Լյարդին սովորաբար հայերս անվանում ենք ՍԵՎ ԹՈՔ, այսինքն մեր մսավաևառներին դիմելիս անպայման պետք է սև թոք ասենք...
Նշեմ, որ տավարի լյարդը այն հազվագյուտ մսի տեսակներից է, որն իր մեջ պարունակում է համարյա թե բոլոր վիտամիններն ու հագեցած է սպիտակուցով, այդ իսկ պատճառով խորհուրդ եմ տալիս այն հաճախակի պատրաստել: Լյարդը պատրաստելիս չի կարելի այն երկար ժամանակ թողնել ջրի մեջ, քանի որ նրա միջի արյունը /հետևաբար օգտակար տարրերը/ դուրս են գալիս ու լուծվում ջրին: Լյարդը պատրաստելիս հարկավոր է այն արագ լվանալ ջրով ու քամել, լյարդի վրա գոյություն ունի բարակ թաղանթ, այն հեռացնելիս շատ ավելի արագ կեփվի լյարդը ու նրա վիտամինները երկար եփվելուց չեն քայքայվի: Պետք չէ լյարդը մանր կտրատել, որքան մեծ -մեծ լինեն կտորները, այնքան ավելի օգտակար. ինչպես նաև համեղ, կլինի այն:
Նշեմ, որ հետևյալ բաղադրատոմսն ու խորհուրդներիս մի մասը վերցրել եմ հայտնի ու իմ սիրելի Ջուլիա Չայլդից:
700գ / 6կտոր տավարի կամ հորթի լյարդ
1/2բաժակ ալյուր
1բաժակ հացի մանրացրած պաքսիմատ
3ճաշի գդալ մանանեխ /ցանկալի է Դիժոն տեսակի/
1միջին չափի սոխ
1հատիկ սխտոր
3ճյուղ մաղադանոս
70գ կարագ
3ճաշի գդալ ձեթ
աղ և սև պղպեղ
2. Լյարդի կտորները աղով ու պղպեղով համեմում ենք, լայն ափսեի մեջ լցնում ենք ակյուրը և լյարդի կտորները թաթախում ենք ալյուրի մեջ:
4.Խորը ափսեի մեջ լցնում ենք մանանեխը, ավելացնում ենք աղացած կամ ճզմած սոխն ու սխտորը, կտրատած մաղադանոսը ու լավ խառնում ենք, որ ստացվի հավասարաչափ զանգված:
6. Լայն ափսեի մեջ լցնել պաքսիմատը:
7. Լյարդի կտորները թաթախում ենք պաքսիմատի:
9. Մատուցեք այն տաք վիճակում, բրնձի, հաճարի կամ կարտոֆիլի հետ:
ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ
Es ayn erjanikneric em,ov hamtesel a ays hrashq utest@....sa uxxaki KSHTANALIQ chi,saaa.....de chem karox asel te inch a,barer chkan.shaaaaaaaaaaat nurb u chisht hamemunqneri hamadrutyun....
ReplyDeletehastat cheq zxcha ete patrasteq
KECCES Lil jan,
Շնորհակալ եմ Անուշ ջան!
ReplyDelete