Այս Ճաշատեսակն անվանել եմ համարյա Սացիվի, որովհետև ես եմ այն մոգոնել: Այն հիշեցնում է Սացիվին, բայց ունի մի առավելություն, այն շատ արագ է պատրաստվում:
ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
1կգ հավի դոշ կամ 1 հավի փափուկ մասերը
2-3 սոխ
5 պճեղ սխտոր
0.5 բաժակ ընկույզ
1 ճաշի գդալ ալյուր
50 գրամ կարագ կամ բուսայուղ
2 բաժակ հավի արգանակ
1թեյի գդալ սունելի, խմելի
1 թեյի գդալ դեղին ծաղիկ
0.25 թեյի գդալ կարմիր կծու և սև պղպեղ
աղ ըստ ճաշակի
1. Առաջին հերթին լվանալ ու եփել հավի դոշը կամ հավը ու մանրացնել, եթե հավ է, ապա փափուկ մսերը ազատել ոսկրերից ու կտրատել ոչ շատ մանր մասերի:
2. Այնուհետև խորը թավայի մեջ լցնել բուսայուղը կամ կարագը ու դնել կրակին, ավելացնել մանրացրած հավը ու տապակել, մինչև մի փոքր կարմրելը` մոտ 10 -15 րոպե:
3. Մինչ հավը կտապակվի սխտորը ճզմել և սոխը շատ մանր կտրատել կամ սխտորի հետ միասին աղալ մեքենայի ամենամանր մետաղացանցով: Հավի մասսային ավելացնում եք սոխն ու սխտորը և շարունակում տապակել 2-3 րոպե:
4. Տապակելուց հետո ավելացնում եք 1.5 բաժակ արգանակն ու մանրացրած ընկույզը և շարունակում թողնել ցածր կրակի վրա եփվի` մոտ 10 րոպե: Որից հետո ավելացնում ենք բոլոր համեմունքները, ստուգում աղի քանակությունը, որովհետև հավը եփելիս աղով են եփում:
5. 0.5 բաժակ արգանակին ավելացրեք 1 ճաշի գդալ ալյուր ու լավ հարեք, որ լուծվեն, ստացվում է մածուցիկ խմորի նման մասսա, այն լցրեք մեր հավի զանգվածի վրա ու մի լավ խառնեք: Մեր զանգվածը սկսելու է պնդանալ ու այդ ժամանակ արդեն պատրաստ է մեր ուտեստը: Այն մատուցեք սառը վիճակում, այդպես համերն ավելի են սրվում:

ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ
No comments:
Post a Comment
Գրեք ձեր մեկնաբանությունները...
Մեկնաբանությունը հրապարակելու համար անհրաժեշտ է «Comments as:» տողում ընտրել էլ.փոստի հասցեով գրանցման առաջարկվող տարբերակներից մեկը, կամ այն հրապարակել «Անանուն» (Anonymous) տարբերակով ու վերջում սեղմել Post comment կոճակը։ Preview կոճակը թույլ է տալիս տեսնել մեկնաբանության ընդհանուր տեսքը մինչև այն հրապարակելը։