Sunday, April 24, 2011

How to Color Easter Eggs Using Food Coloring / Ինչպես ներկել Զատիկի ձու սննդի ներկերով

Մինչ սննդային ներկերով ներկելը, նախ ձուն պետք է խաշել, չորացնել և հետո նոր ներկել: Խաշելիս որպեսզի ձուն չկորտրվի, այն պետք է մեկ ժամ պահել սենյակային ջերմաստիճանում և ջրի մեջ լցնել մեկ ճաշի գդալ աղ:

Սննդի ներկերի կոնցենտրացիան տարբեր է լինում, իմ դեպքում այն հաշվված էր 200մլ ջրի համար:


Ձուն ներկելու համար վերցնում ենք ոչ մեծ տարա, որտեղ հեշտությամբ կտեղավորվի մեկ ձու: Լուծել ներկը 50մլ տաք ջրի մեջ, ավելացնել 2 ճաշի գդալ քացախ և խառնել: Ջրի չափը հասցնել 200մլ: Ձուն դնել տարայի մեջ և անընդմեջ պտտել, որպեսզի հավասարաչափ ներկվի: Այն պատրաստ է լինում 5-6 րոպեից: Պետք է ասել, որ ոչ միշտ է ձվի գույնը համընկնում ներկի գույնի հետ, սովորաբար այն ավելի բաց գույն է ստանում: Ներկված ձուն դնել անձեռոցիկի վրա, մինչ չորանալը: 
http://vkusno-i-prosto.ru/receipt/yajca-krashenye-pishhevymi-krasitelyami/




No comments:

Post a Comment

Գրեք ձեր մեկնաբանությունները...
Մեկնաբանությունը հրապարակելու համար անհրաժեշտ է «Comments as:» տողում ընտրել էլ.փոստի հասցեով գրանցման առաջարկվող տարբերակներից մեկը, կամ այն հրապարակել «Անանուն» (Anonymous) տարբերակով ու վերջում սեղմել Post comment կոճակը։ Preview կոճակը թույլ է տալիս տեսնել մեկնաբանության ընդհանուր տեսքը մինչև այն հրապարակելը։