Saturday, October 9, 2010

Bird's Nests / Թռչնաբույն Լյարդի Լցոնով

Այս թռչնի բույներ-ը շատ հարմար ու արագ են պատրաստվում: Պատրաստման համար միայն անհրաժեշտ են համապատասխան մակարոոն ու ինչ-որ միջուկ` ըստ ձեր ճաշակի կամ սառնարանի: Ես լցոն-ը պատրաստեցի հավ-ի թոք ու սրտով, բայց կարելի է պատրաստել նաև աղացած մսով կամ բանջարեղենով:

ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆ /4հոգու համար/



4 հատուկ ոլորած մակարոն-ի թմբիկ
300 գրամ հավ-ի լյարդ ու սիրտ
1 սոխ
1 թեյի գդալ կարմիր քաղցր պղպեղ
0.25 թեյի գդալ սև պղպեղ
0.5 թեյի գդալ աղ
2 հատիկ հոտավետ պղպեղ
4 ճաշի գդալ ձեթ

1. Լյարդ-ն ու սիրտ-ը լվանալ` առանց ջրի մեջ երկար թողնելու, կտրատել: Ոչ մեծ թավա-ի մեջ լցնել 3ճաշի գդալ ձեթ ու դնել կրակին, երբ ձեթ-ը տաք լինի, ավելացրեք լյարդ-ն ու սիրտ-ը ու եփել մոտ 5 րոպե: Ավելացրեք պղպեղներ-ը, աղ-ը ու եփել ևս 10 րոպե: Եփվելու ժամանակ եթե զգաք թավայում հեղուկ չկա, ապա կարող եք ավելացնել մի փոքր ջուր:

2. Սոխ-ը կտրատել մեծ-մեծ ու ավելացնել լյարդ-ի մասսային ու եփել այնքան, մինչև սոխ-ի եփված լինելը, կրակից վերցրեք ու դրեք մի կողմ:




3. Լցոն-ի պատրաստման ընթացքում կաթսայի մեջ շարել ոլորված մակարոն-ները ու վրան լցրեք 100 աստիճան ջուր ու դրեք կրակին, ջուրը այնքան լցրեք, որ հազիվ ծածկի մակարոն-ներին: Ավելացրեք աղ ու 1 ճաշի գդալ ձեթ ու եփել 10-15 րոպե:




4. Եփված մակարոն-ները զգուշությամբ հանել մաղ-գդալով ու շարել մատուցվող ափսեի մեջ, ամեն մեկի մեջ լցնել լցոն-ը ու մատուցել տաք վիճակում: Իսկ եթե այն սառել է կարելի է տաքացնել ջեռոցում, այնուհետև մատուցել: Ինչպես նաև կարելի է ջեռոց դնելուց վրան լցնել քերած պանիր:




ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ





3 comments:

  1. Լիլ ինչ հետաքրքիր ուտեստ է: Իկս մակարոնը փափուկ է ստացվում?

    ReplyDelete
  2. Այո, իհարկե, իսկը սովորական մակարոնե փլավի նման: Սա նրանով է հետաքրքիր ու հարմար, որ մի լցոնը կարող է միշտ տարբեր լինել ու շատ արագ է պատրաստվում:

    ReplyDelete
  3. Lil jan inch lav ban es patrastel shaaaaaaaaaaaaat apres es sa kpatrastem ind shat dur ekav:))shat apres Lilchka jan...

    ReplyDelete

Գրեք ձեր մեկնաբանությունները...
Մեկնաբանությունը հրապարակելու համար անհրաժեշտ է «Comments as:» տողում ընտրել էլ.փոստի հասցեով գրանցման առաջարկվող տարբերակներից մեկը, կամ այն հրապարակել «Անանուն» (Anonymous) տարբերակով ու վերջում սեղմել Post comment կոճակը։ Preview կոճակը թույլ է տալիս տեսնել մեկնաբանության ընդհանուր տեսքը մինչև այն հրապարակելը։