Tuesday, February 15, 2011

Tolma / Խաղողի Տերևներով Տոլմա


Այսօր պատրաստեցի ու ձեզ եմ ներկայացնում թփով տոլմայի պատրաստման ձևը: Տոլմա պատրաստելիս միշտ հիշում եմ մեր ռուսերենի դասախոսին Ագուլյանին, 2-րդ կուրսի վերջում մենք ունեինք (դիֆ զաչոտ) էսպես ասեմ, որ հասկանալի լինի:)))), ու մեր ստուգումը հանձնելու ու բարձր գնահատական ստանալու համար ինքը մշակել էր մի հիանալի մեթոդ. Պետք է քննության նման կարդայինք և պատասխանեինք Իլիականն ու Ոդիսականը, որի շնորհիվ մանրակրկիտ իմացա այդ գեղեցիկ պատմությունները, բացի այդ աղջիկները պետք է իմանային իրենց մայրենի լեզվով օրորոցային (սովորել էինք, առանց կատակի) ու մեկ էլ պետք է տոլմա պատրաստած լինեինք:))))))))) (այ մենակ տոլման չէի պատրաստել, բայց դե մանրամասն մամայից հարցրել էի, որ քննությանը չկտրվեի:))))))
ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

0.5 կիլոգրամ տավարի աղացած միս
100 գրամ խոզի սալ
3 գլուխ սոխ
0.25 բաժակ բրինձ
0.25 բաժակ բլղուր
250 գրամ լեչո կամ 3 ճաշի գդալ տոմատ
2 թեյի գդալ ծիտրոն
5 ճյուղ մաղադանոս
5 ճյուղ համեմ
1լիտրանոց շշով խաղողի տերևներ
100 գրամ կարագ
աղ, սև պղպեղ


1.Աղալ միսը, սալը և սոխը: Եթե ձեր տավարի միսը յուղոտ է, կարող եք սալ չավելացնել կամ սալի փոխարեն ավելացնել կարագ: ՈՒղղակի տոլյաի մսի համի համար շատ կարևոր է յուղոտ լինելը:

2. Ավելացնել բրինձն ու բլղուրը, կանաչիները, համեմել աղ ու սև պղպեղով:





3. Լեչո կամ տոմատ հիմնականում չեն լցնում թփով տոլմայի միջուկի մեջ, բայց ես այդպես պատրաստեցի: Նայեք ձեր ճաշակին ու ցանկությանը: Լավ մասսան խառնում եք, լավ կլինի ձեռքով:





4. Խաղողի թփերը զգուշությամբ հանում եք շշից և տաք ջրով լվանում, քամում:








5. Զգուշությամբ բացում ենք խաղողի թուփը, մեջը լցնում մեր լցոնից մոտավորապես 1 թեյի գդալի չափով :









6. Երկու կողմերը ծալեք, ինչպես նկարում է և փաթաթել:








7. Շարեք փաթաթված տոլմաները լայն կաթսայի մեջ, իրար կողք-կողքի ու շարքերով բարձրացեք այնքան, մինչև ձեր լցոնը վերջանա:
8. Տոլմայի վրա շուռ տված ափսե դրեք: Եփվելուց աղացած միսը ուռելու հատկություն ունի, որի ժամանակ մեր տոլման կխառնվի իրար և գեղեցիկ դասավորվածությունն ու իրենք կարող են փոփոխվել: Վրան լցրեք սառը ջուր, ջուրը լցրեք այնքան, որ ափսեն ծածկվի ջրով: ՈՒ դրեք կրակին, սկզբում կարող եք բարձր կրակին դնել, բայց երբ սկսի եռալ ցածրացրեք: Եռալուց համտեսեք աղի չափը, եթե պետք է ավելացրեք, նաև ջուրը , եթե զգաք քչացել է, մի փոքր ավելացրեք, իսկ մոտ 20 րոպե հետո տոլմայի վրա լցրեք կտրատած կարագը:

9.  Տոլմայի եփվածությունը զգալու համար պետք է  վերցնեք մի հատը վերևի շերտից ու ուտեք, եթե խաղողի թուփը փափուկ է, իսկ միջի բրինձը եփված, ուրեմն մեր տոլման եփված է: Մատուցեք տաք վիճակում:
ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ





3 comments:

  1. Lil shat lav es patrastel, apres, bajc mi ban inz zarmacrec, blxuri arkayutyuny, esqan jamanak tolma em patrastel, bajc aranc blxuri, chem el imacel, vor kareli e blxur qcel, kareli e porcel. Ha mek el iskapes, tomat chem qcel, aranc dra aveli hamex e, tomati depqum arden kaxambovi hamin e linum.

    ReplyDelete
  2. Agap jan blxury shat neytral uteliq e u yndhanur msi farshi hamy chi poxum....isk tomati arkayutyuny sirelu vra e>>>

    ReplyDelete
  3. Իսկ հավի աղացած մսով հնարավորը պատրաստել ?

    ReplyDelete

Գրեք ձեր մեկնաբանությունները...
Մեկնաբանությունը հրապարակելու համար անհրաժեշտ է «Comments as:» տողում ընտրել էլ.փոստի հասցեով գրանցման առաջարկվող տարբերակներից մեկը, կամ այն հրապարակել «Անանուն» (Anonymous) տարբերակով ու վերջում սեղմել Post comment կոճակը։ Preview կոճակը թույլ է տալիս տեսնել մեկնաբանության ընդհանուր տեսքը մինչև այն հրապարակելը։