ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Խմոր
200 գրամ կարագ
200 գրամ շաքարավազ
2 ձու
200 գրամ թթվասեր կամ մածուն
1թեյի գդալ սոդա
1 ճաշի գդալ քացախ
4-5 բաժակ ալյուր
Միջուկ
4-5 խնձոր
2 թեյի գդալ դարչին
2 ճաշի գդալ մեղր կամ 0.5 բաժակ շաքարավազ
1 ձու վրան քսելու համար
1. Խորը թասի մեջ լցրեք շաքարավազը, փափկեցված կամ քերած կարագի հետ հարեք:
2. Ավելացրեք ձուն, թթվասերի կամ մածունի վրա լցրեք քացախն ու սոդան և լավ հարելով լցրեք զանգվածի վրա:
3. Այնուհետև ավելացրեք 3-4 բաժակ ալյուր ու հունցեք սեղանի վրա, պետք է ստացվի պինդ խմոր, բայց այնպես որ մի փոքր կպչի ձեռքերին, որից հետո թողեք խմորը մի փոքր հանգստանա:
4. Այդ ընթացքում մենք կպատրաստենք միջուկը, որի համար կեղևազրկում ենք խնձորները, քերում, ավելացնում դարչինն ու մեղրը կամ շաքարավազը ու լավ խառնում:
5. Վերադառնում ենք մեր խմորին: Խմորի 1/3 մասը առանձնացնում ենք վերևի շերտի համար: Մյուս մասը մի փոքր գրտնակի օգնությամբ բացում ենք ու զգուշությամբ այն տեղադրում ենք նախապես ալյուրոտած թավայի մեջ ու զգուշությամբ տարածում խմորը թավայի մեջ: Վրան լցնում ենք մեր միջուկը ու հավասարաչափ տարածում խմորի վրա:
6. Այնուհետև խմորի մյուս մասը գրտնակում ենք կտրտում 2-3 սմ հաստությամբ զոլեր և դրանով ձևավորում ենք մեր պիրոգը: Կարող եք այլ կերպ ձևավորել: Այստեղ ձեր ֆանտազիային ազատություն տվեք: Այնուհետև խմորի վրա քսեք հարած ձուն ու դրեք 200 աստիճան տաք ջեռոցում:
7. Այն կթխվի մոտ 30 րոպե: Երբ կարմրի երեսը, համոզվեք, որ լավ եփվել է ու հանեք ջեռոցից: Թողեք այն սառչի ու կտրատելուց հետո այն մատուցեք
ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ
Շաաաաաաաաատ համովա))) ես պատրաստեցի)))Շնորհակալություն բաղադրատոմսի համար!!!
ReplyDeleteՈՒրախ եմ օգտակար լինելու համար :)
ReplyDeleteshnorhakalutyun,shat hamex er.bayc karelie xndzori poxaren,asenk hataptux kam bal ogtagorcel?
ReplyDeleteՈՒրախ եմ որ այս բաղադրատոմսն օգտակար է եղել Ձէզ համար, իհարկե կարելի է պատրաստել այն հատապտուղներով կամ այլ մրգերով, ես թխել եմ խնձորով ու սերկեւիլով շատ համեղ էր ստացվել, հաստատ սեւ մոշով, ազնվամորով էլ ինչպես նաեւ զանազան ջեմերով էլ շատ համեղ կստացվեն:
ReplyDeleteՇատ շնորհակալ եմ բաղադրատոմսի համար, պատրաստեցի, շատ համեղ ստացվեց, մանրամասն նկարագրել էիք ընթացքը��։
ReplyDeleteshnorhakalutyun LILIT jan,shaaaaaaat lavn er,bolorov shat goh mnacin,amusnus shaaat dur ekav
ReplyDeleteShnorakalutyun es porceci shat hamexer enqan hamex vor mek jamum prcav
ReplyDelete