Այս բիսկվիտ-ի թխել-ը պահանջում է ընդամենը 30 րոպե: Խմորը ստացվում է շատ փափուկ, իսկ համը շատ լավ: Եվ գլխավորն այն է, որ կարող եք նրան տալ ցանկացած մրգի կամ համեմունքի համ /կակաո, լիմոն, խնձոր և այլն/:
1-2ձու
200գրամ շաքարավազ
200գրամ մածուն
1 թեյի գդալ սոդա
1նարնջի կեղև
3 ճաշի գդալ ձեթ
300գրամ ալյուր
1. Ձու-ն հարել, ավելացնել շաքարավազ-ը:
2. Սոդա-ն լցնել մածուն-ի մեջ, լավ հարել ու ավելացնել խմոր-ին:
3. Նարինջը առանձնացնել կեղև-ից ու մանր կտրատել կամ աղալ ու ավելացնել խմորին:
4. Խմորի մեջ լցնել ձեթը, ալյուրը ու հարել այնքան, մինչև ստացվի լուծված զանգված:
5. Տորթի կաղապարին քսել ձեթ ու խմորը լցնել մեջը ու թխել 200 աստիճան ջեռոցում մոտ 20 րոպե:
6. Երբ տեսնեք, որ տորթը կարմրել է, փայտիկ-ով ստուգեք ու համոզվեք, որ մեջը եփվել է: Հանեք ջեռոցից ու շուռ տալով կաղապարը հանեք եփված տորթը:
ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ
Ինչպես միշտ հետաքրքիր ու ստեղծագործական մոտեցում դեպի ուտելիք Լիլ ջան:))))))))))))
ReplyDeleteLil jan iroq vor inchpes misht hrashali e amen inch@ maladec janiks:))
ReplyDeleteԵս այսօր պատրաստեցի այս բիսկվիտը նույն բաղադրությամբ, սակայն կես բաժակի չափ չամիչ լցրեցի նարինջի փոխարեն և երկու ճ.գդալ էլ կակաո ավելացրեցի: Շատ հետաքրքիր ստացվեց ու կարևորը շատ դուր եկավ իմ բալիկին:)))
ReplyDeleteՇատ ուրախ եմ Ագս:)
ReplyDeleteshat hamex er...shnorhakalutyun
ReplyDelete