Sunday, February 19, 2012

Mushroom & Chicken Risotto / Հավով ԵՎ Սնկով Ռիզոտտո

Այս Ռիզոտտոն ես եմ մոգոնել, իհարկե վստահ եմ, որ իտալական խոհանոցում այսպիսին հաստատ կա: Վաղուց ուղեղումս պտտվում էր այս ուտեստի պատրաստման եղանակը, իմ Ռիզոտտոների ցանկում կա տորթ Ռիզոտտո բանջարեղեններով, սա նույնի հավով և սնկովի տարբերակն է:
ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ


0.5-0.7 կգ սունկ
0.5 կգ հավի դոշ կամ հավի փափուկ միս
2-3 բաժակ բրինձ
70-100 գրամ անալի պանիր
100 գրամ բուսայուղ
50 գրամ կարագ
3 միջին սոխ
2 ճաշի գդալ թթվասեր
աղ և սև պղպեղ


1. Սնկերից առանձնացրեք ոտիկները, 3 հատ մեծ սունկ վերցրեք և մեծ-մեծ կտրատեք, որից հետո տապակեք թավայում այնպես, որ երկու կողմը գեղեցիկ կարմրի, հանեք սնկի կտորները և դրեք մի կողմ:





2. Մնացած սունկը կտրատեք և եփեք 1 բաժակ ջրով ու աղով` ըստ ճաշակի: Այդ ընթացքում հավը կտրատեք բարակ-բարակ, և թավայի մեջ լցնելով բուսայուղը, տապակեք` երբեմն-երբեմն խառնելով:






3. Երկու սոխերը կտրատեք ու ավելացրեք հավին, այնուհետև կիսաեփ սունկը քամեք /սնկաջուրը պահեք բրնձի համար/ ու ավելացնելով հավի հետ սկսեք լավ տապակել, այնպես, որ հավի կտորները եփվեն ու կարմրեն սնկի հետ միասին:





4. Երբ զգաք, որ լավ տապակել եք հավն ու սունկը, ավելացրեք թթվասերը և լավ խառնելով վերցրեք կրակից:



5. Մնացած մեկ սոխը մանր կտրատեք, խորը կաթսայում լցրեք 50 գրամ բուսայուղ և ավելացրեք կտրատած սոխը ու դրեք ցածր կրակին: Սնկի ոտիկները կլոր-կլոր կտրատեք ու ավելացրեք սոխի վրա, մի փոքր տապակելուց հետո ավելացրեք լվացած բրինձը ու խառնելով կրակին թողեք 2-3 րոպե, որից հետո ավելացրեք սնկաջուրը մեկ բաժակ բրնձին երկու բաժակ ջուր ձևով, եթե քիչ լինի սնկաջուրը ավելացրեք եռացրած ջուր և սկսեք եփել բրինձը սովորական եղանակով` անպայման համտեսեք ու հարկ եղած դեպքում ավելացրեք աղ:


6. Երբ զգաք, որ բրինձը եփվել է, ավելացրեք վրան քերած պանիր և լավ խառնելով վերցրեք  կրակից:

7. Իմ հյուրերը արդեն վաղուց սպասում էին իմ ուտեստին, այդ իսկ պատճառով ես չկարողացա իսկական տորթի նման տապակել և մատուցվող ափսեի մեջ բրնձի խյուսը տորթի նման լցրեցի ու մեջտեղում անցք  թողեցի, լցրեցի միջուկը, իսկ նախապես տապակած սնկի կտորներով էլ ձևավորեցի տորթ փլավս: Բայց դուք կարող եք պատրաստել իրական ձևով, դա է, ջեռոցի խորը տարայի հատակին շարեք ձեր նախապես տապակած սնկերի կտորները, լցրեք բրնձի փլավը կաթսայի եզրերին ու մեջտեղում թողեք անցք, որտեղ էլ լցնում եք միջուկը, զանգվածի վրա դնում եք կարագի կտորներ և դնում 180 աստիճան ջեռոցում` մոտ 10-15 րոպե: այնուհետև հանելով տարան պտտում եք մատուցվող ափսեի մեջ ու մատուցում այն: Նայեք մանրամասն այստեղ
http://liloart.blogspot.com/2010/09/risotto-cake.html#more



No comments:

Post a Comment

Գրեք ձեր մեկնաբանությունները...
Մեկնաբանությունը հրապարակելու համար անհրաժեշտ է «Comments as:» տողում ընտրել էլ.փոստի հասցեով գրանցման առաջարկվող տարբերակներից մեկը, կամ այն հրապարակել «Անանուն» (Anonymous) տարբերակով ու վերջում սեղմել Post comment կոճակը։ Preview կոճակը թույլ է տալիս տեսնել մեկնաբանության ընդհանուր տեսքը մինչև այն հրապարակելը։