Այս սթեյքը իմ սիրելի Ջուլիա Չայլդի ցանկից է, տեսքից չվախենաք հանկարծ, ուղղակի միշտ չի ստացվում պատրաստի ուտեստը գեղեցիկ նկարել, քանի որ միշտ այնպես է ստացվում, որ իմ հյուրերը սոված սպասում են, ու հազիվ եմ հասցնում նկարել :)
Մեկ էլ մի բան ավելացնեմ այս սարքելու համար անպայման այնպես ծրագրավորեք, որ հենց վերջացնեք ու մատուցեք, այլապես բիֆշտեքսը չորանում է ու լավ չի ստացվում:
Ինչ է հարկավոր 8 հոգու համար
1.3 կգ տավարի փափուկ առանց ջլի, թարմ միս
100 գրամ խոզի սալ (ըստ ցանկության)
0.5 սմ հաստության հաց
300 գրամ սունկ
100-170 գրամ կարագ
2 Ճ գդալ բուսայուղ
4 ճյուղ կանաչ սոխ
0.5 բաժակ մսի արգանակ կամ ջուր
1 ճ գդալ տոմատ
1/4 բաժակ կարմիր չոր գինի կամ 1ճ գդալ քացախ
0.5 ճ գդալ օսլա
2 ճյուղ թարխուն
1 ճյուղ մաղադանոս
աղ և սև պղպեղ
3. Սունկը եթե մանր է, ապա մի կտրատեք, իսկ եթե մեծ է 4 մասի բաժանեք, լցրեք թավայի մեջ, ավելացրեք 50 գրամ կարագ և 1 ճ գդալ բուսայուղ, աղով համեմք ու տապակեք:
4. Երբ զգաք, որ սունկը պատրաստ է, ավելացրեք կտրատած սոխը ու 1-2 րոպեից թավան վերցրեք կրակից:
5. Այժմ անցնենք մսին: Միսը կտրատում ենք 6-7 սմ տրամագծով ու 2 սմ հաստությամբ շերտերի, Ճիշտ հացի կտորների չափ, բայց հաստ:
6. Սալը բարակ զոլերով կտրատում եք ու փաթաթում նախորոք սրբիչով կամ անձեռոցիկով չորացրած մսերի շուրջն ու թելով կապում: Կարող եք և պատրաստել առանց սալի:

1. Ինձ մոտ հացի կտորները քառակուսի էին, բայց կարելի է շրջանակի նման կտրատել, կամ էլ օգտագործել պատրաստի կտրատած բատոն: Հացի կտորները թող լինեն 6-7 սմ իսկ հաստությունը` 0.5-0.8 սմ:
2. Թավայի մեջ լցրեք 50 գրամ կարագ և թողեք հալչի, հենց սպիտակ փրփուրի նման դառնա տեղադրեք հացի կտորները և երկու կողմից կարմրացրեք նրանց, եթե կարագը քչանա, ավելացրեք: Այնուհետև դրանք թավայից հանեք ու դրեք մի կողմ, մատուցելուց առաջ կարող եք նրանց տաքացնել 200 աստճան ջեռոցում: Մեր կանապեն պատրաստ է:
3. Սունկը եթե մանր է, ապա մի կտրատեք, իսկ եթե մեծ է 4 մասի բաժանեք, լցրեք թավայի մեջ, ավելացրեք 50 գրամ կարագ և 1 ճ գդալ բուսայուղ, աղով համեմք ու տապակեք:
4. Երբ զգաք, որ սունկը պատրաստ է, ավելացրեք կտրատած սոխը ու 1-2 րոպեից թավան վերցրեք կրակից:
5. Այժմ անցնենք մսին: Միսը կտրատում ենք 6-7 սմ տրամագծով ու 2 սմ հաստությամբ շերտերի, Ճիշտ հացի կտորների չափ, բայց հաստ:
6. Սալը բարակ զոլերով կտրատում եք ու փաթաթում նախորոք սրբիչով կամ անձեռոցիկով չորացրած մսերի շուրջն ու թելով կապում: Կարող եք և պատրաստել առանց սալի:
7. Որից հետո լայն թավան դրեք կրակին, ավելացրեք 1 ճ գդալ բուսայուղ և 50 գրամ կարագ, երբ թավայից ծուխ դուրս գա, զգուշությամբ մսերը շարեք ու տապակեք բարձր կրակի տակ` ամեն մի կողմը 3-4 րոպե, այնպես, որ երեսը կարմրի, բայց մեջը կիսահում է, երբ մատով անեք պետք է մսի մեջը փափուկ լինի իսկ դուրսը չոր կարմրացրած: Մսերը հանելուց հետո անմիջապես աղով և սև պղպեղով համեմեք:
8. Զգուշությամբ քանդում եք թելերը, սալերը կարող եք թողնել մատուցելիս կամ հանել, ու դասավորում եք ամեն մի կտոր միսը մի հացի կամ կանապեի վրա (հացը կարող եք նախօրոք տաքացնել):
9. Սոուսի պատրաստման տարայի մեջ լցրեք 0.5 բաժակ արգանակը կամ ջուրը, տոմատը ու եռացրեք այնքան, որ ստացվի 2-3 ճ գդալ մասսա, ավելացրեք գինին կամ քացախը 1/4 բաժակ ջրով բացած, աղ, օսլան ու խառնեք, որպեսզի ստացվի միասեռ զանգված, ավելացրեք կտրատած կանաչին ու լցրեք այն սնկի վրա:
10. Այնուհետև մեր կանապեներով բիֆշտեքսները շարում ենք լայն ափսեի մեջ, վրան լցնում սնկի զանգվածը ու մատուցում:
ՁԵԶ ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ
No comments:
Post a Comment
Գրեք ձեր մեկնաբանությունները...
Մեկնաբանությունը հրապարակելու համար անհրաժեշտ է «Comments as:» տողում ընտրել էլ.փոստի հասցեով գրանցման առաջարկվող տարբերակներից մեկը, կամ այն հրապարակել «Անանուն» (Anonymous) տարբերակով ու վերջում սեղմել Post comment կոճակը։ Preview կոճակը թույլ է տալիս տեսնել մեկնաբանության ընդհանուր տեսքը մինչև այն հրապարակելը։