Այս ձուկը պատրաստված վիճակում կարծես թե մուշտակով ծածկված մրսած ձուկ լինի :)
Ինչևէ, շատ համեղ էր:
Այս ձկան բաղադրատոմսն ինձ տվել է մեր շատ սիրելի Օֆելիան, ճիշտ է ես մի փոքր ձևափոխեցի այն, բայց հիմնականում նույնն էր: Իրականում ձկան կտորներն են փաթաթում լավաշի մեջ, բայց այդպես ես մտածեցի, որ ձկան պոչն ու գլուխը կխառնենք :) դրա համար էլ ես ամբողջությամբ պատրաստեցի: Սակայն հասկացա, որ այս դեպքում էլ շատ դժվարանում է ձուկը մասերի կիսել, քանի որ վրայի լավաշը փշրվում է, դրա համար կարելի է ամբողջ ձկան դեպքում այն չդնել լավաշի մեջ, այլև ուղղակի փաթաթել փայլաթիթեղով:
Ինչ է հարկավոր (6-8 հոգու համար)
2 ձուկ իշխան կամ սիգա երկուսն իրար հետ մոտ 1.5-2 կգ
100 գրամ կարագ
0.5 կապ սամիթ
2 լավաշ
աղ և սև պղպեղ ըստ ճաշակի
1. Լավ լվացած ձկները կտրել ողնաշարից այնպես, որ կտորները ամբողջովին չառանձնանան իրարից: Վրան ու մեջը աղ ու սև պղպեղով համեմել:
2. կարագը կտրատել ու սամիթի ճյուղերի (կարելի է տարբեր կանաչիներ օգտագործել` համեմ, թարխուն կամ էլ խառը բոլորն իրար հետ) հետ տեղադրել ձկան փորի մեջ:
3. Այնուհետև ձկան ճեղքերի մեջ էլ դնել կարագի կտորներ:
4. Թավայի վրա դնել լավաշը ու ձուկը փաթաթել մեջը:
5. Այնուհետև դնում ենք 180 աստիճան ջեռոցը 30-40 րոպե: Մատուցում ենք տաք վիճակում:

ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ
No comments:
Post a Comment
Գրեք ձեր մեկնաբանությունները...
Մեկնաբանությունը հրապարակելու համար անհրաժեշտ է «Comments as:» տողում ընտրել էլ.փոստի հասցեով գրանցման առաջարկվող տարբերակներից մեկը, կամ այն հրապարակել «Անանուն» (Anonymous) տարբերակով ու վերջում սեղմել Post comment կոճակը։ Preview կոճակը թույլ է տալիս տեսնել մեկնաբանության ընդհանուր տեսքը մինչև այն հրապարակելը։