Saturday, November 20, 2010

Cheese Tart / Պանրե Բլիթ /պիռոգ/









Այսօր ուզում եմ Ձեզ ներկայացնել հայրիկիս պատրաստած բլիթը /պիռոգը/: Ես շատ եմ սիրում, երբ հայրս մեեեեեեծ տրամադրությամբ սկսում է ինչ-որ համեղ բան պատրաստել, որն անպայման պետք է լինի նորություն ու տարբերվի մամայի սարքածից: Իհարկե այդ դեպքերում հիմնականում մենք` այսինքն տան կանայք, դառնում ենք իր օգնականները, որպեսզի մատուցենք իրեն պետք եկած տարրաները կամ սննդամթերքը /քանի-որ, ինչպես համարյա բոլոր տղամարդիկ, ինքը մեր խոհանոցում համարյա ոչնչի տեղը չգիտե/ : Շեղվեցի, խոսեմ բլիթից: Մեր բլիթը շատ հետաքրքիր պիռոգ էր :))), պանիրով, ես նրա խմորը շատ սիրեցի ու ինձ թվում է, որ այլ լցոններով էլ այն լավ կլինի,ինչպես նաև մրգերով ու քաղցրով:
ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆ /մոտ 10-12 կտոր/


2 բաժակ ալյուր
125 գրամ կարագ
100գրամ թթվասեր
2ձվի սպիտակուց
200գ կաթի սեր, սերուցք
250-300 գրամ շվեցարական պանիր
կարմիր պղպեղ, աղ

1, 1 բաժակ ալյուրը լցնում ենք սեղանին, ավելացնում ենք ողջ կարագը, մի փոքր աղ և ձեռքերով շաղախում:








2, Այնքան պետք է շաղախել, որ ստացվի խորիզի նման զանգված, ավելացնում ենք թթվասերը և լավ խմորը հունցում:






3, Հունցելուց հետո այն թողնում ենք մոտ 2 ժամ հանգստանա:









4, Հանգստացած խմորը գրտնակով բացում ենք. մոտ 0,7 մմ հաստությամբ ու ամենակարևորը ձեր թավայից մի քիչ մեծ:





5, Թավայի վրա կարագ կամ ձեթ քսեք ու խմորը զգուշությամբ տեղադրեք մեջը:





6, Առանջին թասի մեջ լցրեք ձվի սպիտակուցները, կաթի սերն ու քերած պանիրը ու լավ խառնեք, ավելացրեք 1 բաժակ ալյուր: Խառնելուց հետո ավելացրեք թավայի միջի խմորի վրա, վրան ցանեք կարմիր պղպեղ /կարմիր ախորժելի գույն ձեռքբերման համար/ և դրեք նախապես տաքացրած 200 աստիճան ջեռոցում մոտ 30 րոպե:











7, Երբ ամբողջապես այն կարմրի ու խմորը մի փոքր փոքրացած լինի կաղապարից, ուրեմն պատրաստ է այն, հանեք ջեռոցից, սպասեք մի փոքր սառչի, տեղափոխեք ափսեի մեջ ու մատուցեք: Կարող եք մատուցել և տաք և սառը վիճակում:



ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ








5 comments:

  1. Լիլ ինձ թվում է սա ֆրանսիական խոհանոցից է, այնպես չէ: Էլ ինչ կառաջարկեիր որպես միջուկ?

    ReplyDelete
  2. Չգիտեմ որ խոհանոցից է, պապան չի սիրում իրա գաղտնիքներն ասել.....Դե կարելի է պանրի հետ ավելացնել ծաղկակաղամբ, կամ պանիրը բացառել, խմորի վրա դասավորել կտրատած մրգեր ու վրան լցնել լցոնը..Ես անպայման էդպես կփորձեմ...

    ReplyDelete
  3. 2 or araj patrasteci, chishtn asats mi ktor haziv keranq, mnacats@ tapel em... baxadrutyunn ahavor yuxali er, @ndhanur shaaat yuxali ban er stacvel, hnaravor chexav utel... baci ayd, nax nshvum e 2 bajak alyur, bayc heto mek bajak alyurn anhetanum e... edpes el chhaskaca ur mnac ed mi bajak alyur@... miguce hayrikid mot iroq lav e stacvum, vorovhetev inqn aveli chisht e patrastum, qan du es nerkayacrel estex...

    ReplyDelete
  4. Ցավում եմ, որ Ձեզ մոտ այն չի ստացվել, երևի պատճառը նրանում է, որ ես սխալվել եմ ու բաց եմ թողել 2-րդ բաժակ ալյուրի մասին, այն պետք է ավելացվեր միջուկի մեջ, իհարկե քերած պանիրի ու սերուցքի դեպքում եթե չավելացեր ալյուր այն կլիներ շատ յուղոտ: Այս բլիթը գուցե արտասովոր թվա մեր հայկական սովորական ուտեստներից, քանի որ մենք հացային մասը շատ ենք անում, այս բլիթի տարբերությունը կայանում է նրանում, որ իր խմորը շատ բարակ է ու /песочный/ խմոր է, և երևի դա էլ Ձեզ դուր չի եկել....

    ReplyDelete
  5. Խնդրում եմ այդպիսի բացթողումներ որ նկատում եք, կարող եք նախօրոք հարցնել ինձ հետո պատրաստել, իհարկե երբեմն պատրաստման պրոցեսի ժամանակ էլ է լինում, որ նկատվում է բացթողումները....

    ReplyDelete

Գրեք ձեր մեկնաբանությունները...
Մեկնաբանությունը հրապարակելու համար անհրաժեշտ է «Comments as:» տողում ընտրել էլ.փոստի հասցեով գրանցման առաջարկվող տարբերակներից մեկը, կամ այն հրապարակել «Անանուն» (Anonymous) տարբերակով ու վերջում սեղմել Post comment կոճակը։ Preview կոճակը թույլ է տալիս տեսնել մեկնաբանության ընդհանուր տեսքը մինչև այն հրապարակելը։