Friday, August 5, 2011

Ajab Sandal / Աջաբ Սանդալ


Այս սուպի կամ ավելի շուտ ճաշի անվանումը չգիտեմ ինչ առնչություն ունի սանդալի հետ, այն ամառային հիմնական ճաշերից է, որը պատրաստվում է համարյա ամեն անգամ տարբեր ձևերով /այսինքն տանը եղած բանջարեղեններով/: Կարելի է եփել և հավի կամ տավարի, ոչխարի մսով, բամիայով և այլն:

ԻՆՉ Է ՀԱՐԿԱՎՈՐ


3-4 կարտոֆիլ
1 սմբուկ
1 դդմիկ
1-2 քաղցր կանաչ պղպեղ
200 գրամ կանաչ լոբի
2-3 լոլիկ
0.25 կապ խառը կանաչի
2-3 ճաշի գդալ բուսայուղ
1-2 գլուխ սոխ
1-2 պճեղ սխտոր



1. Կտրատում ենք բոլոր բանջարեղենները, կանաչին:

























2. Կտրատած բանջարեղենը շերտ շերտ դասավորում ենք կաթսայի մեջ, վրան լցնում ենք այնքան ջուր կամ մսի արգանակ, որ բանջարեղենները ծածկվեն ավելացնում ենք բուսայուղը: Ապա դնում ենք կրակին եփվելու մոտ 40-60 րոպե: Հենց եռա պարունակությունը ավելացրեք աղ, երբ զգաք, որ բոլոր բանջարեղենները եփել են, ավելի շուտ կարտոֆիլը, ապա վերջ մեր ճաշը պատրաստ է:



ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ










2 comments:

Գրեք ձեր մեկնաբանությունները...
Մեկնաբանությունը հրապարակելու համար անհրաժեշտ է «Comments as:» տողում ընտրել էլ.փոստի հասցեով գրանցման առաջարկվող տարբերակներից մեկը, կամ այն հրապարակել «Անանուն» (Anonymous) տարբերակով ու վերջում սեղմել Post comment կոճակը։ Preview կոճակը թույլ է տալիս տեսնել մեկնաբանության ընդհանուր տեսքը մինչև այն հրապարակելը։