Wednesday, January 11, 2012

Peas balls / Սիսեռով կոլոլակներ

Սա շատ հեշտ պատրաստվող ճաշատեսակ է կամ աղցան: Հարմար է պատրաստել նաև պասի ժամանակ: Կարելի է մատուցել ապուրների և փլավների հետ:


Բաղադրությունը


1-1,5 բաժակ սիսեռ
1/5 բաժակ մանր աղացած բլղուր
1-1,5 ճ.գ. ալյուր
աղ, սև պղպեղ, սոխ, ռեհան, տոմատի մածուկ:

1.Նախապես եփում ենք սիսեռը և թրջում բլղուրը:

2. Սիսեռը մաքրում ենք թեփիկներից և աղում սոխի հետ միասին: Աղացած սիսեռին ավելացնում ենք բլղուրը, համեմունքները, ալյուրը: Ըստ ճաշակի կարելի է համեմել նաև ռեհանով: Պատրաստում ենք կոլոլակներ:

3. Խորը տարայի մեջ եռացնել ջուրը, մի քիչ աղ անել և շատ զգույշ գնդիկները դնել մեջը և եփել մոտ 3 րոպե:

4. Պատրաստել տոմատով սոխառած: Ավելացնել մի քիչ ջուր և մեջը տապակել մեր գնդիկները եփելուց և սառելուց հետո: Մատուցել և տաք, և սառը վիճակում:

                                                ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ



No comments:

Post a Comment

Գրեք ձեր մեկնաբանությունները...
Մեկնաբանությունը հրապարակելու համար անհրաժեշտ է «Comments as:» տողում ընտրել էլ.փոստի հասցեով գրանցման առաջարկվող տարբերակներից մեկը, կամ այն հրապարակել «Անանուն» (Anonymous) տարբերակով ու վերջում սեղմել Post comment կոճակը։ Preview կոճակը թույլ է տալիս տեսնել մեկնաբանության ընդհանուր տեսքը մինչև այն հրապարակելը։