Wednesday, July 28, 2010

Black Prince / Սև արքայազն








Այս թխվածքի բաղադրությունը ես վերցրել եմ որդուս կոմիքսից: Մենք այն շատ հաճախ ենք պատրաստում, քանի որ այն ունի շատ պարզ պատրաստման եղանակ և չափազանց համեղ է:




Բաղադրությունը 8 հոգու համար


1 բաժակ /200-250գր/ ալյուր
1 բաժակ /200-250գր/շաքարավազ
1 պտղունց աղ
1/2 թգ սոդա
2 ճգ կակաո
1 բաժակ /200գր/ թթվասեր
1 ձու
1 ճգ հալեցրած կարագ

Կրեմի համար վերցնում ենք

3 ճգ կակաո
3 ճգ շաքարավազ
2 ճգ թթվասեր
50-70 գր. կարագ

Պատրաստման եղանակը`

1. Խառնել ալյուրը, շաքարը, աղը, սոդան, կակաոն: Այնուհետև ավելացնել թթվասերը, ձուն և կարագը: Թխվածքի տարան լավ պատել ձեթով, որպեսզի չկպչի: Թխել 30-40 րոպե 180-200 աստիճանի տակ.

2. Կրեմը պատրաստելու համար խառնում ենք կակաոն, շաքարավազը, թթվասերը և եռացնում շատ մեղմ կրակի վրա 3-5 րոպե: Հենց եռա, ավելացնել կարագը:

Թխվածքը պատել տաք կրեմով և մատուցել սառչելուց հետո:










1 comment:

  1. Ապրես Ագապի ջան անպայման կփորձեմ պատրաստել:

    ReplyDelete

Գրեք ձեր մեկնաբանությունները...
Մեկնաբանությունը հրապարակելու համար անհրաժեշտ է «Comments as:» տողում ընտրել էլ.փոստի հասցեով գրանցման առաջարկվող տարբերակներից մեկը, կամ այն հրապարակել «Անանուն» (Anonymous) տարբերակով ու վերջում սեղմել Post comment կոճակը։ Preview կոճակը թույլ է տալիս տեսնել մեկնաբանության ընդհանուր տեսքը մինչև այն հրապարակելը։