Wednesday, November 2, 2011

Pumpkin soup / Դդումով ապուր


Ներկայացնում եմ դդումով ապուրի շատ պարզ բաղադրատոմս:

Բաղադրությունը /2 բաժին/
300 գրամ դդում
1 պճեղ սխտոր
1 փոքր գլուխ սոխ
1/4 թեյի գդալ կոճապղպեղ (имбирь, ginger)
բուսական յուղ
5-7 ճյուղ մաղադանոս
աղ
սև պղպեղ

1. Սխտորը և սոխը քերիչով մանրացնել և բուսական յուղով տապակել:
2. Մի քիչ տապակելուց հետո ավելացնել կտրտած դդումը և կես բաժակ ջրով շոգեխաշել:Եփել 15.-20 րոպե: 
3.Ընթացքում ավելացնել աղ, պղպեղ և կոճապղպեղ:
Եփելուց հետո այն տրորել կամ բլենդեռով խփել, որպեսզի դառնա խյուս:
Վերջում ավելացնել կտրատած կանաչին:

ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ







2 comments:

  1. SA PORCECINK.URISH INCH UTESTNER KARAJARKEIK DDUMIC PATRASTVOX?

    ReplyDelete
  2. Փորձեցի ։։😉 Բայց ասեմ որ ետքանել յուրահատուկ չեր)))

    ReplyDelete

Գրեք ձեր մեկնաբանությունները...
Մեկնաբանությունը հրապարակելու համար անհրաժեշտ է «Comments as:» տողում ընտրել էլ.փոստի հասցեով գրանցման առաջարկվող տարբերակներից մեկը, կամ այն հրապարակել «Անանուն» (Anonymous) տարբերակով ու վերջում սեղմել Post comment կոճակը։ Preview կոճակը թույլ է տալիս տեսնել մեկնաբանության ընդհանուր տեսքը մինչև այն հրապարակելը։