Հենց գալիս է ամառը, մեր սեղանից չի պակասում դդմիկից պատրաստված ուտեստները, որոնք հիմնականում տապակված վիճակում են լինում: Ձեզ եմ ուզում ներկայացնեմ դդմիկով պատրաստված ավանդական կոտլետը, որը երևի թե բոլորին էլ ծանոթ է, ուղղակի մտածեցի, որ գուցե լինեն մարդիկ, որոնց պետք գա այս բաղադրատոմսը, կամ կարող է առիթ դառնալ այլ տեսակի ուտեստի հետ ինձ ծանոթացնելուն:
ԻՆՉ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ
4 միջին դդմիկ մոտ 800 գրամ
սամիթի և մաղադանոսի կես կապ
3 պճեղ սխտոր
1 ձու
2-3 ճաշի գդալ ալյուր
50-70 գրամ բուսայուղ
աղ և սև պղպեղ
1. Առաջին հերթին մեր դդմիկը հարկավոր է անցկացնել միջին չափի քերիչով:
2. Այնուհետև կտրատեք կանաչին ու դդմիկի վրա ավելացրեք այն, հետո ձուն, ալյուրը ճզմած սխտորը, աղն ու պղպեղը և լավ խառնեք, որ ստացվի միասեռ զանգված::
3. Միջին չափի թավան դրեք կրակին, ավելացրեք այնքան բուսայուղ, որ թավան ծածկվի, երբ զգաք, որ այն տաքացել է և մի փոքր ծուխ է դուրս գալիս, ճաշի գդալով վերցրեք դդմիկի խյուսն ու տեղադրեք թավայի մեջ` նրան տալով կոտլետի տեսք: Կրակը արեք միջինից մի փոքր ցածր: Մեր կոտլետների ամեն կողմը թողեք թող եփվի 2-3 րոպե, այնպես, որ զգաք կարմրել է: Պատրաստման ընթացքում խյուսի միջի դդմիկն իրենից ջուր կարող է դուրս տալ, կարող եք մի փոքր քամել այն: Մատուցեք ինչպես տաք, այնպես էլ սառը վիճակում:

ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ
Es el shat em sirum ddmik, orinak tetev tapakac, shat qic u vran dzu, utelis el sev bibar em canum, shat hamov bana stacvum:)
ReplyDeleteLil moraca mek el asel, vor shat lav e vor ays baradratomsy post arecir))), te ce amen angam moranum ei patrastman zevy:)))
ReplyDeleteԱգապի ջան ես էլ եմ ձվածեղը սիրում, ու ավելացնւոմ եմ շատ-շատ կանաչի...
ReplyDelete