Այս Բալով բլիթը շատ հետաքրքիր է, իհարկե մեզ` հայերիս համար, քանի որ մենք սովոր ենք պատրաստել և ուտել ավելի խմորայինը գերակշռող քաղցրավենիքներ, այս բլիթի խմորը շատ համեղ է ու թեթև, ինչպես նաև ողջ բլիքթը միասին վերցրած:
Ինչ է հարկավոր
Խմորի համար
125 գրամ կարագ կամ մարգարին
300գրամ ալյուր
1 ճաշի գդալ շաքարավազ
1 պտղունց աղ
1 ձվի դեղնուց
2 ճաշի գդալ սառը ջուր
Միջուկի համար
300-400 գրամ կտերը հանած բալ կամ մուրաբա
200գրամ թթվասեր
1 ձու և խմորի պատրաստաման համար մնացած սպիտակուցը
1 բաժակ շաքարավազ
2 ճաշի գդալ օսլա
1 պտղունց վանիլ
1. Կարագը կամ մարգարինը անցկացնում եք քերիչով, ավելացնում ալյուրը ու լավ շաղախում: Այնուհետև ավելացնում եք ձվի դեղնուցն ու ջուրը ու լավ հունցում: Հունցելուց հետո այն դրեք սառնարանը` մոտ 30 րոպե:
2. Նախ հանում եք բալի կտերը ու դնում մի կողմ:
3. Մեր սառած խմորը հանում եք ու գրտնակում ջեռոցի տարայից բոլոր կողմերից 5-7 սմ ավելի մեծ: Տարայի հատակն ու եզրերը կարագով կամ բուսայուղով պատեք ու խմորը տեղադրեք մեջը, ինչպես նկարում է:
4. Այնուհետև խմորի վրա հավասարապես լցրեք բալը:
5. Թթվասերը լցրեք խորը, կրեմի պատրաստման համար նախատեսված թասի մեջ, ավելացրեք շաքարավազը, ձուն, օսլան, վանիլը և լավ հարեք. լավ կլինի էլեկտրական հարիչով:
6. Ստացված միասեռ զանգվածը լցրեք բալի վրա ու խմորի եզրերով ծածկեք` նրան տալով մի փոքր ձև այն դրեք արդեն 180 աստիճան տաքացրած ջեռոցում:
7. Մեր բլիթը կեփվի մոտ 40 րոպե, այնքան մինչև կզգաք, որ խմորի եզրերը կարմրել են, հանեք բլիթը ջեռոցից և թողեք սառչի: Այնուհետև դրեք սառնարանը ու մատուցեք 2-3 ժամ հետո:
ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ
փաստորեն խմորը քաղցր չի,իսկ աղն ուր մնաց,երբ պիտի ավելացվի?
ReplyDelete