մեկնաբանությունը հրապարակելու համար անհրաժեշտ է «Comments as:» տողում ընտրել էլ.փոստի հասցեով գրանցման առաջարկվող տարբերակներից մեկը, կամ այն հրապարակել «Անանուն» (Anonymous) տարբերակով ու վերջում սեղմել Post comment կոճակը։ Preview կոճակը թույլ է տալիս տեսնել մեկնաբանության ընդհանուր տեսքը մինչև այն հրապարակելը։