Saturday, September 11, 2010

Risotto With Mushrooms (Italian cuisine) / Ռիզոտտո Սնկով /Իտալական խոհանոց/


Ռիզոտտոն իտալական ճաշատեսակ է, որի հիմքը կազմում է բրինձը և, քանի որ մենք ընտանիքով շատ ենք սիրում բրինձ, ես սկսեցի ուսումնասիրել Ռիզոտտոյի բոլոր ռեցեպտները: Այսօր ձեզ հետ կիսվում եմ սնկով Ռիզոտտոյի ռեցեպտով:

ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ /4հոգու համար/


1բ բրինձ
200գ շամպինիոն
2 փոքր սոխ
2ճգ ձեթ
40գ կարագ
1բ հավի արգանակ կամ ջուր
1.25բ  ջուր
80գ պանիր
աղ ըստ ճաշակի

1. 100գ շամպինիոնը կտրատեք և 1.25բ ջրով եփեք 10 րոպե:








2. Մանր կտրատել սոխն ու սնկի մյուս մասը:







3. Լայն կաթսայի մեջ ձեթն ու կարագը լցրեք ու դրեք կրակին, երբ կարագը հալվի , ավելացրեք մանր կտրատած սոխն ու սունկը և տապակեք այնքան, որ սոխը դառնա թափանցիկ:

4. Այնուհետև ավելացրեք բրինձը և  3-5 րոպեթողեք կրակին` երբեմն-երբեմն խառնելով մասսան:


5. Ավելացրեք սունկը ջրով, աղ և ծածկեք կաթսան կափարիչով:
6. Երբ ջուրը քաշված լինի, ավելացրեք մնացած տաք ջուրը կամ արգանակը և թույլ կրակի վրա թողեք եփվի:

7.Երբ զգաք, որ ջուրն ամբողջովին քաշվել է, ավելացրեք քերած պանիրն ու լավ խառնելուց հետո ծածկել կաթսան ու վերցնել կրակից:


8. Մատուցել անմիջապես` տաք վիճակում:


ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ




4 comments:

  1. Լիլ ջան ինձ թվում է շատ համեղ է ստացվել:Մի օր առիթ լինի ամպայման կսարքեմ:

    ReplyDelete
  2. Լիլ ինչ հիանալի ճաշատեսակ է: Ես էլ եմ բրինձ շատ սիրում, ու ինչ լավ ես ցույց տալիս պատրաստման եղանակը, հաստատ պատրաստելիս չենք սխալվի:

    ReplyDelete
  3. apres harsik jan shat hetaqrqir baxadratoms e asem vor es shat em kerel , bayc hamozvat em vor qo patrastat@ shat aveli hamex e, erbeq mtqovs cher ancel patrastel bayc hima shat em uzum porcel, shat shat apres janiks:)...

    ReplyDelete

Գրեք ձեր մեկնաբանությունները...
Մեկնաբանությունը հրապարակելու համար անհրաժեշտ է «Comments as:» տողում ընտրել էլ.փոստի հասցեով գրանցման առաջարկվող տարբերակներից մեկը, կամ այն հրապարակել «Անանուն» (Anonymous) տարբերակով ու վերջում սեղմել Post comment կոճակը։ Preview կոճակը թույլ է տալիս տեսնել մեկնաբանության ընդհանուր տեսքը մինչև այն հրապարակելը։