Ներկայացնում եմ կեքս, որը գերմանացիները զատիկի ժամանակ են պատրաստում:
ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ /10 հոգու համար/
Մի պտղունց աղ
Չոր խմորիչ 7 գ
Կաթ 150 մլ
Ալյուր 300գ
1 Նարինջ
Շաքար 100գ
Ձու 1 հատ
Կարագ 140գ
Չամիչ 75գ
Նուշ 30գ
Շաքարի փոշի ցանելու համար
1.Տաք կաթի մեջ բացել խմորիչը: Ավելացնել մի քիչ ալյուր և լավ խառնել: Ես միքսեռով խառնեցի, որ լավ միասեռ դառնա: Այնուհետև ծածկել և 1 ժամ թողնել:
2.Նարինջը մաքրել, քամել հյութը: Մնացած ալյուրի մեջ ավելացնել աղը, շաքարավազը, ձուն, կարագը /կարագը նախորոք հանել սառնարանից փափկելու համար/, նարինջի հյութը և խմորիչով ստացված զանգվածը: Խմոր հունցել, ծածկել և թողնել ևս 1 ժամ:
3.Չամիչը լվանալ, վրան եռման ջուր լցնել և թողնել 10 րոպե: Խմորին ավելացնել չամիչը և նարինջի կեղևը, նորից լավ խառնել: Նուշի վրա եռացրած ջուր լցնել, թողնել 10 րոպե, այնուհետև մաքրել: Ֆորման ցողել ձեթով, լցնել նուշը, հետո խմորը և մի քիչ թողնել:
4.Ջեռոցը տաքացնել 200°С: Թխել կեկսը 30 րոպե: Ճիշտն ասաց, ռեցեպտում գրված էր 45 րոպե, որի պատճառով քիչ էր մնում ես վառեի իմ թխվածքը: Խորհուրդ եմ տալիս կես ժամից հետո շուտ-շուտ հետևել, թե երբ պատրաստ կլինի:
5. Մատուցելուց առաջ վրան ցանել շաքարի փոշի
No comments:
Post a Comment
Գրեք ձեր մեկնաբանությունները...
Մեկնաբանությունը հրապարակելու համար անհրաժեշտ է «Comments as:» տողում ընտրել էլ.փոստի հասցեով գրանցման առաջարկվող տարբերակներից մեկը, կամ այն հրապարակել «Անանուն» (Anonymous) տարբերակով ու վերջում սեղմել Post comment կոճակը։ Preview կոճակը թույլ է տալիս տեսնել մեկնաբանության ընդհանուր տեսքը մինչև այն հրապարակելը։