Վաղուց է, ինչ անտեսել եմ բլոգս, հետևաբար նաև խոհանոցս:Ճ, Այսօր որոշեցի պատրաստել Բիֆստրոգանով, որի մասին լսելիս ակամաից հիշում եմ իմ լավ ընկեր Անահիտին (առաջին անգամ իր պատրաստածն եմ կերել) : Ասեմ ձեզ, որ այս ուտեստը ռուսական ծագում ունի նշանակում է բիֆ-ը այսինքն տավարի միսը Ստրոգանովյան ձևով: Դե հիմա կներկայացնեմ իմ պատրաստած Բիֆստրոգանով ա լա Լիլիթովը:ՃՃՃ : Ասեմ ձեզ, որ հաճախ պատրաստում են այս ուտեստը սնկով, խոստանում եմ դա էլ մի օր ներկայացնել ձեզ...
ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
400 գրամ տավարի փափուկ, առանց ջլի միս
2 գլուխ սոխ
150-200 գրամ թթվասեր
1 ճաշի գդալ ալյուր
0.5 բաժակ ջուր
աղ և սև պղպեղ
բուսայուղ տապակելու համար
1. Միսը բարակ շերտով կտրատում ենք և թակիչով ծեծում (լանգետի նման): Շատ ավելի նպատակահարմար է ծեծել պոլիէթիլենային տոպրակը վրան դրված, շատ արագ ու մաքուր է ստացվում:
2. Միսը մի լավ թակելուց հետո աղով և սև պղպեղով համեմում ենք ու երկար-երկար, բարակ-բարակ կտրատում:
3. Այնուհետև լցնում ենք թավայի մեջ ու բուսայուղով տապակում, այնքան, որ կարմրի:
4. Մսի տապակման ընթացքում կտրատում ենք սոխը մեծ-մեծ կիսալուսնաձև:
5. ԵՎ սոխը սկսում ենք տապակել մի այլ թավայի մեջ`մինչև մի փոքր վարդագույն դառնալը:
6. Սոխին համեմում ենք աղով և սև պղպեղով, ավելացնում ենք թթվասերը, ալյուրն ու ջուրը ու լավ խառնելով թողնում մինչ եռալը:
7. Կրակից վերցնում ենք մեր սոուսը, նրա հետ խառնում տապակած մսի կտորները: ԵՎ արդեն այն պատրաստ է ու կարող եք մատուցել մեր Բիֆստրոգանովը որևէ խավարտի հետ:

ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ
No comments:
Post a Comment
Գրեք ձեր մեկնաբանությունները...
Մեկնաբանությունը հրապարակելու համար անհրաժեշտ է «Comments as:» տողում ընտրել էլ.փոստի հասցեով գրանցման առաջարկվող տարբերակներից մեկը, կամ այն հրապարակել «Անանուն» (Anonymous) տարբերակով ու վերջում սեղմել Post comment կոճակը։ Preview կոճակը թույլ է տալիս տեսնել մեկնաբանության ընդհանուր տեսքը մինչև այն հրապարակելը։