Friday, October 7, 2011

Rabbit-Maltese / Ճագար Մալթյան Ձևով

Այս ճաշատեսակը պատրաստելու համար ամենևին էլ անհրաժեշտ չէ ճագարի մսով պատրաստել, այն շատ համեղ կլինի նաև հավի, սագի, հնդկահավի և այլ սպիտակ մսերով:

ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ


1 ճագար մոտ 1.5-2 կգ
5 միջին կարտոֆիլ
4 գազար
4 քաղցր պղպեղ
1 բաժակ չոր սպիտակ գինի կամ 2 գդալ քացախ 1 բաժակ ջրի հետ
0.5 բաժակ սերուցք կամ թթվասեր
2 պճեղ սխտոր
4 գդալ բուսայուղ
5 ճաշի գդալ ալյուր
4 դափնու տերև
8 հատիկ սև պղպեղ
4 հատիկ բահար
2 հատիկ մեխակի սերմ
1 պտղունց չորացրած ծիտրոն
1 պտղունց անիսոնի սերմ
5 ճյուղ մաղադանոս
աղ` ըստ ճաշակի


1. Վերցնում ենք նապաստակը, լավ լվանում, վրայից հեռացնում ճարպերը և վրայի թաղանթը: Այնուհետև կտրատում ենք բաժնաչափերի:





2. Երկրորդ քայլում մսի կտորները համեմում ենք աղով ու թաթախում ալյուրի մեջ, որից հետո տապակում բուսյուղով և ճագարի ճարպով, բարձր կրակի տակ յուրաքանչյուր կողմը 3-5 րոպե, այնքան, որ մսի կտորների 2 կողմը կարմրի:




3. Կարմրացրած մսի կտորները դարսել խորը և հաստ հատակ ունեցող կաթսայի մեջ, ավելացնել, դափնու տերևները, սխտորը, ծիտրոնը, բահարը, անիսոնի սերմերը, սև պղպեղը, մեխակը, վրան լցնել գինին կամ քացախով ջուրը և եփել 1.5 ժամ ցածր կրակի տակ: Ընթացքում կհետևեք եփվող մսին, եթե հեղուկը պակասի, կավելացնեք մսի արգանակ կամ ջուր: 1.5 ժամ հետո կավելացնեք սերուցքը կամ թթվասերը ու կշարունակեք եփել ևս 10 րոպե:


4. Մինչ կեփվի մեր միսը, մեծ-մեծ կտրատեք կարտոֆիլը և տապակեք կարմրացրած մսի նույն   թավայի և յուղի մեջ, երբ զգաք, երբ կարտոֆիլը կիսահում է դարձել, ավելացրեք կտրատած սոխը, գազարը, պղպեղը և միասին շարունակեք տապակել 10-15 րոպե, որից հետո ավելացրեք մաղադանոսը:



5. Արդեն եփված միսը հանեք կաթսայից, մնացած սոուսի վրա լցրեք բանջարեղենը և եփեք 20 րոպե, այնուհետև ավելացրեք միսը շարունակեք եփել ևս 5 րոպե և մեր ճագարը պատրաստ է:

ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ



No comments:

Post a Comment

Գրեք ձեր մեկնաբանությունները...
Մեկնաբանությունը հրապարակելու համար անհրաժեշտ է «Comments as:» տողում ընտրել էլ.փոստի հասցեով գրանցման առաջարկվող տարբերակներից մեկը, կամ այն հրապարակել «Անանուն» (Anonymous) տարբերակով ու վերջում սեղմել Post comment կոճակը։ Preview կոճակը թույլ է տալիս տեսնել մեկնաբանության ընդհանուր տեսքը մինչև այն հրապարակելը։