Sunday, July 10, 2011

Birthday Barbecue / Ծննդյան խորոված




















Երբ ծննդյան տարեդարձը նշում եք ընկերուհիներով բնության գրկում , ու խորոված անող չկա, հոգ չէ, պատրաստեք ինքներդ:
ՈՒնենք հավի միս, կարտոֆիլ եւ իշխան ձուկ:Բարեբախտաբար ձէռքի տակ ունեինք կարմիր գինի,կիտրոն,փայլաթիթեղ, աղ և սև պղպեղ:

1. Նախապես կտրատած հավի միսն ու կարտոֆիլը համեմում ենք աղ-պղպեղով, թողնում մի երկու ժամ մնա ու անցկացնում շամփուրների վրա,





2. այդ ընթացքում վառում ենք կրակը, խորովածի համը շատ կախված է կրակի փայտից, այդ իսկ պատճառով աշխատեք ծառի փայտով պատրաստել, շատ համեղ է լինում ծիրանի կամ խաղողի ճյուղերով:




3. Ձուկը աղ-պղպեղով համեմելուց հետո անցկացնում ենք շամփուրի վրա,օծում՝ կարմիր գինով,գինին ափսոս է, ամբողջությամբ մի՛լցրեք:

Կիտրոնը կտրած դնում ենք ձկան փորի մեջ,որպեսզի ձուկը շամփուրից չպոկվի, ու փաթաթում փայլաթիթեղով:

4. Այս ընթացքում խորովածի համար արդեն պատրաստ է կրակը, խորովածի կրակն այն է, երբ փայտերը էլ մեծ այրվել են և նրանց ածխացած մխացող կրակի վրա էլ շարում են շամփուրները:




Իսկ մինչ պատրաստ կլինի խորովածը՝ սուրճ եփենք,իհարկե սպիրտով. շատ համեղ է ստացվում,եթե վերջում մի քիչ թավում է, որն , իհարկե, ոչ մի առնչություն չունի խորովածի պատրաստման հետ :)))








5. Վերադառնալով մեր խորովածին՝պտտում ենք կրակի վրա,որպեսզի հավասարապես խորովվի:
Եկեք չխնայենք գինին եւ մի փոքր էլ ավելացնենք արդեն խորովված հավի մսին,մի քիչ էլ գինով կխորովվի եւ ահա պատրաստ է:







Նշեմ, որ կարտոֆիլը համեղ չստացվեց, քանզի ես չէի պատրաստել այն: Իրականում պետք չէր թթվասեր քսել վրան:
Իսկ ձուկն ուղղակի հրաշք էր...

Մի լավ ուտել-խմելուց հետո՝ ջիջիլ նրանց ովքեր չեկան Նարինեի ծնունդը նշելու)))))))))))

ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ





No comments:

Post a Comment

Գրեք ձեր մեկնաբանությունները...
Մեկնաբանությունը հրապարակելու համար անհրաժեշտ է «Comments as:» տողում ընտրել էլ.փոստի հասցեով գրանցման առաջարկվող տարբերակներից մեկը, կամ այն հրապարակել «Անանուն» (Anonymous) տարբերակով ու վերջում սեղմել Post comment կոճակը։ Preview կոճակը թույլ է տալիս տեսնել մեկնաբանության ընդհանուր տեսքը մինչև այն հրապարակելը։