Wednesday, November 2, 2011

Pumpkin soup / Դդումով ապուր


Ներկայացնում եմ դդումով ապուրի շատ պարզ բաղադրատոմս:

Saturday, October 15, 2011

Potato Cake / Կարտոֆիլե տորթ

Այս ուտեստը շատ արագ և հարմար է պատրաստելը, դրան գումարած յուրահատուկ է:
Այն կանվանենք կարտոֆիլե տորթ /իհարկե անվանումը հենց նոր հորինեցի/: Նշեմ, որ այս ուտեսետի հեղինակը իմ լավ ընկերներից մեկի մայրն է` Սաթենիկի տիկին Գոհարը:

Friday, October 7, 2011

Rabbit-Maltese / Ճագար Մալթյան Ձևով

Այս ճաշատեսակը պատրաստելու համար ամենևին էլ անհրաժեշտ չէ ճագարի մսով պատրաստել, այն շատ համեղ կլինի նաև հավի, սագի, հնդկահավի և այլ սպիտակ մսերով:

Friday, August 5, 2011

Ajab Sandal / Աջաբ Սանդալ


Այս սուպի կամ ավելի շուտ ճաշի անվանումը չգիտեմ ինչ առնչություն ունի սանդալի հետ, այն ամառային հիմնական ճաշերից է, որը պատրաստվում է համարյա ամեն անգամ տարբեր ձևերով /այսինքն տանը եղած բանջարեղեններով/: Կարելի է եփել և հավի կամ տավարի, ոչխարի մսով, բամիայով և այլն:

Tuesday, July 19, 2011

Cherry Pie / Բալով Բլիթ


Այս Բալով բլիթը շատ հետաքրքիր է, իհարկե մեզ` հայերիս համար, քանի որ մենք սովոր ենք պատրաստել և ուտել ավելի խմորայինը գերակշռող քաղցրավենիքներ, այս բլիթի խմորը շատ համեղ է ու թեթև, ինչպես նաև ողջ բլիքթը միասին վերցրած:

Sunday, July 10, 2011

Birthday Barbecue / Ծննդյան խորոված




















Երբ ծննդյան տարեդարձը նշում եք ընկերուհիներով բնության գրկում , ու խորոված անող չկա, հոգ չէ, պատրաստեք ինքներդ:

Eggplant Salad / Սմբուկով Սալաթ


Այս աղցանի առանծնահատկությունը տապակած սմբուկի ու թարմ պղպեղի համադրությունն է:

Wednesday, July 6, 2011

Lettuce salad / Սալաթ Հազարով





Այս աղցանը շատ հարմար է պատրաստել հատկապես գարնանը, երբ կանաչեղենի մեծ ընտրանի ունենք:

Saturday, June 18, 2011

Tournedos Sautes Aux Champignons / Սնկով ու Կանապեով Բիֆշտեքս

Այս սթեյքը իմ սիրելի Ջուլիա Չայլդի ցանկից է, տեսքից չվախենաք հանկարծ, ուղղակի միշտ չի ստացվում պատրաստի ուտեստը գեղեցիկ նկարել, քանի որ միշտ այնպես է ստացվում, որ իմ հյուրերը սոված սպասում են, ու հազիվ եմ հասցնում նկարել :)
Մեկ էլ մի բան ավելացնեմ այս սարքելու համար անպայման այնպես ծրագրավորեք, որ հենց վերջացնեք ու մատուցեք, այլապես բիֆշտեքսը չորանում է ու լավ չի ստացվում:

Grilled Fish / Լավաշով Տապակած Ձուկ

Այս ձուկը պատրաստված վիճակում կարծես թե մուշտակով ծածկված մրսած ձուկ լինի :)
Ինչևէ, շատ համեղ էր:
Այս ձկան բաղադրատոմսն ինձ տվել է մեր շատ սիրելի Օֆելիան, ճիշտ է ես մի փոքր ձևափոխեցի այն, բայց հիմնականում նույնն էր: Իրականում ձկան կտորներն են փաթաթում լավաշի մեջ, բայց այդպես ես մտածեցի, որ  ձկան պոչն ու գլուխը կխառնենք :) դրա համար էլ ես ամբողջությամբ պատրաստեցի: Սակայն հասկացա, որ այս դեպքում էլ շատ դժվարանում է ձուկը մասերի կիսել, քանի որ վրայի լավաշը փշրվում է, դրա համար կարելի է ամբողջ ձկան դեպքում այն չդնել լավաշի մեջ, այլև ուղղակի  փաթաթել փայլաթիթեղով:

Sunday, June 5, 2011

Courgette Chops / Դդմիկով կոտլետ

Հենց գալիս է ամառը, մեր սեղանից չի պակասում դդմիկից պատրաստված ուտեստները, որոնք հիմնականում տապակված վիճակում են լինում: Ձեզ եմ ուզում ներկայացնեմ դդմիկով պատրաստված ավանդական կոտլետը, որը երևի թե բոլորին էլ ծանոթ է, ուղղակի մտածեցի, որ գուցե լինեն մարդիկ, որոնց պետք գա այս բաղադրատոմսը, կամ կարող է առիթ դառնալ այլ տեսակի ուտեստի հետ ինձ ծանոթացնելուն:


Wednesday, April 27, 2011

Pilaf With Raisins / Չամիչով փլավ

Չամիչով փլավը Զատիկի ամենասիրելի ուտեստն է բոլորի համար: Ես չգիտեմ այն զուտ հայկական է, թե ոչ, կամ միայն մենք ենք պատրաստում այս տոնին, թե ոչ, բայց որպես հայկական Զատիկի սեղանի կարևոր ուտեստ, հաճույքով ներկայացնում եմ Ձեզ:

Sunday, April 24, 2011

Gugelhopf, German Easter Cake / Գուգելհոֆ, Գերմանական Զատիկի Կեքս

Ներկայացնում եմ կեքս, որը գերմանացիները զատիկի ժամանակ են պատրաստում:   

How to Color Easter Eggs Using Food Coloring / Ինչպես ներկել Զատիկի ձու սննդի ներկերով

Մինչ սննդային ներկերով ներկելը, նախ ձուն պետք է խաշել, չորացնել և հետո նոր ներկել: Խաշելիս որպեսզի ձուն չկորտրվի, այն պետք է մեկ ժամ պահել սենյակային ջերմաստիճանում և ջրի մեջ լցնել մեկ ճաշի գդալ աղ:

Friday, March 25, 2011

Beef Stroganoff / Բիֆստրոգանով

 
Վաղուց է, ինչ անտեսել եմ բլոգս, հետևաբար նաև խոհանոցս:Ճ, Այսօր որոշեցի պատրաստել Բիֆստրոգանով, որի մասին լսելիս ակամաից հիշում եմ իմ լավ ընկեր Անահիտին (առաջին անգամ իր պատրաստածն եմ կերել) : Ասեմ ձեզ, որ այս ուտեստը ռուսական ծագում ունի նշանակում է բիֆ-ը այսինքն տավարի միսը Ստրոգանովյան ձևով: Դե հիմա կներկայացնեմ իմ պատրաստած Բիֆստրոգանով ա լա Լիլիթովը:ՃՃՃ : Ասեմ ձեզ, որ հաճախ պատրաստում են այս ուտեստը սնկով, խոստանում եմ դա էլ մի օր ներկայացնել ձեզ...

Tuesday, February 15, 2011

Tolma / Խաղողի Տերևներով Տոլմա


Այսօր պատրաստեցի ու ձեզ եմ ներկայացնում թփով տոլմայի պատրաստման ձևը: Տոլմա պատրաստելիս միշտ հիշում եմ մեր ռուսերենի դասախոսին Ագուլյանին, 2-րդ կուրսի վերջում մենք ունեինք (դիֆ զաչոտ) էսպես ասեմ, որ հասկանալի լինի:)))), ու մեր ստուգումը հանձնելու ու բարձր գնահատական ստանալու համար ինքը մշակել էր մի հիանալի մեթոդ. Պետք է քննության նման կարդայինք և պատասխանեինք Իլիականն ու Ոդիսականը, որի շնորհիվ մանրակրկիտ իմացա այդ գեղեցիկ պատմությունները, բացի այդ աղջիկները պետք է իմանային իրենց մայրենի լեզվով օրորոցային (սովորել էինք, առանց կատակի) ու մեկ էլ պետք է տոլմա պատրաստած լինեինք:))))))))) (այ մենակ տոլման չէի պատրաստել, բայց դե մանրամասն մամայից հարցրել էի, որ քննությանը չկտրվեի:))))))

Saturday, February 5, 2011

Apple pie / Խնձորի բլիթ


Վերջապես պատրաստեցի մի բլիթ (պիրոգ), որը հենց ամուսնուս սրտովն էր, իսկ ասեմ Ձեզ նա շատ բծախնդիր է, այնպես որ կարող եք առխային փորձեք սարքելը:)))))

Sunday, January 30, 2011

Mushroom Tart / Սնկով Բլիթ



Այս բլիթի (պիրոգի) ձևը ես վաղուց էի նկատել իմ ամերիկյան թխվածքների ու Ջուլիա Չայլդի գրքի մեջ և   գլխումս պտտվում էր, թե ինչ համադրությամբ այն պատրաստեմ: Վերջերս շերտավոր խմորի գնդեր ունեի, ու չէի կողմնորոշվում, թե  ինչ պատրաստեի և ի վերջո որոշեցի պատրաստել սա...

Wednesday, January 5, 2011

Puff Pastry / Շերտավոր Խմոր

Ձեզ ենք ներկայացնում շերտավոր խմորի մի քանի բաղադրատոմսեր, բոլորն էլ փորձված են, ընտրեք, որը ձեզ ավելի նպատակահարմար է:


Pakhlava / Փախլավա


Այս թխվածքի տեսակը երևի թե տոլմայի կամ բլինչիկի նման պարտադիր է մեր հայկական ամանորյա սեղաններին: ՈՒ հետաքրքրականն այն է, որ համարյա թե ներկա է միայն Նոր Տարուն թեկուզ և ամենասիրելիներից է համարվում: Այս թխվածքը իրականում հայերը պատրաստել և պատրաստում են 40 շերտերից և այն թխում էին թոնրում, բայց մեր օրերում  ավելի հարմար և հեշտ է պատրաստել շերտավոր /слойонный/ խմորից, ես հիմա չեմ ներկայացնի շերտավոր խմորի բաղադրատոմսը, բայց դուք կարող եք հետևյալ լինկով ծանոթանալ շերտավոր խմորի մի քանի բաղադրատոմսերի հետ:
http://liloart.blogspot.com/2011/01/puff-pastry.html

Monday, January 3, 2011

Iris / Իրիս Տորթ



Այս իրիս տորթը շատ նման է շերտավոր մեղրով տորթին, ուղղակի այն ավելի հարուստ է մեղրի համով ու իրիս կոնֆետի նման տպավորություն է թողնում ուտելիս, և այդ պատճառով էլ հենց ձեռք է բերել իր անվանումը:

Burma / Բուրմա



Բուրման արևելյան թխվածք է և այն պատրաստվում է մի քանի խմորի տեսակներով, ես ներկայացնում եմ Ձեզ դրանցից մեկը:

Sunday, January 2, 2011

Karmen Cake / Տորթ Կարմեն


Այս տորթը և իր տեսքով և համով շատ է առանձնանում մյուս տորթերից: Իսկ Ամանորի սեղանի թխվածքի ափսեի մեջ այն ակամայից կգրավի կենտրոնական դիրք: Այս տորթն առաջինն է վերջանում մեր սեղանից և նույնն էլ հաստատ կսպասվի ձեզ, եթե այն փորձեք: