Բաղադրությունը`
Ցորենի այլուր 2 բաժակ
Կաթ 1/2 բաժակ
Ջուր 1/3 բաժակ
Ձու 1 հատ
Բուսական յուղ 1 թգ
Աղ 1 թգ
Պելմենիի խմորը իհարկե կազմված է ձվից, ալյուրից, ջրից, սակայն շատ բարդ է դրանց ճիշտ համադրություն գտնելը: Ձվի և ալյուրի իդեալական համադրություն` յուրաքանչյուր ձվի համար վերցնել 2 բաժակ ալյուր: Ջուրը պետք է լինի գոլ կամ էլ փոխարինվի կաթով: Բուսական յուղը խմորը դարձնում է շատ նուրբ: Աղը ավելացվում է ըստ ճաշակի:
Այսպիսով, խառնում ենք աղը և այլուրը: Ստացված բլրակի մեջտեղում մի փոքր խորություն ենք անում և այնտեղ ենք լցնում ձուն և գոլ ջրին խառնած կաթը և աղը:
Լավ խառնում և տրորում ենք խմորը, ավելացնում ենք 1 թեյի գդալ ձեթ և նորից խառնում:
Ստացված խմորը ծածկում ենք շորով կամ սրբիչով և թողնում 40 րոպե հասնելու համար: 40 րոպեից մեր հիանալի խմորը պատրաստ կլինի:
Բարի ախորժակ
shnorakalutyun senc lav xmori hamar...
ReplyDelete